https://arm.sputniknews.ru/20210811/adrbejany-mot-5-jam-krakel-e-erasxi-hatvatsum-texakayvats-haykakan-dirqeri-uxxutyamb-28641674.html
Ադրբեջանը մոտ 5 ժամ կրակել է Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանը մոտ 5 ժամ կրակել է Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Sputnik Արմենիա
Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան: 11.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-11T23:56+0400
2021-08-11T23:56+0400
2021-08-12T00:05+0400
հայաստան
ադրբեջան
կրակոց
երասխ
հհ պաշտպանության նախարարություն (պն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27905461_142:207:1600:1027_1920x0_80_0_0_0a2da8eb83cc000a924e8aed7a474efe.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել Երասխի հատվածում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան:Ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է:Հիշեցնենք` տևական ժամանակ է` Ադրբեջանը սադրանքների է դիմում ու խախտում հրադադարը։ Հուլիսի 28-ին Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։Սակայն դրան հաջորդող օրերին նույնպես ադրբեջանցիները պարբերաբար խախտում են պայմանավորվածությունը` կրակելով հայկական դիրքերի ուղղությամբ։Ադրբեջանցիները հարվածային անօդաչու թռչող սարքեր են կիրառել Արցախում. ՊԲԱվելին` հուլիսի 29–ի լույս 30–ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։Հուլիսի 30–ին խոցվել էր Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։Հուլիսի 31-ին ադրբեջանցիները կրակ էին բացել Երասխի ուղղությամբ, փորձել ամրաշինական աշխատանքներ կատարել, ավելի ուշ նրանք կրակել էին սնունդ տեղափոխող մեքենայի վրա։
https://arm.sputniknews.ru/20210811/adrbejanciner-harvacayin-anodachu-sarqer-en-kirarel-arcaxum-pb-28630905.html
ադրբեջան
երասխ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27905461_426:187:1600:1067_1920x0_80_0_0_e181598ebf7c9db237b856a035240913.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, կրակոց, երասխ, հհ պաշտպանության նախարարություն (պն)
հայաստան, ադրբեջան, կրակոց, երասխ, հհ պաշտպանության նախարարություն (պն)
Ադրբեջանը մոտ 5 ժամ կրակել է Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
23:56 11.08.2021 (Թարմացված է: 00:05 12.08.2021) Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան:
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել Երասխի հատվածում։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` ադրբեջանցիներն այսօր` ժամը 15:30-ից մինչև 20:00, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան:
Ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է:
Հիշեցնենք` տևական ժամանակ է` Ադրբեջանը սադրանքների է դիմում ու խախտում հրադադարը։ Հուլիսի 28-ին Հայաստանն ու Ադրբեջանը
համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։
Սակայն դրան հաջորդող օրերին նույնպես ադրբեջանցիները պարբերաբար խախտում են պայմանավորվածությունը` կրակելով հայկական դիրքերի ուղղությամբ։
Ավելին` հուլիսի 29–ի լույս 30–ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։
Հուլիսի 30–ին խոցվել էր Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։