https://arm.sputniknews.ru/20210811/kapitulyant-nikol-aselu-hamar-patgamavor-anna-mkrtchyanin-durs-hanecin-ajic-28631195.html
«Կապիտուլյանտ Նիկոլ» ասելու համար պատգամավոր Աննա Մկրտչյանին դուրս հանեցին ԱԺ-ից
«Կապիտուլյանտ Նիկոլ» ասելու համար պատգամավոր Աննա Մկրտչյանին դուրս հանեցին ԱԺ-ից
Sputnik Արմենիա
Խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը սպառնաց, որ եթե Մկրտչյանը ինքը դուրս չգա, նրան դուրս կբերեն դահլիճից անվտանգության աշխատակիցները։ 11.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-11T11:31+0400
2021-08-11T11:31+0400
2021-08-11T13:07+0400
հայաստան
հասարակություն
աննա մկրտչյան
պատգամավոր
խորհրդարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/06/28577947_0:22:1601:922_1920x0_80_0_0_16239f2f7a5858169680535222f111e9.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր զրկվեց ԱԺ նիստին մասնակցելու իրավունքից։ Իր ելույթի ընթացքում Մկրտչյանը կիրառեց «կապիտուլյանտ Նիկոլ» արտահայտությունը, ինչից հետո խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը ասաց, որ անջատեն նրա խոսափողը։«Հարգելի գործընկերներ, ես տիկին Մկրտչյանին նախազգուշացում տվել էի, այժմ ես հեռացնում եմ ձեզ դահլիճից և զրկում այսօր մինչև օրվա ավարտը նիստին մասնակցելու իրավունքից»,- ասաց նա։Սիմոնյանը սպառնաց, որ եթե Մկրտչյանը ինքը դուրս չգա, նրան դուրս կբերեն դահլիճից անվտանգության աշխատակիցները։Մկրտչյանը ինքնակամ լքեց դահլիճը։ Ընդդիմության ներկայացուցիչները տեղից փորձեցին առարկել Սիմոնյանի որոշման դեմ, սակայն ապարդյուն։Ապա Ալեն Սիմոնյանն արտահերթ ելույթ ունեցավ՝ քննադատելով ընդդիմությանը։«Ինձ մոտ տպավորություն կա, որ ընդդիմությունը ասելիք չունենալու հետևանքով փորձում է չարություններով աչքի ընկնել։ Եթե դուք չեք կարող ձեզ զսպել, դա կանեմ ես», - ասաց Սիմոնյանը։Նա դիմեց ՔՊ-ի պատգամավորներին՝ ասելով, որ վերջիններս չտրվեն ընդդիմության սադրանքներին։Ընդդիմադիր խմբակցություններն Ալեն Սիմոնյանի ընտրության հարցով դիմեցին ՍԴ«Իրանց մոտ ուղղակի մռմռում է, որ էդքան փող ծախսելուց հետո չեն հաղթել։ Նրանց մի արձագանքեք», - ասաց խոսնակը։Սիմոնյանի ելույթից հետո ԱԺ-ում ընդմիջում հայտարարվեց։Հիշեցնենք, որ Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների նախագահներ պետք է ընտրեն։
https://arm.sputniknews.ru/20210804/alen-simonyan-nshanakumner-28545310.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/06/28577947_73:0:1492:1064_1920x0_80_0_0_54d88f5176763e30ecdd8855690b6e1d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հասարակություն , աննա մկրտչյան, պատգամավոր, խորհրդարան
հայաստան, հասարակություն , աննա մկրտչյան, պատգամավոր, խորհրդարան
«Կապիտուլյանտ Նիկոլ» ասելու համար պատգամավոր Աննա Մկրտչյանին դուրս հանեցին ԱԺ-ից
11:31 11.08.2021 (Թարմացված է: 13:07 11.08.2021) Խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը սպառնաց, որ եթե Մկրտչյանը ինքը դուրս չգա, նրան դուրս կբերեն դահլիճից անվտանգության աշխատակիցները։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր զրկվեց ԱԺ նիստին մասնակցելու իրավունքից։ Իր ելույթի ընթացքում Մկրտչյանը կիրառեց «կապիտուլյանտ Նիկոլ» արտահայտությունը, ինչից հետո խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը ասաց, որ անջատեն նրա խոսափողը։
«Հարգելի գործընկերներ, ես տիկին Մկրտչյանին նախազգուշացում տվել էի, այժմ ես հեռացնում եմ ձեզ դահլիճից և զրկում այսօր մինչև օրվա ավարտը նիստին մասնակցելու իրավունքից»,- ասաց նա։
Սիմոնյանը սպառնաց, որ եթե Մկրտչյանը ինքը դուրս չգա, նրան դուրս կբերեն դահլիճից անվտանգության աշխատակիցները։
Մկրտչյանը ինքնակամ լքեց դահլիճը։ Ընդդիմության ներկայացուցիչները տեղից փորձեցին առարկել Սիմոնյանի որոշման դեմ, սակայն ապարդյուն։
Ապա Ալեն Սիմոնյանն արտահերթ ելույթ ունեցավ՝ քննադատելով ընդդիմությանը։
«Ինձ մոտ տպավորություն կա, որ ընդդիմությունը ասելիք չունենալու հետևանքով փորձում է չարություններով աչքի ընկնել։ Եթե դուք չեք կարող ձեզ զսպել, դա կանեմ ես», - ասաց Սիմոնյանը։
Նա դիմեց ՔՊ-ի պատգամավորներին՝ ասելով, որ վերջիններս չտրվեն ընդդիմության սադրանքներին։
«Իրանց մոտ ուղղակի մռմռում է, որ էդքան փող ծախսելուց հետո չեն հաղթել։ Նրանց մի արձագանքեք», - ասաց խոսնակը։
Սիմոնյանի ելույթից հետո ԱԺ-ում ընդմիջում հայտարարվեց։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների նախագահներ պետք է ընտրեն։