https://arm.sputniknews.ru/20210804/alen-simonyan-nshanakumner-28545310.html
Ալեն Սիմոնյանը գործի է անցել. նշանակումներ Ազգային ժողովում
Ալեն Սիմոնյանը գործի է անցել. նշանակումներ Ազգային ժողովում
Sputnik Արմենիա
Ալեն Սիմոնյանն ընտրվել է 8–րդ գումարման ԱԺ խոսնակ. թափուր հաստիքները նրա հրամաններով արագ համալրվում են։ 04.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-04T11:21+0400
2021-08-04T11:21+0400
2021-08-04T11:30+0400
քաղաքականություն
հայաստան
ալեն սիմոնյան
աժ (ազգային ժողով)
նշանակում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28529885_0:0:1600:901_1920x0_80_0_0_d43bd85aae4cf524abc80d14e3191eb7.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մի շարք նշանակումներ է արել։ ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Սիմոնյանն Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ է նշանակել Էդուարդ Խանզրադյանին։Բացի այդ, Սիմոնյանը 2 ռեֆերենտ է նշանակել` Աշխեն Հայրապետյանին և Զինա Չալիկյանին։ Իսկ ահա Դավիթ Առաքելյանին իր օգնականի պաշտոնում է նշանակել։ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնին նշանակվել է Հովհաննես Նալբանդյանը, իսկ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ` Լևոն Սահակյանը։Վերջին նշանակումն էլ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պաշտոնն է, որը ստանձնել է Վահան Նարիբեկյանը։Ովքեր կլինեն Ալեն Սիմոնյանի տեղակալները. խմբակցություններն առաջադրեցին իրենց թեկնածուներինՀիշեցնենք` օգոստոսի 2–ին փակ գաղտնի քվեարկությամբ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Ալեն Սիմոնյանը։ Նա ստացել էր քվեարկությանը մասնակցած թիմակիցների 71 ձայնը, ԱԺ խոսնակի մյուս թեկնածուները` Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը` ոչ մի ձայն, քանի որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորները բոյկոտել էին ԱԺ նախագահի ընտրությունը և լքել նիստերի դահլիճը։Հարցն այն է, որ ինչպես «Հայաստան» դաշինքի ԱԺ նախագահի թեկնածու Մխիթար Զաքարյանը, այնպես էլ «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուն` Արթուր Սարգսյանը, այժմ կալանավորված են։Ընդդիմադիր պատգամավորները պահանջում էին, որ նրանց ազատ արձակեն, և 2 պատգամավորներն էլ կարողանան ներկա լինել ԱԺ նիստերին։
https://arm.sputniknews.ru/20210802/kalanavorvac-patgamavornery-petqe-linein-aj-um-28519085.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28529885_101:0:1600:1124_1920x0_80_0_0_94a600c1134d7dd64ad561b670b9f0bf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քաղաքականություն, հայաստան, ալեն սիմոնյան, աժ (ազգային ժողով), նշանակում
քաղաքականություն, հայաստան, ալեն սիմոնյան, աժ (ազգային ժողով), նշանակում
Ալեն Սիմոնյանը գործի է անցել. նշանակումներ Ազգային ժողովում
11:21 04.08.2021 (Թարմացված է: 11:30 04.08.2021) Ալեն Սիմոնյանն ընտրվել է 8–րդ գումարման ԱԺ խոսնակ. թափուր հաստիքները նրա հրամաններով արագ համալրվում են։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մի շարք նշանակումներ է արել։ ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Սիմոնյանն Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ է նշանակել Էդուարդ Խանզրադյանին։
Բացի այդ, Սիմոնյանը 2 ռեֆերենտ է նշանակել` Աշխեն Հայրապետյանին և Զինա Չալիկյանին։ Իսկ ահա Դավիթ Առաքելյանին իր օգնականի պաշտոնում է նշանակել։
ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնին նշանակվել է Հովհաննես Նալբանդյանը, իսկ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ` Լևոն Սահակյանը։
Վերջին նշանակումն էլ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պաշտոնն է, որը ստանձնել է Վահան Նարիբեկյանը։
Հիշեցնենք` օգոստոսի 2–ին փակ գաղտնի քվեարկությամբ
8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Ալեն Սիմոնյանը։ Նա ստացել էր քվեարկությանը մասնակցած թիմակիցների 71 ձայնը, ԱԺ խոսնակի մյուս թեկնածուները` Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը` ոչ մի ձայն, քանի որ
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորները բոյկոտել էին ԱԺ նախագահի ընտրությունը և լքել նիստերի դահլիճը։
Հարցն այն է, որ ինչպես «Հայաստան» դաշինքի ԱԺ նախագահի թեկնածու Մխիթար Զաքարյանը, այնպես էլ «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուն` Արթուր Սարգսյանը, այժմ կալանավորված են։
Ընդդիմադիր պատգամավորները պահանջում էին, որ նրանց ազատ արձակեն, և 2 պատգամավորներն էլ կարողանան ներկա լինել ԱԺ նիստերին։