https://arm.sputniknews.ru/20210810/es-uxxatir-chem-unecel-vahe-hakobyan-28621670.html
Ես ուղղաթիռ չեմ ունեցել. Վահե Հակոբյանը պարզաբանեց աղմուկ հանած լուրերը
Ես ուղղաթիռ չեմ ունեցել. Վահե Հակոբյանը պարզաբանեց աղմուկ հանած լուրերը
Sputnik Արմենիա
Վահե Հակոբյանը նաև զարմանք հայտնեց, որ քաղաքական մեծամասնությանը հետաքրքրում է մեկ ուղղաթիռի հարցը այն դեպքում, երբ իր մարզպետ եղած ժամանակ Սյունիքում... 10.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-10T16:01+0400
2021-08-10T16:01+0400
2021-08-10T16:05+0400
հայաստան
վահե հակոբյան
կապան
երևան
ուղղաթիռ
օդանավակայան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28535140_0:0:1600:901_1920x0_80_0_0_288c89edc9738fde74e16d5a4014de16.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. «Հայաստան» դաշինքի կողմից ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց,ո ր ինքն ուղղաթիռ չի ունեցել։ Նա դա ասաց` ի պատասխան իրեն սպասարկող ուղղաթիռի մասին ՔՊ անդամ Անդրանիկ Քոչարյանի հարցին։«Ես երբևիցե չեմ ունեցել ուղղաթիռ, դա Պաշտպանության բանակի ուղղաթիռն է եղել, որը մեր համագործակցության ընթացքում (թե` որ, չեմ կարող փակագծերը բացել) պայմանագրի շնորհիվ կատարում էր նաև մեկ–մեկ մեր խնդրանքը և մեզ տեղափոխում էր Կապանից Երևան»,– ասաց նա։Վահե Հակոբյանը նաև զարմանք հայտնեց, որ քաղաքական մեծամասնությանը հետաքրքրում է մեկ ուղղաթիռի հարցը այն դեպքում, երբ իր մարզպետ եղած ժամանակ Սյունիքում կառուցվել է մի ամբողջ օդանավակայան։«Թիվը հնչեցնե՞մ ինչքան է ծախսվել այդտեղ։ 9 մլրդ դրամ + ինքնաթիռ։ Այն արդեն պատրաստ է շահագործման, բայց ձեր պատճառով ինքը դարձել է հարակից սահման։ Հիմա որևէ մեկն իր վրա չի վերցնում պատասխանատվությունը, որ այդ ինքնաթիռը Կապանից թռնի Երևան և հակառակ ուղղությամբ, ուղևորներին տեղափոխի»,– ասաց Հակոբյանը։«Ինչ որ գտնեք, ձերն ա». Վահե Հակոբյանը՝ իր ունեցվածքի մասինՆշենք, որ տարիներ առաջ, Վահե Հակոբյանի` Սյունիքի մարզպետի պաշտոնում աշխատելու ընթացքում մամուլում լուրեր էին հայտնվել այն մասին, որ Հակոբյանը Երևանից Կապան և հակառակ ուղղություններով տեղափոխվում է ուղղաթիռով։Մարզպետը պարզաբանել էր, որ ուղղաթիռն իր թռիչքներն իրականացրել է ԶՊՄԿ-ի պատվերով՝ կոմբինատի աշխատակիցներին տեղափոխելու համար, և, աշխատանքային գրաֆիկը համընկնելու դեպքում, ինքը ևս օգտվում է ուղղաթիռի՝ ՀՀ Սյունիքի մարզ և հակառակ ուղղությամբ չվերթերից։Դատախազն ասաց` ինչպես պետք է բերման ենթարկվի պատգամավոր Արմեն Գևորգյանը
https://arm.sputniknews.ru/20210810/vat-ojit-che-qpin-hetaqrqrel-en-vahe-hakobyani-unecac-saryani-u-ayvazovsku-ktavner-28620910.html
կապան
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28535140_133:0:1600:1100_1920x0_80_0_0_524c2110d2673e33c6688705db7c89de.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վահե հակոբյան, կապան, երևան, ուղղաթիռ, օդանավակայան
հայաստան, վահե հակոբյան, կապան, երևան, ուղղաթիռ, օդանավակայան
Ես ուղղաթիռ չեմ ունեցել. Վահե Հակոբյանը պարզաբանեց աղմուկ հանած լուրերը
16:01 10.08.2021 (Թարմացված է: 16:05 10.08.2021) Վահե Հակոբյանը նաև զարմանք հայտնեց, որ քաղաքական մեծամասնությանը հետաքրքրում է մեկ ուղղաթիռի հարցը այն դեպքում, երբ իր մարզպետ եղած ժամանակ Սյունիքում կառուցվել է մի ամբողջ օդանավակայան։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. «Հայաստան» դաշինքի կողմից ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում
առաջադրված պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց,ո ր ինքն ուղղաթիռ չի ունեցել։ Նա դա ասաց` ի պատասխան իրեն սպասարկող ուղղաթիռի մասին ՔՊ անդամ Անդրանիկ Քոչարյանի հարցին։
«Ես երբևիցե չեմ ունեցել ուղղաթիռ, դա Պաշտպանության բանակի ուղղաթիռն է եղել, որը մեր համագործակցության ընթացքում (թե` որ, չեմ կարող փակագծերը բացել) պայմանագրի շնորհիվ կատարում էր նաև մեկ–մեկ մեր խնդրանքը և մեզ տեղափոխում էր Կապանից Երևան»,– ասաց նա։
Վահե Հակոբյանը նաև զարմանք հայտնեց, որ քաղաքական մեծամասնությանը հետաքրքրում է մեկ ուղղաթիռի հարցը այն դեպքում, երբ իր մարզպետ եղած ժամանակ Սյունիքում կառուցվել է մի ամբողջ օդանավակայան։
«Թիվը հնչեցնե՞մ ինչքան է ծախսվել այդտեղ։ 9 մլրդ դրամ + ինքնաթիռ։ Այն արդեն պատրաստ է շահագործման, բայց ձեր պատճառով ինքը դարձել է հարակից սահման։ Հիմա որևէ մեկն իր վրա չի վերցնում պատասխանատվությունը, որ այդ ինքնաթիռը Կապանից թռնի Երևան և հակառակ ուղղությամբ, ուղևորներին տեղափոխի»,– ասաց Հակոբյանը։
Նշենք, որ տարիներ առաջ, Վահե Հակոբյանի` Սյունիքի մարզպետի պաշտոնում աշխատելու ընթացքում մամուլում լուրեր էին հայտնվել այն մասին, որ Հակոբյանը Երևանից Կապան և հակառակ ուղղություններով տեղափոխվում է ուղղաթիռով։
Մարզպետը պարզաբանել էր, որ ուղղաթիռն իր թռիչքներն իրականացրել է ԶՊՄԿ-ի պատվերով՝ կոմբինատի աշխատակիցներին տեղափոխելու համար, և, աշխատանքային գրաֆիկը համընկնելու դեպքում, ինքը ևս օգտվում է ուղղաթիռի՝ ՀՀ Սյունիքի մարզ և հակառակ ուղղությամբ չվերթերից։