https://arm.sputniknews.ru/20210810/vat-ojit-che-qpin-hetaqrqrel-en-vahe-hakobyani-unecac-saryani-u-ayvazovsku-ktavner-28620910.html
Վատ օժիտ չէ. ՔՊ–ին հետաքրքրել են Վահե Հակոբյանին պատկանող Սարյանի ու Այվազովսկու կտավները
Վատ օժիտ չէ. ՔՊ–ին հետաքրքրել են Վահե Հակոբյանին պատկանող Սարյանի ու Այվազովսկու կտավները
Sputnik Արմենիա
Վահե Հակոբյանը նշեց, որ ուրախ է, որ իր ունեցվածքի նկատմամբ նման հետաքրքրություն է ցուցաբերվում, բայց և խոստովանեց` նկարները իրենը չեն, կնոջ օժիտն են, փոխանցվել... 10.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-10T15:44+0400
2021-08-10T15:44+0400
2021-08-10T17:17+0400
տեսանյութեր
մուլտիմեդիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0a/28620430_10:0:1920:1080_1920x0_80_0_0_02a3119f8000d47d393b650e7ca93f33.jpg
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանն այսօր ԱԺ նիստում «Հայաստան» դաշինքի կողմից ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանից հետաքրքրվեց նրա հայտարարագրում նշված Մարտիրոս Սարյանի ու Հովհաննես Այվազովսկու նկարների գեղարվեստական արժեքներով։«Մի փոքր պատմեք այդ նկարների մասին. ստեղծագործական ո՞ր ժամանակահատվածներին են վերաբերում այդ նկարները, ո՞նց եք ձեռք բերել, արդյո՞ք կանխել եք դրանց արտահանումը ՀՀ–ից կամ ընդհակառակը` ներկրել եք Հայաստան, որպեսզի հայկական մշակութային ժառանգությունը պահպանվի։ Այս նկարների պրովինանսի հետ կապված ինչ–որ տվյալներ ունե՞ք, կամ ընդհանրապես ի՞նչ նկարներ են, որովհետև Այվազովսկու մոտ կան և՛ հայկական թեմատիկայով նկարներ, և՛ ծովանկարներ, Սարյանն էլ ունի ստեղծագործական որշակի փուլեր։ Ո՞ր փուլերին են վերաբերում այդ նկարները»,– հարցրեց Վարդանյանը։Վահե Հակոբյանը ժպիտով արձագանքեց` նշելով, որ ուրախ է, որ իր ունեցվածքի նկատմամբ նման հետաքրքրություն է ցուցաբերվում, բայց և խոստովանեց` նկարները իրենը չեն, կնոջ օժիտն են, փոխանցվել են ժառանգաբար։«Այվազովսկու փոքրիկ նկարը կոչվում է, եթե ճիշտ եմ հիշում, «Փոթորիկ»։ Առանձնապես արժեք չունի, այն մեծ Այվազովսկին չէ, փոքրիկ, մոտավորապես 25/30 չափերի նկար է»,– ասաց Հակոբյանը։Վլադիմիր Վարդանյանն էլ արձագանքեց. «Վատ օժիտ չէ»։Հիշեցնենք` արտահերթ ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում Հակոբյանը ներկայացրել էր Մարտիրոս Սարյանի երկու նկարներ` 18 և 150 հազար ԱՄՆ դոլար արժեքով և Հովհաննես Այվազովսկու 1 նկար` 200 000 ԱՄՆ դոլար արժեքով։Դուք ստիպեցիք, որ ես վերադառնամ քաղաքականություն. Վահե ՀակոբյանԲացի այդ հայտարարագրել էր նաև 1 բնակարան Իսպանիայում, 1 առանձնատուն Վահագնի թաղամասում, 2 բնակարան Երևանի Դեմիրճյան փողոցում, ավտոմեքենաներ, հողամասեր և 8 մլն դրամը գերազանցող մի քանի թանկարժեք գույք. 17 000 ԱՄՆ դոլար արժեքով Hublot ժամացույց, 11 մլն և 12 մլն ՀՀ դրամ արժողությամբ Vocheron Constonti և Breguet ժամացույցներ։Ըստ հայտարարագրի, Զանգեզուրի պղնձմոլիբդենային կոմբինատում Հակոբյանի տարեկան աշխատավարձը կազմել է 72 մլն դրամ։
https://arm.sputniknews.ru/20210810/inch-vor-gtneq-dzern-a-vahe-hakobyan-ir-unecvacqi-masin-28618753.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Վահե Հակոբյանը պատմում է կնոջ օժիտի Սարյանի ու Այվազովսկու նկարների մասին
Sputnik Արմենիա
Վահե Հակոբյանը պատմում է կնոջ օժիտի Սարյանի ու Այվազովսկու նկարների մասին
2021-08-10T15:44+0400
true
PT2M09S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0a/28620430_139:0:1857:1080_1920x0_80_0_0_6c45a3f6fb38608032ab38de28b3f422.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, մուլտիմեդիա
Վատ օժիտ չէ. ՔՊ–ին հետաքրքրել են Վահե Հակոբյանին պատկանող Սարյանի ու Այվազովսկու կտավները
15:44 10.08.2021 (Թարմացված է: 17:17 10.08.2021) Վահե Հակոբյանը նշեց, որ ուրախ է, որ իր ունեցվածքի նկատմամբ նման հետաքրքրություն է ցուցաբերվում, բայց և խոստովանեց` նկարները իրենը չեն, կնոջ օժիտն են, փոխանցվել են ժառանգաբար։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանն այսօր ԱԺ նիստում «Հայաստան» դաշինքի կողմից ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանից հետաքրքրվեց նրա հայտարարագրում նշված Մարտիրոս Սարյանի ու Հովհաննես Այվազովսկու նկարների գեղարվեստական արժեքներով։
«Մի փոքր պատմեք այդ նկարների մասին. ստեղծագործական ո՞ր ժամանակահատվածներին են վերաբերում այդ նկարները, ո՞նց եք ձեռք բերել, արդյո՞ք կանխել եք դրանց արտահանումը ՀՀ–ից կամ ընդհակառակը` ներկրել եք Հայաստան, որպեսզի հայկական մշակութային ժառանգությունը պահպանվի։ Այս նկարների պրովինանսի հետ կապված ինչ–որ տվյալներ ունե՞ք, կամ ընդհանրապես ի՞նչ նկարներ են, որովհետև Այվազովսկու մոտ կան և՛ հայկական թեմատիկայով նկարներ, և՛ ծովանկարներ, Սարյանն էլ ունի ստեղծագործական որշակի փուլեր։ Ո՞ր փուլերին են վերաբերում այդ նկարները»,– հարցրեց Վարդանյանը։
Վահե Հակոբյանը ժպիտով արձագանքեց` նշելով, որ ուրախ է, որ իր ունեցվածքի նկատմամբ նման հետաքրքրություն է ցուցաբերվում, բայց և խոստովանեց` նկարները իրենը չեն, կնոջ օժիտն են, փոխանցվել են ժառանգաբար։
«Այվազովսկու փոքրիկ նկարը կոչվում է, եթե ճիշտ եմ հիշում, «Փոթորիկ»։ Առանձնապես արժեք չունի, այն մեծ Այվազովսկին չէ, փոքրիկ, մոտավորապես 25/30 չափերի նկար է»,– ասաց Հակոբյանը։
Վլադիմիր Վարդանյանն էլ արձագանքեց. «Վատ օժիտ չէ»։
Հիշեցնենք` արտահերթ ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում Հակոբյանը ներկայացրել էր Մարտիրոս Սարյանի երկու նկարներ` 18 և 150 հազար ԱՄՆ դոլար արժեքով և Հովհաննես Այվազովսկու 1 նկար` 200 000 ԱՄՆ դոլար արժեքով։
Բացի այդ հայտարարագրել էր նաև 1 բնակարան Իսպանիայում, 1 առանձնատուն Վահագնի թաղամասում, 2 բնակարան Երևանի Դեմիրճյան փողոցում, ավտոմեքենաներ, հողամասեր և 8 մլն դրամը գերազանցող մի քանի թանկարժեք գույք. 17 000 ԱՄՆ դոլար արժեքով Hublot ժամացույց, 11 մլն և 12 մլն ՀՀ դրամ արժողությամբ Vocheron Constonti և Breguet ժամացույցներ։
Ըստ հայտարարագրի, Զանգեզուրի պղնձմոլիբդենային կոմբինատում Հակոբյանի տարեկան աշխատավարձը կազմել է 72 մլն դրամ։