https://arm.sputniknews.ru/20210810/adrbejancineri-krakocneri-hetevanqov-arcakh-kharabakh-28616937.html
Ադրբեջանցիների կրակոցների հետևանքով Արցախում քաղաքացիական ավտոմեքենա է վնասվել
Ադրբեջանցիների կրակոցների հետևանքով Արցախում քաղաքացիական ավտոմեքենա է վնասվել
Sputnik Արմենիա
Օգոստոսի 9-ին ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել պաշտպանության բանակի զինծառայողների դիրքերի ուղղությամբ: 10.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-10T11:40+0400
2021-08-10T11:40+0400
2021-08-10T11:44+0400
արցախ
ադրբեջան
կրակոց
ավտոմեքենա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/13/25414774_0:173:1601:1073_1920x0_80_0_0_adf23bed15f5fefdb3feae924b4daba8.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Արցախի Մխիթարաշեն գյուղի ուղղությամբ ադրբեջանցի զինվորականների գնդակոծության հետևանքով քաղաքացիական ավտոմեքենա է վնասվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Մխիթարաշենի գյուղապետ Մխիթար Առստամյանը:Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունն այսօր տեղեկացրել էր, որ օգոստոսի 9-ին՝ ժամը 16:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հարավարևմտյան (Շոշ-Մխիթարաշեն) հատվածում: Նշվում էր, որ բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀՀՆ-9 (հաստոցավոր հակատանկային նռնականետ)՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ: Հայկական կողմը կորուստներ չունի։Նրա խոսքով՝ հրաձգային զենքից արձակված կրակոցները պարբերաբար են հնչում, սակայն խոշոր տրամաչափի զենքերը վերջին ամիսներին առաջին անգամ են կիրառվել: Ադրբեջանցիների ամենամոտ դիրքը գյուղից ընդամենը մի քանի հարյուր մետր է հեռու։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/13/25414774_66:0:1505:1079_1920x0_80_0_0_b3f0d7ec10a2a5258cdd69f09f200667.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, ադրբեջան, կրակոց, ավտոմեքենա
արցախ, ադրբեջան, կրակոց, ավտոմեքենա
Ադրբեջանցիների կրակոցների հետևանքով Արցախում քաղաքացիական ավտոմեքենա է վնասվել
11:40 10.08.2021 (Թարմացված է: 11:44 10.08.2021) Օգոստոսի 9-ին ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել պաշտպանության բանակի զինծառայողների դիրքերի ուղղությամբ:
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Արցախի Մխիթարաշեն գյուղի ուղղությամբ ադրբեջանցի զինվորականների գնդակոծության հետևանքով քաղաքացիական ավտոմեքենա է վնասվել։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց Մխիթարաշենի գյուղապետ Մխիթար Առստամյանը:
Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունն այսօր
տեղեկացրել էր, որ օգոստոսի 9-ին՝ ժամը 16:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հարավարևմտյան (Շոշ-Մխիթարաշեն) հատվածում: Նշվում էր, որ բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀՀՆ-9 (հաստոցավոր հակատանկային նռնականետ)՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ: Հայկական կողմը կորուստներ չունի։
Առստամյանի խոսքով՝ կրակել են ոչ միայն հայ զինվորականների դիրքերի, այլև գյուղի ուղղությամբ, քաղաքացիական մեքենա է վնասվել, բարեբախտաբար տուժածներ չկան։ Այժմ գյուղում իրավիճակը հանգիստ է։
Նրա խոսքով՝ հրաձգային զենքից արձակված կրակոցները պարբերաբար են հնչում, սակայն խոշոր տրամաչափի զենքերը վերջին ամիսներին առաջին անգամ են կիրառվել: Ադրբեջանցիների ամենամոտ դիրքը գյուղից ընդամենը մի քանի հարյուր մետր է հեռու։