00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Տավուշում կան ադրբեջանական գյուղեր»․ ՔՊ պատգամավորը չբացառեց` դրանք կարող են փոխանակվել

© Sputnik / Aram NersesyanДепутат от фракции "Мой Шаг" Ваге Галумян
Депутат от фракции Мой Шаг Ваге Галумян  - Sputnik Արմենիա, 1920, 06.08.2021
Բաժանորդագրվել
ՔՊ–ական պատգամավորը դեմ չէ, որ Տավուշի ուղղությամբ ռուսական զորքեր տեղակայվեն, եթե դա կնպաստի երկարատև խաղաղությանը։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik․ Տավուշում կան ադրբեջանական գյուղեր, որոնք գտնվում են մեր վերահսկողության տակ։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը։ Նա չբացառեց, որ նշված գյուղերը կարող են փոխանակվել։ Նրա խոսքով` կա խնդիր, որը պետք է լուծել։
Бывший анклав Софулу - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2021
Սոֆլուն, Բարխուդարլուն և Վերին Ոսկեպարը դեռ 1929-ին հանձնվել են Դիլիջանի գավառին. ՄԻՊ
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ-ի հետ ունեցած պայմանագրի շրջանակներում ռուսական զորքերի տեղակայման հարցին` պատգամավորը նշեց, որ պարտավորությունների շրջանակում ինչ-որ պահից ՀԱՊԿ-ը պետք է սկսի միջամտությունը, եթե մեր տարածքների հետ կապված խնդիրներ կան։
Նա հավելեց՝ այս պահին Տավուշում որևէ խնդիր չկա։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է ինքը վերաբերվում այն հանգամանքին, որ ռուսական զորքեր տեղակայվեն հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի ուղղությամբ, Ղալումյանը նշեց՝ եթե խաղաղության պետք է հասնել այդ ճանապարհով, ուրեմն պետք է դա անել։
«Սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ պետք է հանձնաժողով ստեղծվի, ուսումնասիրեն, որ սահմանում առկա խոչընդոտները հարթվեն, որպեսզի գնանք երկարատև խաղաղության»,- ասաց պատգամավորը։
Նա հավելեց, որ տեղյակ չէ, թե Տավուշում, Ոսկեպարի ուղղությամբ ռուս սահմանապահներ են տեղակայվել։ Նշեց, որ բավականին լարված աշխատանքային գործընթացի մեջ են, ժամանակը չի բավականացրել, այսօր 6-ից հետո կգնա մարզ, տեղում կհասկանա։
Նշենք, որ Ղալումյանը 2018 թվականի մայիսից մինչև 2019 թվականի հունվարը եղել է Տավուշի մարզպետը:
Հիշեցնենք` ՀՀ ՊՆ–ն երեկ հայտարարեց, որ Տավուշի Ոսկեպար համայնքում ռուս սահմանապահներ են տեղակայվել։
Ադրբեջանցու հետ ընկերություն անելու գինը. տավուշցիները անկլավների թեման փակված են համարում
Լրահոս
0