00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հարցեր կան, որոնք պատասխանի են սպասում». Արամ Ա–ն ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

© Photo / official site of the Prime minister of RAВрио премьер-министра Армении Никол Пашинян встретился с Католикосом Великого Дома Киликийского Арамом Первым (21 октября 2018). Антелия, Ливан
Врио премьер-министра Армении Никол Пашинян встретился с Католикосом Великого Дома Киликийского Арамом Первым (21 октября 2018). Антелия, Ливан - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2021
Բաժանորդագրվել
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն աղոթում է Աստծուն, որ իմաստություն ու կորով պարգևի վարչապետին։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Նրա ուղերձը հրապարակել է վարչապետի մամուլի ծառայությունը։
Политтехнолог Армен Бадалян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2021
ՌԱԴԻՈ
Փաշինյանը կամաց–կամաց հետ է կանգնո՞ւմ խոստումներից. քաղտեխնոլոգը խոսել է սահմանի լարումից
«Հայ ժողովրդի ու Հայաստանի պատմության վճռական շրջանում դուք վերստին ստանձնում եք վարչապետի ծանր ու պատասխանատու պաշտոնը: Պաշտոն, որ սովորական իմաստով դիրք ու պատիվ չէ, այլ իր էությամբ ու նպատակով հայրենակերտման առաքելություն։ Այսօր, ինչպես գիտեք, մեր հայրենիքը լուրջ տագնապներով է շրջապատված՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին: Պետականության հիմքերը վտանգված են: Հայաստանի ու Արցախի ժողովրդի կյանքում հուսախաբություն ու անորոշություն է տիրում: Հետևաբար ժողովուրդը սպասում է, որ դուք հայրենիքի վերականգնման ու վերածաղկման առաքելության լծվեք բարձրագույն աստիճանի նպատակասլաց պատասխանատվությամբ ու հանձնառությամբ»,– գրել է Արամ Ա–ն։
Նա Փաշինյանի ուշադրությունը հրավիրել է մի քանի խնդրի վրա, որոնք ներկայացրել է կետերով։
Կաթողիկոսի խոսքով` Ադրբեջանի ու Թուրքիայի միացյալ ուժերով Արցախի դեմ սանձազերծված պատերազմն ու դրա առաջացրած մարդկային մեծաթիվ զոհերը, մեր նահատակների արյունով ազատագրված հողերի գրավումը, հոգևոր կառույցների քանդումն ու հազարավոր ընտանիքների տեղահանումը խոր ընդվզում ու հուսահատություն են առաջացրել: Հնարավոր չէ մեր ժամանակակից պատմության այս դառն ու մռայլ էջը շրջել առանց հաշվետվության:
«Հարցեր կան, որոնք պատասխանի են սպասում: Անորոշություններ կան, որոնք հստակեցման կարիք ունեն: Փոխադարձ մեղադրանքներ են հնչում, որոնք լուսաբանման կարիք ունեն: Հետևաբար մենք սպասում ենք, որ նորընտիր Ազգային ժողովն իր օրակարգի առաջնահերթ հարցերից մեկը կդարձնի բոլոր խմբակցություններից բաղկացած հանձնաժողովի ստեղծումը, որպեսզի այն կարողանա պատերազմին առնչված բոլոր խնդիրները համապարփակ կերպով քննել և հրապարակային հաշվետվություն ներկայացնել մեր ժողովրդին»,– նշել է Արամ Ա–ն։
Նա շեշտել է, որ մեր ժողովրդի ներքին միասնականությունը, հատկապես ներկա տագնապալից ժամանակներում, անհետաձգելի հրամայական է:
Премьер-министр Никол Пашинян представил аппарату министерствa высокотехнологичной промышленности новоназначенного министра Ваагна Хачатуряна (6 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 06.08.2021
Պետք է քայլերը ձեռնարկենք, որպեսզի Հայաստանի ապաշրջափակումը հաղթահարենք. Նիկոլ Փաշինյան
«Անհրաժեշտ է, որ ընտրապայքարի օրերին ծավալած քաղաքական վատառողջ մշակույթն ու ներքաղաքական լարվածությունը տեղի տան իշխանություն-ընդդիմություն առողջ ու կառուցողական քննադատությանը: Սա է պահանջում հայրենիքի շահը»,– գրել է կաթողիկոսը:
Նա նշել է, որ հայրենիքին նկարագիր ու դիմագիծ տվողը ժողովուրդն է, և ժողովուրդն իր յուրահատուկ ինքնությունն արտահայտում ու պահում է բարոյական, հոգևոր ու ազգային արժեքներով:
«Հիմա, երբ համաշխարհային մշակույթի ապազգային «արժեքները» սկսել են թափանցել ամեն տեղ, մեր սպասումն է, որ Հայաստանի իշխանությունը, հատկապես կրթական ու մշակութային կառույցների ճանապարհով մեր ժողովրդին մղի ամրությամբ կառչելու մեր ազգի ինքնությունն ու հզորությունը երաշխավորող արժեքներին»,– ավելացրել է կաթողիկոսը:
Արամ Ա–ն առանձին կետով անդրադարձել է Արցախի թեմային` նշելով, որ վիրավոր Արցախի ցավը մեր ողջ ազգի ցավն է:
«Արցախի անկախության նկատմամբ մեր հավաքական հանձնառությունը պետք է ամուր պահել: Արցախի անկախության միջազգային ճանաչումը ո՛չ միայն Հայաստանի իշխանության առաջնահերթ հարցերից մեկը պիտի դառնա, այլ նաև սփյուռքի: Մեր ազգի հավաքական ներուժը պետք է ի սպաս դնել հանուն Արցախի անկախության ամրապնդման»,– նշել է նա:
Արամ Ա–ն կարևորել է նաև Հայաստան-սփյուռք գործակցությունը, որը կենսական կարևորություն ունի թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի և թե՛ սփյուռքի համար:
И.о, премьер-министра Никол Пашинян на встрече с президентом Карабаха Араиком Арутюняном (9 июля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 06.08.2021
«Սուր խնդիրներ չենք ունեցել»․ Փաշինյանն ու Հարությունյանը խոսել են Արցախի մասին
Նրա խոսքով` Արցախի պատերազմը և դրան հետևած Հայաստան-Ադրեջան-Ռուսաստան զինադադարի ստորագրությունը փաստորեն Կովկասում ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակի ցուցանիշ է:
«Ներկա վտանգավոր կացությունը պահանջում է, որ Հայաստանի անվտանգության ու հողային ամբողջականության նկատմամբ իշխանությունը լինի զգոն ու աննահանջ: Հայաստանի համար վտանգավոր զարգացումներով հղի շրջանով պայմանավորված ներկա իրավիճակը նաև «Ո՛չ» ասելու վճռականություն է պահանջում։ Պատմության ընթացքում մեծ կայսրությունների շահերի խաչմերուկում կռվախնձոր դարձած Հայաստանն իր գոյությունը պահեց, թեկուզ երբեմն վիրավոր, «Ո՛չ» ասելու իր հավաքական քաջությամբ»,–գրել է կաթողիկոսը:
Նրա խոսքով` այսօր, երբ Հայաստանը շրջապատված է հին ու նոր ժամանակների ցեղասպաններով, որոնք շարունակում են իրենց ծավալապաշտական նկրտումները Հայաստանի ու Արցախի նկատմամբ՝ անտեսելով իրենց հանձնառությունները ու միջազգային օրենքի տրամադրությունները, հայոց բանակը պետք է դառնա ավելի կազմակերպված ու մարտունակ:
«Նաև պետք է կարողանանք մեր ռազմավարական բարեկամների ու գործընկերների շարքը ընդլայնել: Մեր սպասումն է, պարոն վարչապետ, որ հաշվի առնեք մեր մտահոգությունների կարևորությունը, որպեսզի հնարավոր լինի հավաքական ու հետևողական ջանքերով, խոհեմ ու պատասխանատու ոգով մեր հայրենիքը առաջնորդել դեպի պայծառ ապագա»,– եզրափակել է Արամ Առաջինը:
Ուղերձի վերջում նշվում է, որ կաթողիկոսն աղոթում է Աստծուն, որպեսզի անսասան ու ապահով պահի Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները, իսկ վարչապետին իմաստություն ու կորով պարգևի:
Հիշեցնենք` Փաշինյանը կրկին ՀՀ վարչապետ նշանակվեց օգոստոսի 2-ին։
Լրահոս
0