00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արտաշավան համայնքի ղեկավարը խոշոր կաշառքի դիմաց վարելահողեր է օտարել. ԱԱԾ–ն բացահայտել է

© Sputnik / Asatur YesayantsПередача денег
Передача денег - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2021
Բաժանորդագրվել
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ:
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի ղեկավարը խոշոր կաշառքի դիմաց ապօրինի կերպով վարելահողեր է օտարել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից։
Արագածոտնի մարզային վարչության աշխատակիցների իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 1999 թվականից մինչ 2021 թվականի հուլիսն Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը ՀՀ-ում գրանցված ՍՊ ընկերություններից մեկի սեփականատերերի և նրանց ներկայացուցիչների օգտին ակնհայտ ապօրինի գործողություն է կատարել»։
Адвокат Ара Казарян - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2021
ՌԱԴԻՈ
Ընտրովի արդարադատությո՞ւն. ինչո՞ւ է ԱԱԾ-ն առգրավել Վերաքննիչի համակարգիչները
Նա համայնքին պատկանող վարելահողերի մի մասը որպես արոտավայրեր ներկայացնելու, դրանք իր կողմից կազմակերպված ձևական աճուրդների միջոցով տվյալ ընկերությանը վաճառելու համար 2017 թվականի մարտ-հուլիս ամիսներին կայացնելով միանձնյա որոշումներ՝ կեղծ փաստաթղթերի միջոցով կազմակերպել է ձևական աճուրդներ։ Դրանց  արդյունքում Արտաշավան համայնքի սեփականությունը հանդիսացող շուրջ 67 հեկտար ընդհանուր մակերեսով վարելահողերի մի մասը որպես արոտավայրեր օտարել է նշված ընկերությանը, որի դիմաց ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 67.000.000 ՀՀ դրամ կաշառք: 
Բացի այդ, նույն պաշտոնատար անձը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքի բնակիչներից մեկին հանձնված 0.1533 հեկտար հողատարածքը կեղծ փաստաթղթերի միջոցով, ձևական աճուրդ-վաճառքով 2020 թվականի ապրիլի 17-ին օտարել է իր ազգականին։ Դիտավորյալ այդ գործողությունների արդյունքում համայնքի բնակիչը զրկվել է իր տիրապետմանը հանձնված գույքին տիրանալու և օգտագործելու հնարավորությունից:
Շիրակի մարզի 2 դպրոցում ԱԱԾ–ն կոռուպցիոն հանցագործություններ է բացահայտել. մանրամասներ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Լրահոս
0