https://arm.sputniknews.ru/20210808/snndaban-naxacash-sovac-por-28581034.html
Սննդաբանն ասել է՝ ինչը երբեք չի կարելի ուտել սոված փորին
Սննդաբանն ասել է՝ ինչը երբեք չի կարելի ուտել սոված փորին
Sputnik Արմենիա
Բոլոր մասնագետները խորհուրդ են տալիս ոչ մի դեպքում չհրաժարվել նախաճաշից, հակառակ դեպքում դա աղեստամոքսային տրակտի աշխատանքի խափանումների կհանգեցնի: 08.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-08T09:59+0400
2021-08-08T09:59+0400
2021-08-06T16:05+0400
հասարակություն
հայաստան
սննդաբան
նախաճաշ
սուրճ
հյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/05/28563212_0:998:1600:1898_1920x0_80_0_0_4fc6f5d28039f9dabb0c30b8bfb90cad.jpg
Սուրճը, ցիտրուսային հյութերը, քաղցր գազավորված ըմպելիքներն ու կծու համեմունքները չի կարելի սոված փորին օգտագործել։ «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում նման կարծիք է հայտնել բժիշկ-սննդաբան նուտրիցիոլոգ, դիետոլոգների ազգային ասոցիացիայի անդամ Աննա Բելոուսովան։Նրա խոսքով՝ կոֆեինը ճնշում է ախորժակը, այդ պատճառով ավելի լավ է սուրճը խմել նախաճաշից որոշ ժամանակ անց։Օրվա սկզբին պետք է նաև հրաժարվել կծու համեմունքներից ու սոուսներից, քանի որ հակառակ դեպքում մեծանում է գաստրիտի կամ խոցերի զարգացման ռիսկը:«Առավոտյան դա կարող է լինել բուտերբրոդ՝ մանանեխով, ծովաբողկով կամ սխտորի համեմունքով։ Մի կողմից դա առույգ է դարձնում, օգնում արթնանալ, մյուս կողմից՝ ուղիղ ճանապարհ է դեպի գաստրիտ», - զգուշացրել է Բելոուսովան։Նա նշել է, որ հատկապես վնասակար է սոված փորին գազավորված ջուրը, մանավանդ քաղցր: Դրա հաճախակի օգտագործումը նույնպես հանգեցնում է ստամոքսաաղիքային հիվանդությունների, ինչպիսիք են խոցը և գաստրիտը:Ընթրիքի վատագույն տարբերակները. սննդաբանը խոսել է առողջական ռիսկերի մասինԲացի այդ, Բելոուսովան ուշադրություն է հրավիրել ցիտրուսային մրգահյութերի օգտագործման վրա։ Նա պարզաբանել է, որ այդ հյութերը պետք է համատեղել լիարժեք նախաճաշի հետ, հակառակ դեպքում դա կհանգեցնի մարսողական համակարգի աշխատանքի խափանումների: Ընդ որում, նա ընդգծել է, որ այդ հյութերը պետք է բնական լինեն։Ավելի վաղ բժշկական գիտությունների դոկտոր, սննդաբան Միխայիլ Գինզբուրգը Sputnik ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր, որ որոշ ըմպելիքներ սոված փորին կարող են գրգռել ստամոքսը, իսկ մյուսները՝ կտրուկ բարձրացնել արյան մեջ շաքարի մակարդակը։Մասնագետները խորհուրդ են տալիս նախաճաշել։ Առավոտյան սնունդը ոչ միայն լիցքավորում է օրգանիզմն անհրաժեշտ էներգիայով, այլև «գործարկում» է նյութափոխանակության գործընթացները, օգնում խուսափել հետագա գերսնման հավանականությունից, ինչպես նաև անհարմարության, թուլության և վատ տրամադրության զգացողությունից։Միայն թե իդեալական նախաճաշը պետք է բաղկացած լինի հիմնականում սպիտակուցային սննդամթերքներից, դրանք ավելի երկար են պահպանում հագեցվածության զգացումը ու շատ էներգիա են տալիս մարմնին, որն այդքան անհրաժեշտ է քնից ու երկարատև սննդի բացակայությունից հետո:Սննդաբաններն ասել են՝ ինչով կարելի է փոխարինել առավոտյան սուրճը
https://arm.sputniknews.ru/20210614/snndaban-amenaogtakar-sarnanush-paxpaxak-27882678.html
https://arm.sputniknews.ru/20210608/um-xorhurd-chi-trvum-boxk-utel-27814703.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/05/28563212_0:848:1600:2048_1920x0_80_0_0_595338514c3362982945920ff84ced11.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, սննդաբան, նախաճաշ, սուրճ, հյութ
հասարակություն , հայաստան, սննդաբան, նախաճաշ, սուրճ, հյութ
Սննդաբանն ասել է՝ ինչը երբեք չի կարելի ուտել սոված փորին
Բոլոր մասնագետները խորհուրդ են տալիս ոչ մի դեպքում չհրաժարվել նախաճաշից, հակառակ դեպքում դա աղեստամոքսային տրակտի աշխատանքի խափանումների կհանգեցնի:
Սուրճը, ցիտրուսային հյութերը, քաղցր գազավորված ըմպելիքներն ու կծու համեմունքները չի կարելի սոված փորին օգտագործել։ «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում նման կարծիք է հայտնել բժիշկ-սննդաբան նուտրիցիոլոգ, դիետոլոգների ազգային ասոցիացիայի անդամ Աննա Բելոուսովան։
Նրա խոսքով՝ կոֆեինը ճնշում է ախորժակը, այդ պատճառով ավելի լավ է սուրճը խմել նախաճաշից որոշ ժամանակ անց։
Օրվա սկզբին պետք է նաև հրաժարվել կծու համեմունքներից ու սոուսներից, քանի որ հակառակ դեպքում մեծանում է գաստրիտի կամ խոցերի զարգացման ռիսկը:
«Առավոտյան դա կարող է լինել բուտերբրոդ՝ մանանեխով, ծովաբողկով կամ սխտորի համեմունքով։ Մի կողմից դա առույգ է դարձնում, օգնում արթնանալ, մյուս կողմից՝ ուղիղ ճանապարհ է դեպի գաստրիտ», - զգուշացրել է Բելոուսովան։
Նա նշել է, որ հատկապես վնասակար է սոված փորին գազավորված ջուրը, մանավանդ քաղցր: Դրա հաճախակի օգտագործումը նույնպես հանգեցնում է ստամոքսաաղիքային հիվանդությունների, ինչպիսիք են խոցը և գաստրիտը:
Բացի այդ, Բելոուսովան ուշադրություն է հրավիրել ցիտրուսային մրգահյութերի օգտագործման վրա։ Նա պարզաբանել է, որ այդ հյութերը պետք է համատեղել լիարժեք նախաճաշի հետ, հակառակ դեպքում դա կհանգեցնի մարսողական համակարգի աշխատանքի խափանումների: Ընդ որում, նա ընդգծել է, որ այդ հյութերը պետք է բնական լինեն։
Ավելի վաղ բժշկական գիտությունների դոկտոր, սննդաբան Միխայիլ Գինզբուրգը Sputnik ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր, որ որոշ ըմպելիքներ սոված փորին կարող են գրգռել ստամոքսը, իսկ մյուսները՝ կտրուկ բարձրացնել արյան մեջ շաքարի մակարդակը։
Մասնագետները խորհուրդ են տալիս նախաճաշել։ Առավոտյան սնունդը ոչ միայն լիցքավորում է օրգանիզմն անհրաժեշտ էներգիայով, այլև «գործարկում» է նյութափոխանակության գործընթացները, օգնում խուսափել հետագա գերսնման հավանականությունից, ինչպես նաև անհարմարության, թուլության և վատ տրամադրության զգացողությունից։
Միայն թե իդեալական նախաճաշը պետք է բաղկացած լինի հիմնականում սպիտակուցային սննդամթերքներից, դրանք ավելի երկար են պահպանում հագեցվածության զգացումը ու շատ էներգիա են տալիս մարմնին, որն այդքան անհրաժեշտ է քնից ու երկարատև սննդի բացակայությունից հետո: