https://arm.sputniknews.ru/20210808/qim-qanye-neroxutyun-28598564.html
«Սեր առանց նախապայմանների». Քանյեն ծնկաչոք ներողություն է խնդրել Քիմից
«Սեր առանց նախապայմանների». Քանյեն ծնկաչոք ներողություն է խնդրել Քիմից
Sputnik Արմենիա
Կասկած չկա, որ Քանյեն զղջում է Քարդաշյանից ամուսնալուծվելու համար և ցանկանում է վերսկսել հարաբերությունները։ 08.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-08T10:47+0400
2021-08-08T10:47+0400
2021-08-08T12:34+0400
հասարակություն
հայաստան
քիմ քարդաշյան
քանյե ուեսթ
ամուսնալուծություն
համերգ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/01/24297559_0:113:1601:1013_1920x0_80_0_0_3798aca08c4332b771a97b17e9206d0b.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Ամերիկացի աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթն այս օրերին ներկայացնում է իր նոր «Donda» ալբոմը՝ համերգների շարքով։Ատլանտայի մարզադաշտում տեղի ունեցած համերգին, որին, ի դեպ, ներկա են եղել նաև նրա նախկին կինը` ամերիկահայ մեգաաստղ Քիմ Քարդաշյանը, նրանց զավակները՝ Նորթն ու Փսալմը, և Քիմի քույրը՝ Քլոեն, Քանյեն երգել է Love Unconditionally (Սեր առանց նախապայմանների) երգը։«Ժամանակն ու տարածությունը ճոխություն են, բայց դու եկել ես այստեղ ու ցույց տվել, որ դեռ ինձ սիրում ես։ Դու վերջին շրջանում երջանիկ չէիր իմ պահվածքով», - ասվում է Քանյեի երգի մեջ։Քիմը վախենում է, որ չի կարողանա նոր ներդաշնակ հարաբերություններ ստեղծել այլ տղամարդու հետՌեփերն այս երգը կատարելիս նաև ծնկի է եկել և երգել այս բառերը․«Ես կորցնում եմ իմ ամբողջ ընտանիքը, սիրելիս, վերադարձիր ինձ մոտ»:A post shared by Rena (@kanye.era)Քիմը դեռևս հրապարակավ չի արձագանքել նախկին ամուսնու այս սիրառատ ժեստին։ Հայտնի է, որ մեգաաստղը լուրջ տարաձայնություններ չի ունեցել Քանյեի հետ, Keeping up with the Kardashians շոուի վերջին սերիայում անցկացված մեծ հարցազրույցի ժամանակ Քիմն ասել է, որ պարզապես հոգնել է իր ամուսնու հետ տարբեր նահանգներում ապրելու մտքից, ինչպես նաև ուզում է` իր կողքին այնպիսի տղամարդ լինի, որի հետ նրանք կարող են շատ ավելի շատ առօրեական գործեր կիսել՝ մարզվել, աշխատել։ Քանյեի հետ դա չէր ստացվում։«Հավերժ սիրում եմ քեզ». Քիմ Քարդաշյանը շնորհավորել է Քանյե Ուեսթի ծննդյան օրը
https://arm.sputniknews.ru/20210621/nranq-hrashali-txamardik-en-28015220.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/01/24297559_50:0:1549:1124_1920x0_80_0_0_5fb3c6f09f6d98178ce05282073ba71a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, քիմ քարդաշյան, քանյե ուեսթ, ամուսնալուծություն, համերգ
հասարակություն , հայաստան, քիմ քարդաշյան, քանյե ուեսթ, ամուսնալուծություն, համերգ
«Սեր առանց նախապայմանների». Քանյեն ծնկաչոք ներողություն է խնդրել Քիմից
10:47 08.08.2021 (Թարմացված է: 12:34 08.08.2021) Կասկած չկա, որ Քանյեն զղջում է Քարդաշյանից ամուսնալուծվելու համար և ցանկանում է վերսկսել հարաբերությունները։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Ամերիկացի աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթն այս օրերին ներկայացնում է իր նոր «Donda» ալբոմը՝ համերգների շարքով։
Ատլանտայի մարզադաշտում տեղի ունեցած համերգին, որին, ի դեպ, ներկա են եղել նաև նրա նախկին կինը` ամերիկահայ մեգաաստղ Քիմ Քարդաշյանը, նրանց զավակները՝ Նորթն ու Փսալմը, և Քիմի քույրը՝ Քլոեն, Քանյեն երգել է Love Unconditionally (Սեր առանց նախապայմանների) երգը։
«Ժամանակն ու տարածությունը ճոխություն են, բայց դու եկել ես այստեղ ու ցույց տվել, որ դեռ ինձ սիրում ես։ Դու վերջին շրջանում երջանիկ չէիր իմ պահվածքով», - ասվում է Քանյեի երգի մեջ։
Ռեփերն այս երգը կատարելիս նաև ծնկի է եկել և երգել այս բառերը․
«Ես կորցնում եմ իմ ամբողջ ընտանիքը, սիրելիս, վերադարձիր ինձ մոտ»:
View this post on Instagram
Քիմը դեռևս հրապարակավ չի արձագանքել նախկին ամուսնու այս սիրառատ ժեստին։ Հայտնի է, որ մեգաաստղը լուրջ տարաձայնություններ չի ունեցել Քանյեի հետ, Keeping up with the Kardashians շոուի վերջին սերիայում անցկացված մեծ հարցազրույցի ժամանակ Քիմն ասել է, որ պարզապես հոգնել է իր ամուսնու հետ տարբեր նահանգներում ապրելու մտքից, ինչպես նաև ուզում է` իր կողքին այնպիսի տղամարդ լինի, որի հետ նրանք կարող են շատ ավելի շատ առօրեական գործեր կիսել՝ մարզվել, աշխատել։ Քանյեի հետ դա չէր ստացվում։