ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանը Հայրերի օրվա առթիվ Instagram-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել ու շնորհավորել իր համար կարևոր տղամարդկանց։
Լուսանկարներից մեկում նրա հանգուցյալ հայրն է` Ռոբերտ Քարդաշյանը, որը գրկել ու համբուրում է իր երկու դուստրերին`Քիմին ու Քորթնիին։ Երկրորդ լուսանկարում Քիմի նախկին ամուսինն է` Քանյե Ուեսթը։ Նա երեխաների հետ է ու անչափ ուրախ։ Քիմը հրապարակել է նաև իր քույրերի ամուսինների լուսանկարները։
«Շնորհավոր Հայրերի օրը. բոլորը հրաշալի տղամարդիկ են, ու նրանք կան մեր կյանքում։ Անվերապահորեն սիրում եմ ձեզ», - լուսանկարներին կից գրել է աստղը։
Посмотреть эту публикацию в Instagram
Մեկ այլ աշխարհահռչակ հայ՝ հայտնի ձեռնարկատեր Ալեքսիս Օհանյանն ինքն իրեն է շնորհավորել Հայրերի օրվա առթիվ և լուսանկար հրապարակել։ Կադրում, բացի Ալեքսիսից, որը դեռ պառկած է անկողնում, երևում են նաև նրա դստեր՝ փոքրիկ Օլիմպիայի ոտքերը։
Լուսանկարին կից Ալեքսիսը գրել է, որ դուստր ունեցող հայրերն ամենաբախտավորն են։
Посмотреть эту публикацию в Instagram
Նշենք, որ ԱՄՆ-ում Հայրերի օրը նշվում է հունիսի երրորդ կիրակի օրը: Իրենց հայրերին երախտագիտություն հայտնել ցանկացող երեխաների համար տոն ստեղծելու գաղափարը եկել է Վաշինգտոնի նահանգի Սփոքեյն քաղաքից: Անցած դարի սկզբներին նման տոն հիմնելու նախաձեռնությամբ հանդես է եկել Սոնորա Սմարթ Դոդ անունով մի կին: Մոր մահից հետո նրան ու ևս 5 երեխաների դաստիարակել է հայրը` Ուլիյամ Ջեքսոն Սմարթը:
«Ուզում եմ անձամբ ձեզ ասել». Քիմ Քարդաշյանն արտասվել է իր շոուի նկարահանման ժամանակ
Առաջին անգամ այդ տոնը նշել են 1910 թ. հունիսի 19-ին: Շուտով այն սկսել է ժողովրդականություն վայելել նաև նահանգի մյուս քաղաքներում:
Քիմ Քարդաշյանը սկսել է հանդիպել CNN-ի լրագրողի հետ. լուսանկար
Այդ օրը երեխաները փորձում են հատուկ երախտագիտությունն հայտնել իրենց հայրերին. ամեն կերպ օգնում են տնային գործերն անել, շնորհավորական բացիկներ են ուղարկում, նվերներ են տալիս: Հայրերի օրվա ծաղիկը վարդն է. հագուստին կարմիր վարդ են ամրացնում, եթե հայրը ողջ է, և սպիտակ, եթե նա մահացել է: Հայրերի օրը նշում են նաև Մեծ Բրիտանիայում, Նիդեռլանդներում, Ֆրանսիայում, Չինաստանում և այլ երկրներում:
«Հավերժ սիրում եմ քեզ». Քիմ Քարդաշյանը շնորհավորել է Քանյե Ուեսթի ծննդյան օրը