https://arm.sputniknews.ru/20210808/aragacotn-vtargyumry-zincarayox-28601449.html
Արագածոտնում վթարի ենթարկվածները ռուս զինծառայողներ են. մանրամասներ
Արագածոտնում վթարի ենթարկվածները ռուս զինծառայողներ են. մանրամասներ
Sputnik Արմենիա
Վթարի փաստի առթիվ ռազմաբազայի հրամանատարությունը, Հայաստանի իրավապահ մարմինների հետ միասին, ստուգումներ է անցկացնում: 08.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-08T17:12+0400
2021-08-08T17:12+0400
2021-08-08T17:15+0400
պատահարներ
հայաստան
գյումրի
գյումրու 102–րդ ռազմաբազա
վթար
զոհ
ռուս
https://cdn.am.sputniknews.ru/img/38/21/382188_0:83:1600:983_1920x0_80_0_0_211e456ab17ec8f1105e6395fb908ee0.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. Թալին-Մաստանա ճանապարհին այսօր տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորներն ու զոհվածները Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի պայմանագրային զինծառայողներ են։ Տեղեկությունը հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:Նախնական տվյալներով` վարորդը, որը պայմանագրային զինծառայող է, կորցրել է կառավարումը, մեքենան շրջվել ու ընկել է ձորը: Արդյունքում զինծառայողներից մեկը ստացած վնասվածքներից տեղում մահացել է, իսկ չորսը միջին ծանրության հոսպիտալացվել են:Տուժածներին դուրս են բերել հատուկ տեխնիկայով։ Նրանք արդեն ստացել են անհրաժեշտ բժշկական օգնությունը:Վթարի փաստի առթիվ զորամասի հրամանատարությունը, իրավապահ մարմինների հետ միասին, ստուգումներ է անցկացնում:Հիշեցնենք` այսօր առավոտյանժամը 6֊ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել բետոնե արգելապատնեշին, շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում։Թուրքիայում վթարի է ենթարկվել ռուս զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսը, զոհեր կանՄինչ փրկարարների կանչի վայր հասնելը մեկ տուժած ավտոմեքենայից դուրս էր բերվել տեղի ուժերով և տեղափոխվել Թալին քաղաքի ԲԿ:Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայից դուրս էին բերել երկու քաղաքացու և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են Թալին քաղաքի ԲԿ: Ավտոմեքենայի տակից դուրս էին բերել մեկ քաղաքացու դի։Սյունիքում վթարի են ենթարկվել Վովա Վարդանովի ջոկատի անդամները
https://arm.sputniknews.ru/20210808/vtar-gyumrytuzac-meqena-zoh-28598117.html
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/38/21/382188_90:0:1510:1065_1920x0_80_0_0_f839b2c0396bdde9987396d63c857e1d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պատահարներ, հայաստան, գյումրի, գյումրու 102–րդ ռազմաբազա, վթար, զոհ, ռուս
պատահարներ, հայաստան, գյումրի, գյումրու 102–րդ ռազմաբազա, վթար, զոհ, ռուս
Արագածոտնում վթարի ենթարկվածները ռուս զինծառայողներ են. մանրամասներ
17:12 08.08.2021 (Թարմացված է: 17:15 08.08.2021) Վթարի փաստի առթիվ ռազմաբազայի հրամանատարությունը, Հայաստանի իրավապահ մարմինների հետ միասին, ստուգումներ է անցկացնում:
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. Թալին-Մաստանա ճանապարհին
այսօր տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորներն ու զոհվածները Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի պայմանագրային զինծառայողներ են։ Տեղեկությունը հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
Նախնական տվյալներով` վարորդը, որը պայմանագրային զինծառայող է, կորցրել է կառավարումը, մեքենան շրջվել ու ընկել է ձորը: Արդյունքում զինծառայողներից մեկը ստացած վնասվածքներից տեղում մահացել է, իսկ չորսը միջին ծանրության հոսպիտալացվել են:
Տուժածներին դուրս են բերել հատուկ տեխնիկայով։ Նրանք արդեն ստացել են անհրաժեշտ բժշկական օգնությունը:
Վթարի փաստի առթիվ զորամասի հրամանատարությունը, իրավապահ մարմինների հետ միասին, ստուգումներ է անցկացնում:
Հիշեցնենք` այսօր առավոտյանժամը 6֊ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել բետոնե արգելապատնեշին, շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը մեկ տուժած ավտոմեքենայից դուրս էր բերվել տեղի ուժերով և տեղափոխվել Թալին քաղաքի ԲԿ:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայից դուրս էին բերել երկու քաղաքացու և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են Թալին քաղաքի ԲԿ: Ավտոմեքենայի տակից դուրս էին բերել մեկ քաղաքացու դի։