https://arm.sputniknews.ru/20210808/vtar-gyumrytuzac-meqena-zoh-28598117.html
Վթար Գյումրու ճանապարհին. տուժածներին հանել են հատուկ տեխնիկայով, զոհը եղել է մեքենայի տակ
Վթար Գյումրու ճանապարհին. տուժածներին հանել են հատուկ տեխնիկայով, զոհը եղել է մեքենայի տակ
Sputnik Արմենիա
Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ում «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել բետոնե արգելապատնեշին, շրջվել և հայտնվել... 08.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-08T10:16+0400
2021-08-08T10:16+0400
2021-08-08T10:19+0400
պատահարներ
հայաստան
վթար
գյումրի
շիրակի մարզ
զոհ
տուժածներ
հիվանդանոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/08/28224005_0:378:2968:2048_1920x0_80_0_0_06866bf8c238ab1623927f889a8f009f.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Թալին-Մաստարա ավտոճանապարհին այսօր լուսադեմին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ և տուժածներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։Հաղորդագրության համաձայն` վթարի մասին ագազանգն ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացել են այսօր` օգոստոսի 8-ին, ժամը 06:23-ին։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։«Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել բետոնե արգելապատնեշին, շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում»,–ասվում է հաղորդագրության մեջ:Վթար Երևան-Գյումրի ճանապարհին. Mercedes–ի վարորդն ու ուղևորները հիվանդանոց են տեղափոխվելՄինչ փրկարարների կանչի վայր հասնելը մեկ տուժած ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և տեղափոխվել Թալին քաղաքի ԲԿ:Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել երկու քաղաքացու և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են Թալին քաղաքի ԲԿ:Ավտոմեքենայի տակից դուրս են բերել մեկ քաղաքացու դի։Սևանում կվադրացիկլը վթարի է ենթարկվել. 27-ամյա վարորդն ու 17-ամյա ուղևորը հիվանդանոցում են
https://arm.sputniknews.ru/20210807/samvel-aleksanyanin-patkanox-bernatary-vtarie-entarkvel-tavushum-28595405.html
գյումրի
շիրակի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/08/28224005_135:0:2866:2048_1920x0_80_0_0_c67bb954ed0a1637476794e21092acdb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պատահարներ, հայաստան, վթար, գյումրի, շիրակի մարզ, զոհ, տուժածներ, հիվանդանոց
պատահարներ, հայաստան, վթար, գյումրի, շիրակի մարզ, զոհ, տուժածներ, հիվանդանոց
Վթար Գյումրու ճանապարհին. տուժածներին հանել են հատուկ տեխնիկայով, զոհը եղել է մեքենայի տակ
10:16 08.08.2021 (Թարմացված է: 10:19 08.08.2021) Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ում «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել բետոնե արգելապատնեշին, շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Թալին-Մաստարա ավտոճանապարհին այսօր լուսադեմին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ և տուժածներ: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` վթարի մասին ագազանգն ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացել են այսօր` օգոստոսի 8-ին, ժամը 06:23-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել բետոնե արգելապատնեշին, շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը մեկ տուժած ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և տեղափոխվել Թալին քաղաքի ԲԿ:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել երկու քաղաքացու և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են Թալին քաղաքի ԲԿ:
Ավտոմեքենայի տակից դուրս են բերել մեկ քաղաքացու դի։