https://arm.sputniknews.ru/20210807/bolor-himqery-kan-adrbejanin-partadrelu-poxhatucel-vnasnery-tatoyan-28596236.html
Բոլոր հիմքերը կան Ադրբեջանին պարտադրելու փոխհատուցել վնասները. Թաթոյան
Բոլոր հիմքերը կան Ադրբեջանին պարտադրելու փոխհատուցել վնասները. Թաթոյան
Sputnik Արմենիա
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը պնդում է, որ պետք է գործել «ամեն րոպեն թանկ է» սկզբունքով, որովհետև անպատժելիությունն առավել ծանր խախտումների կրկնության վտանգը... 07.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-07T21:53+0400
2021-08-07T21:53+0400
2021-08-07T22:00+0400
հասարակություն
հայաստան
սյունիք
քարահունջ
արման թաթոյան
հհ միպ
ադրբեջան
հող
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/1d/28478753_0:84:1600:984_1920x0_80_0_0_f15674c1936a947eb2ffe4efb51a1a89.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Ադրբեջանական իշխանություննները պետք է հատուցեն, որովհետև անվտանգությունից բացի, խաթարել են ՀՀ բնակիչների խաղաղ ու բնականոն կյանքը, մարդկանց զրկել են ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից ու ստեղծել սոցիալական լրջագույն խնդիրներ: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով այն հիմքերին, որոնք ունի մեր պետությունը համապատասխան քայլեր ձեռնարկելու համար։Ադրբեջանցի զինծառայողները Ճակատեն և Դավիթ Բեկ գյուղերից գողացել են 8 կով և 1 ցուլ. ՄԻՊFacebook-ի պաշտոնական էջում նա հրապարակել է Սյունիքի Քարահունջ համայնքի բնակչին տրված կադաստրյային վկայականը, որը հաստատում է նրա սեփականության իրավունքը պտղատու այգու նկատմամբ: Փաստաթուղթը տրված է 2002թ.՝ ՀԽՍՀ Հողային բարեփոխումների և սեփականության տեղական հանձնաժողովի 1991թ. հիմքով: Թաթոյանի խոսքով՝ կան ավելի վաղ ժամանակներից ու նույնիսկ ժառանգությամբ փոխանցված հողատարածքներ։Պաշտպանի նշում է, որսա բազմաթիվ օրինակներից մեկն է, երբ մարդը զրկվել է օրինական փաստաթղթերով իրեն պատկանող այգուց կամ տնից, քանի որ դրա վրա անօրինական ներկա են ադրբեջանական զինծառայողները:«Այս օրինակը ևս ապացուցում է, որ ՀՀ պետական սահմանների հետ կապված ինչ քաղաքական մեխանիզմ էլ ուզում է լինի, չի կարող հաջողություն ունենալ կամ լինել թույլատրելի, եթե հաշվի չառնի մարդկանց իրավունքները կամ եթե չվերականգնի այն իրավունքները, որոնք խախտված են:Բայց պետք է գործել «ամեն րոպեն թանկ է» սկզբունքով»,- պնդում է Թաթոյանը։Վստահ է՝ մեր պետությունն ունի բոլոր հիմքերը՝ ադրբեջանական իշխանություններին պատասխանատվության ենթարկելու ու մեր բոլոր գյուղացիներին պատճառած վնասները հատուցելուն պարտադրելու համար:Մարդու իրավունքների պաշտպանը նախազգուշացնում է՝ անպատժելիությունն առավել ծանր խախտումների կրկնության վտանգը դարձնում է իրական:Նշենք, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրվել է Արցախյան պատերազմի հետևանքով առաջացած սահմանազատման և սահմանազատման խնդիրների ֆոնին։Լարվածության առաջին օջախը մայիսի 12-ին էր. այն ժամանակ ադրբեջանական զինուժը ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք՝ Սյունիքի մարզի Սև լճի շրջանում։Հուլիսի 14-ին Ադրբեջանն էսկալացիայի գնաց արդեն Նախիջևանի ուղղությամբ։ Հարձակման ենթարկվեցին Արարատի մարզի Երասխ գյուղի մոտակայքում գտնվող հայկական դիրքերը։ Այստեղ փոխհրաձգության ընթացքում հայ զինվոր զոհվեց, ավելի ուշ վիրավորվեց Երասխի գյուղապետը։ Միջադեպերը պարբերական բնույթ են կրում։Հուլիսի 28-ին Ադրբեջանի զինված ուժերը Գեղարքունիքի մարզում կրակ են բացել արդեն մայիսին գրաված դիրքերից: Գիշերային և առավոտյան մարտերի ընթացքում հայկական կողմից զոհվել է 3 զինվորական, 4-ը վիրավորվել են:
https://arm.sputniknews.ru/20210807/adrbejancinery-krakelen-sev-lji-mot-28592692.html
սյունիք
քարահունջ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/1d/28478753_90:0:1511:1066_1920x0_80_0_0_f273720383dc5851c0f14b40aec521e9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, սյունիք, քարահունջ, արման թաթոյան, հհ միպ, ադրբեջան, հող
հասարակություն , հայաստան, սյունիք, քարահունջ, արման թաթոյան, հհ միպ, ադրբեջան, հող
Բոլոր հիմքերը կան Ադրբեջանին պարտադրելու փոխհատուցել վնասները. Թաթոյան
21:53 07.08.2021 (Թարմացված է: 22:00 07.08.2021) ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը պնդում է, որ պետք է գործել «ամեն րոպեն թանկ է» սկզբունքով, որովհետև անպատժելիությունն առավել ծանր խախտումների կրկնության վտանգը դարձնում է իրական:
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Ադրբեջանական իշխանություննները պետք է հատուցեն, որովհետև անվտանգությունից բացի, խաթարել են ՀՀ բնակիչների խաղաղ ու բնականոն կյանքը, մարդկանց զրկել են ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից ու ստեղծել սոցիալական լրջագույն խնդիրներ: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է
տարածել՝ անդրադառնալով այն հիմքերին, որոնք ունի մեր պետությունը համապատասխան քայլեր ձեռնարկելու համար։
Facebook-ի պաշտոնական էջում նա հրապարակել է Սյունիքի Քարահունջ համայնքի բնակչին տրված կադաստրյային վկայականը, որը հաստատում է նրա սեփականության իրավունքը պտղատու այգու նկատմամբ: Փաստաթուղթը տրված է 2002թ.՝ ՀԽՍՀ Հողային բարեփոխումների և սեփականության տեղական հանձնաժողովի 1991թ. հիմքով: Թաթոյանի խոսքով՝ կան ավելի վաղ ժամանակներից ու նույնիսկ ժառանգությամբ փոխանցված հողատարածքներ։
Պաշտպանի նշում է, որսա բազմաթիվ օրինակներից մեկն է, երբ մարդը զրկվել է օրինական փաստաթղթերով իրեն պատկանող այգուց կամ տնից, քանի որ դրա վրա անօրինական ներկա են ադրբեջանական զինծառայողները:
«Այս օրինակը ևս ապացուցում է, որ ՀՀ պետական սահմանների հետ կապված ինչ քաղաքական մեխանիզմ էլ ուզում է լինի, չի կարող հաջողություն ունենալ կամ լինել թույլատրելի, եթե հաշվի չառնի մարդկանց իրավունքները կամ եթե չվերականգնի այն իրավունքները, որոնք խախտված են:Բայց պետք է գործել «ամեն րոպեն թանկ է» սկզբունքով»,- պնդում է Թաթոյանը։
Վստահ է՝ մեր պետությունն ունի բոլոր հիմքերը՝ ադրբեջանական իշխանություններին պատասխանատվության ենթարկելու ու մեր բոլոր գյուղացիներին պատճառած վնասները հատուցելուն պարտադրելու համար:
Մարդու իրավունքների պաշտպանը նախազգուշացնում է՝ անպատժելիությունն առավել ծանր խախտումների կրկնության վտանգը դարձնում է իրական:
Նշենք, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրվել է Արցախյան պատերազմի հետևանքով առաջացած սահմանազատման և սահմանազատման խնդիրների ֆոնին։
Լարվածության առաջին օջախը մայիսի 12-ին էր. այն ժամանակ ադրբեջանական զինուժը ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք՝ Սյունիքի մարզի Սև լճի շրջանում։
Հուլիսի 14-ին Ադրբեջանն էսկալացիայի գնաց արդեն Նախիջևանի ուղղությամբ։ Հարձակման ենթարկվեցին Արարատի մարզի Երասխ գյուղի մոտակայքում գտնվող հայկական դիրքերը։ Այստեղ փոխհրաձգության ընթացքում հայ զինվոր զոհվեց, ավելի ուշ վիրավորվեց Երասխի գյուղապետը։ Միջադեպերը պարբերական բնույթ են կրում։
Հուլիսի 28-ին Ադրբեջանի զինված ուժերը Գեղարքունիքի մարզում կրակ են բացել արդեն մայիսին գրաված դիրքերից: Գիշերային և առավոտյան մարտերի ընթացքում հայկական կողմից զոհվել է 3 զինվորական, 4-ը վիրավորվել են: