https://arm.sputniknews.ru/20210806/pugachovayi-toran-u-dster-Dance-battle-burn-vejer-e-arajacrel-hamacancum-tesanyut-28568808.html
Պուգաչովայի թոռան ու դստեր Dance battle-ը բուռն վեճեր է առաջացրել համացանցում. տեսանյութ
Պուգաչովայի թոռան ու դստեր Dance battle-ը բուռն վեճեր է առաջացրել համացանցում. տեսանյութ
Sputnik Արմենիա
Կլավան ու Լիզան ցուցադրել են իրենց տաղանդը, բայց իմպրովիզացիան Ալլա Պուգաչովայի հստակ ղեկավարությամբ վերածվել է մենամարտի։ 06.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-06T00:03+0400
2021-08-06T00:03+0400
2021-08-05T23:57+0400
հասարակություն
հայաստան
ռուսաստան
աշխարհ
ալլա պուգաչովա
երեխա
պար
թոռ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/12/27978107_0:181:1080:791_1920x0_80_0_0_426f1374cbef0e81abd5bca864861fcd.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik. Հայտնի հումորիստ և հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինը Instagram-ի իր էջում հերթական տեսանյութն է հրապարակել, որն անվանել է «Պարային իմպրովիզացիա»։ Սակայն առաջին իսկ կադրերից պարզ է դառնում, որ երեխաներն ավելի շուտ մրցում են, թե ով է ավելի լավ պարում։Ալլա Պուգաչովան ցուցումներ է տալիս մե՛կ թոռնուհուն` Կլավային, մե՛կ դստերը` Լիզային: Երեխաներն էլ ջանք չեն խնայում և ամեն կերպ փորձում են հիացնել ու գոհացնել իրենց հայտնի մորն ու տատիկին:Մեկ օրում տեսանյութը դիտվել է ավելի քան 2 մլն անգամ։ Սակայն, ի տարբերություն հայտնի ընտանիքի կյանքի մասին նախորդ տեսագրությունների, երկրպագուները ոչ միայն հիացել են երեխաներով, այլև սկսել են վիճել, թե նրանցից ով է ավելի լավ պարում:Ալլա Պուգաչովան երեկույթի է ներկայացել չափազանց կարճ հագուստով. լուսանկար և տեսանյութԳրեթե միաձայն եզրակացրել են` Քրիստինա Օրբակայտեի դուստր Կլավան առանձնանում է իր նուրբ շարժումներով ու պլաստիկայով («մորն է քաշել»․ նշել են օգտատերերը), իսկ Պուգաչովայի դուստր Լիզան` ռիթմի անհավանական զգացումով, երաժշտականությամբ ու արտիստիզմով։«Սիրում եմ ջահելներին». Գալկինը Պուգաչովային նրանից փոքր ռետրո մեքենա է նվիրել. տեսանյութ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/12/27978107_0:147:1080:825_1920x0_80_0_0_df9b9ee2e3b742d2e65cdf0b8abbc3a9.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, ռուսաստան, աշխարհ, ալլա պուգաչովա, երեխա, պար, թոռ
հասարակություն , հայաստան, ռուսաստան, աշխարհ, ալլա պուգաչովա, երեխա, պար, թոռ
Պուգաչովայի թոռան ու դստեր Dance battle-ը բուռն վեճեր է առաջացրել համացանցում. տեսանյութ
Կլավան ու Լիզան ցուցադրել են իրենց տաղանդը, բայց իմպրովիզացիան Ալլա Պուգաչովայի հստակ ղեկավարությամբ վերածվել է մենամարտի։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik. Հայտնի հումորիստ և հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինը Instagram-ի իր էջում հերթական տեսանյութն է հրապարակել, որն անվանել է «Պարային իմպրովիզացիա»։ Սակայն առաջին իսկ կադրերից պարզ է դառնում, որ երեխաներն ավելի շուտ մրցում են, թե ով է ավելի լավ պարում։
Ալլա Պուգաչովան ցուցումներ է տալիս մե՛կ թոռնուհուն` Կլավային, մե՛կ դստերը` Լիզային: Երեխաներն էլ ջանք չեն խնայում և ամեն կերպ փորձում են հիացնել ու գոհացնել իրենց հայտնի մորն ու տատիկին:
Մեկ օրում տեսանյութը դիտվել է ավելի քան 2 մլն անգամ։ Սակայն, ի տարբերություն հայտնի ընտանիքի կյանքի մասին նախորդ տեսագրությունների, երկրպագուները ոչ միայն հիացել են երեխաներով, այլև սկսել են վիճել, թե նրանցից ով է ավելի լավ պարում:
Գրեթե միաձայն եզրակացրել են` Քրիստինա Օրբակայտեի դուստր Կլավան առանձնանում է իր նուրբ շարժումներով ու պլաստիկայով («մորն է քաշել»․ նշել են օգտատերերը), իսկ Պուգաչովայի դուստր Լիզան` ռիթմի անհավանական զգացումով, երաժշտականությամբ ու արտիստիզմով։