00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ղուրբանդ էղնիմ, էս ի՞նչ կենես». Գյումրիում անցկացվում է աննախադեպ արտ-փառատոն

Բաժանորդագրվել
Արվեստը չպետք է փակված լինի միայն թանգարաններում և հասնի միայն նրանց, ովքեր հատուկ եկել են իր մոտ։ Երբեմն արվեստը պետք է տեղափոխել բաց երկնքի տակ ու շփվել ոչինչ չակնկալող հանդիսատեսի հետ առանց ապակիների։
Գյումրիում օգոստոսի 6-8–ն անցկացվող Ground Art Fest-ը հենց այս գաղափարներով է շարժվում։ Քաղաքի տարբեր վայրերում 6 երկրներից ժամանած 22 արվեստագետներ ցուցադրում են իրենց աշխատանքները։
Фестиваль шашлыка в Ахтале - Sputnik Արմենիա, 1920, 05.08.2021
Ինչպիսին է լինելու աշխարհի ամենահամեղ խորովածի փառատոնը 2021 թվականին
Օրինակ՝ քաղաքի կենտրոնական շուկայում Կիմա Գյարաքյանը և Մարիամ Էներգետիկը սպիտակ զգեստներ հագած` ուղիղ չորս ժամ կատարում էին անձայն փերֆորմանս։
Աղջիկներից մեկի վրա պաստառ կար․ «Ես վաճառվում եմ 1000 դրամով, իսկ դո՞ւ», մյուսն էլ վրայից պոկում էր փակցված գնապիտակները։
Շուկա առևտրի համար եկած գյումրեցիները զարմացած հետևում էին աղջիկներին մեկը՝ լուռ, մյուսը՝ մեկնաբանություն անելով, մեկ ուրիշն էլ՝ հարց տալով։ Կիման էլ գրառում էր մարդկանց մեկնաբանությունները․ «Ղուրբանդ էղնիմ, էս ի՞նչ կենես», «Խի՞ ընդամենը 1000 դրամ, որ...», «Ճիշտ կըսե՝ ազգը ծախված է» և այլն։
«Մարդը վաճառվում է, մարդկային արժեքները վաճառվում են՝ սա էր մեր ասելիքը։ Բայց ամեն մեկն ինքն է քաղում ինչ իրեն պետք է։ Քաղաքական ոչ մի բան, օրինակ, չէինք դրել, բայց շատ մարդիկ կարծում էին՝ խոսքը ընտրակաշառքի մասին է, ասում էին, որ 1000 դրամով ընտրակաշառք չկա հիմա», - պատմում են փերֆորմանս կատարողները։
Գյումրու երկու ամենակարևոր հուշարձանների՝ Մայր Հայաստանի և Սև բերդի մեջտեղում ճապոնացի Կազունորի Կորան է աշխատում։ Նա 120 ժապավենի վրա հայերենով ձեռքով գրել է «Այսուհետ» բառը և ժապավենները կապել ձողերին։ Ճապոնական հանգստությամբ Կազունորին շրջում է բլրակով, մեդիտացիա անում, մտածում իր «այսուհետի» մասին։
Եվ կրկին աստղերը, և կրկին գեղեցկությունը. Կաննի 74-րդ փառատոնի փակման արարողությունը
«Ես ծնվել, մեծացել եմ Տոկիոյում, ապրում եմ Գերմանիայում, հիմա Հայաստանում եմ։ Կյանքը մեզ այս պահից սկսած` ամեն անգամ նորություններ է բերում։ Դրա համար ընտրել եմ «այսուհետ» բառը։ Հայերեն տառերը շատ հետաքրքիր են։ Ինձ մենակ «Տ»-ն էր ծանոթ. դե, անգլերեն «Ս» տառն է։ «Հ», «Յ» տառերը շատ յուրատիպ են», - ասում է Կազունորին, որի անվան առաջին «Կազ»-ը ճապոներենից թարգմանված` խաղաղություն է նշանակում։
Օդապարիկները Bristol International Balloon Fiesta–ի ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2021
Բրիստոլում օդապարիկների փառատոն է անցկացվել. խելահեղ շոուի ամենավառ կադրերը
Փառատոնի կազմակերպիչներից Մարիա Մատինյանն ասում է՝ համագործակցել են գյումրեցի արվեստագետների հետ, և հատուկ ընտրել են Գյումրին` որպես արվեստի կենտրոն-քաղաք։
«Մենք նպատակ ունենք այս փառատոնով բերել արվեստը այն մարդկանց, որոնք չեն գա թանգարաններ։ Գյումրին այն քաղաքներից մեկն է, որ շատ կարիք ունի աշխույժ շնչի։ Մենք նախատեսում ենք փառատոնը ևս մեկ տարի էլ Գյումրիում անել, ապա անցնել Հայաստանի այլ քաղաքներին»։
Փառատոնը բաղկացած է տարբեր բնույթի արվեստային միջոցառումներից` ցուցահանդեսներ, համերգներ, ներկայացումներ, փերֆորմանսներ, ֆիլմերի բացօթյա դիտումներ։
Այն տևելու է մինչև օգոստոսի 8-ը։
Պայծառ վագոն դեպի Գյումրի, կամ ինչպես գերմանացին հայտնվեց հայկական ռելսերի մոտ
Լրահոս
0