https://arm.sputniknews.ru/20210805/inchpisin-e-linelu-ashxarhy-ammenahamex-xorovaci-paratony-2021-28567247.html
Ինչպիսին է լինելու աշխարհի ամենահամեղ խորովածի փառատոնը 2021 թվականին
Ինչպիսին է լինելու աշխարհի ամենահամեղ խորովածի փառատոնը 2021 թվականին
Sputnik Արմենիա
Այս տարի արդեն ավանդական դարձած խորովածի փառատոնը շատ անակնկալներ է խոստանում։ Կազմակերպիչներն ակնկալում են, որ դրան մոտ 50 տաղավարներ ու ավելի քան 5 հազար... 05.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-05T18:46+0400
2021-08-05T18:46+0400
2021-08-05T18:51+0400
հասարակություն
հայաստան
խորոված
ախթալա
սեդրակ մամուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/833/94/8339481_0:103:2048:1261_1920x0_80_0_0_70c64b347279c6c65aea5e881dc0d976.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Խորովածի փառատոնն այս տարի կզարմացնի հյուրերին բազմաթիվ տաղավարներով, համեղ ուտեստներով և հայկական ավանդական խորովածի նոր բաղադրատոմսերով: Միջոցառումը կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ է անցկացվում ու բավականին մասշտաբային է լինելու: Տեղեկությունը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը։Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյան
Խորովածի 13-րդ փառատոնը, ավանդույթի համաձայն, տեղի կունենա Լոռու մարզի Ախթալա քաղաքում: Այն կմեկնարկի օգոստոսի 22-ին` ժամը 15:00-ին, ու կշարունակվի մինչև 19:00-ը:Մասնակիցներին կգնահատեն «Լավագույն համ», «Լավագույն գաղափար», «Լավագույն արտաքին տեսք» անվանակարգերում:Նրա խոսքով՝ մասնակցության հայտեր են ներկայացրել նաև Վրաստանի ու Ռուսաստանի մասնակիցները։Պատասխանելով այն հարցին, թե որքանով է տեղին նման միջոցառում անցկացնել երկրի ու հայ ժողովրդի համար այսքան ծանր ժամանակներում, Մամուլյանը նշեց, որ դրանում խնդիր չի տեսնում:Խոհարարն ընդգծեց, որ փառատոնը թույլ կտա բարելավել մարզի գոնե մի քանի տասնյակ ընտանիքների ֆինանսական վիճակը, ուստի, քննադատություն ընդունելով հանդերձ, մտադիր չէ հրաժարվել փառատոնի անցկացումից:Փառատոնից մեկ օր առաջ Մամուլյանն ու նրա թիմը վարպետության դաս կանցկացնեն ընտանեկան տիպի հոսթելների ու հյուրանոցների սեփականատերերի ու մենեջերների համար:Ինչ վերաբերում է փառատոնի օրվան՝ ապա այսուհետ այն միշտ կանցկացվի օգոստոսի վերջին կիրակի օրը: Ապագայում կազմակերպիչները մտադիր են այն միջազգային դարձնել։«Հյուսիսային դարպաս» զբոսաշրջային նախագծի համակարգող Վազգեն Խաչիկյանն իր հերթին կարծում է, որ մասնակիցների մասին Մամուլյանի ներկայացրած տվյալները չափազանց համեստ են: Նրա անձնական հաշվարկներով՝ այս տարի փառատոնին մինչև 20 հազար հյուր կմասնակցի:«Հյուսիսային դարպաս» զբոսաշրջային նախագծի համակարգող Վազգեն Խաչիկյան
Ընդ որում, նրա կարծիքով, այնուամենայնիվ, մեծանասնություն կկազմեն տեղի բնակիչները, քանի որ համավարակը չէր կարող չանդրադառնալ օտարերկրյա զբոսաշրջիկների հոսքի վրա:Ախթալայում արդեն տարածվել է խորովածի բույրը. փառատոնի մեկնարկը տրված էԽաչիկյանն անդրադարձավ նաև միջոցառման հանրահռչակմանը՝ ընդգծելով, որ դրան միջազգային կարգավիճակ տալու համար անհրաժեշտ է անել հնարավոր ամեն ինչ: Չէ՞ որ խոսքը միայն փառատոնի մասին չէ, այլ ամբողջ աշխարհում Հայաստանի առաջխաղացման մասին։Փառատոնին Բելգիայից կմասնակցի նաև Youtube-ի աստղ, խոհարարական բլոգեր, մեր հայրենակից Ժորժ Հարությունյանը:Նա նշեց, որ 2017-ին, երբ իմացել է փառատոնի մասին, գաղափարը նրան միանգամից դուր է եկել։«Երեք օրում տոմս գնեցի և Հայաստան եկա։ Ամեն տարի գալիս եմ ու ամեն անգամ նորովի եմ ոգևորվում»,-ասաց Հարությունյանը։Ժորժ Հարությունյան
Ասում է` մտադիր է իր ներդրումն անել մեր երկրի սահմաններից դուրս հայկական խորովածի հանրահռչակման գործում։Բացի այդ, այս տարի փառատոնի հովանավորն է դարձել «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը։ Ընկերության գործառնական մարքեթինգի և առևտրային տարբերության մենեջեր Եսայի Մելիք-Ելչյանը նշեց, որ այս պահին ընկերությունն աշխարհի բոլոր երկրներում տեղական ավանդական ուտեստների հանրահռչակման արշավ է սկսել:Եսայի Մելիք-Ելչյան
Այս համատեքստում Հայաստանը բացառություն չէ։ Նա կարծում է, որ Կոկա-Կոլան և խորովածը հիանալի համադրություն են, այդ պատճառով էլ նրանք որոշել են միանալ։Հիշեցնենք՝ խորովածի փառատոնը Հայաստանում անցկացվում է 2009 թվականից։ 2019 թվականի սկզբին հայկական խորովածը «Սննդի համաշխարհային ատլասում» ճանաչվել է ամենատարածված հայկական ուտեստ։2020 թվականին փառատոնն անցկացվել է առցանց։ Կազմակերպիչները կոչ են արել բոլորին հանել մանղալներն ու խորոված պատրաստել իրենց տանը, ամառանոցում կամ պատշգամբում։ Ընդ որում, նախաձեռնությանը միացած անձինք սոցիալական ցանցերում պետք է հրապարակեին լուսանկարներ կամ տեսանյութեր՝ ուղեկցելով դրանք #խորովածիմիջազգայինօր հեշթեգով։
https://arm.sputniknews.ru/20210805/xorovac-utelu-jamanaky-che-inchue-hayastanum-tankanum-xozi-misy-28563377.html
ախթալա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/833/94/8339481_0:38:2048:1326_1920x0_80_0_0_064a44718f6f2331e2de89a0aeb9ae42.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, խորոված, ախթալա, սեդրակ մամուլյան
հասարակություն , հայաստան, խորոված, ախթալա, սեդրակ մամուլյան
Ինչպիսին է լինելու աշխարհի ամենահամեղ խորովածի փառատոնը 2021 թվականին
18:46 05.08.2021 (Թարմացված է: 18:51 05.08.2021) Այս տարի արդեն ավանդական դարձած խորովածի փառատոնը շատ անակնկալներ է խոստանում։ Կազմակերպիչներն ակնկալում են, որ դրան մոտ 50 տաղավարներ ու ավելի քան 5 հազար հյուրեր կմասնակցեն:
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Խորովածի փառատոնն այս տարի կզարմացնի հյուրերին բազմաթիվ տաղավարներով, համեղ ուտեստներով և հայկական ավանդական խորովածի նոր բաղադրատոմսերով: Միջոցառումը կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ է անցկացվում ու բավականին մասշտաբային է լինելու: Տեղեկությունը
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը։
Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյան
Խորովածի 13-րդ փառատոնը, ավանդույթի համաձայն, տեղի կունենա Լոռու մարզի Ախթալա քաղաքում: Այն կմեկնարկի օգոստոսի 22-ին` ժամը 15:00-ին, ու կշարունակվի մինչև 19:00-ը:
Մասնակիցներին կգնահատեն «Լավագույն համ», «Լավագույն գաղափար», «Լավագույն արտաքին տեսք» անվանակարգերում:
«Կտեղադրվեն մինչև 50 տաղավարներ, մենք 3-5 հազար հյուր ենք ակնկալում։ Միջոցառումը բաղկացած կլինի երկու մասից՝ մրցույթ և մշակութային ծրագիր։ Ժյուրիի կազմում վրացի մասնագետներ կլինեն», - ասաց Մամուլյանը։
Նրա խոսքով՝ մասնակցության հայտեր են ներկայացրել նաև Վրաստանի ու Ռուսաստանի մասնակիցները։
Պատասխանելով այն հարցին, թե որքանով է տեղին նման միջոցառում անցկացնել երկրի ու հայ ժողովրդի համար այսքան ծանր ժամանակներում, Մամուլյանը նշեց, որ դրանում խնդիր չի տեսնում:
Խոհարարն ընդգծեց, որ փառատոնը թույլ կտա բարելավել մարզի գոնե մի քանի տասնյակ ընտանիքների ֆինանսական վիճակը, ուստի, քննադատություն ընդունելով հանդերձ, մտադիր չէ հրաժարվել փառատոնի անցկացումից:
Փառատոնից մեկ օր առաջ Մամուլյանն ու նրա թիմը վարպետության դաս կանցկացնեն ընտանեկան տիպի հոսթելների ու հյուրանոցների սեփականատերերի ու մենեջերների համար:
Ինչ վերաբերում է փառատոնի օրվան՝ ապա այսուհետ այն միշտ կանցկացվի օգոստոսի վերջին կիրակի օրը: Ապագայում կազմակերպիչները մտադիր են այն միջազգային դարձնել։
«Հյուսիսային դարպաս» զբոսաշրջային նախագծի համակարգող Վազգեն Խաչիկյանն իր հերթին կարծում է, որ մասնակիցների մասին Մամուլյանի ներկայացրած տվյալները չափազանց համեստ են: Նրա անձնական հաշվարկներով՝ այս տարի փառատոնին մինչև 20 հազար հյուր կմասնակցի:
«Հյուսիսային դարպաս» զբոսաշրջային նախագծի համակարգող Վազգեն Խաչիկյան
Ընդ որում, նրա կարծիքով, այնուամենայնիվ, մեծանասնություն կկազմեն տեղի բնակիչները, քանի որ համավարակը չէր կարող չանդրադառնալ օտարերկրյա զբոսաշրջիկների հոսքի վրա:
Խաչիկյանն անդրադարձավ նաև միջոցառման հանրահռչակմանը՝ ընդգծելով, որ դրան միջազգային կարգավիճակ տալու համար անհրաժեշտ է անել հնարավոր ամեն ինչ: Չէ՞ որ խոսքը միայն փառատոնի մասին չէ, այլ ամբողջ աշխարհում Հայաստանի առաջխաղացման մասին։
Փառատոնին Բելգիայից կմասնակցի նաև Youtube-ի աստղ, խոհարարական բլոգեր, մեր հայրենակից Ժորժ Հարությունյանը:
Նա նշեց, որ 2017-ին, երբ իմացել է փառատոնի մասին, գաղափարը նրան միանգամից դուր է եկել։
«Երեք օրում տոմս գնեցի և
Հայաստան եկա։ Ամեն տարի գալիս եմ ու ամեն անգամ նորովի եմ ոգևորվում»,-ասաց Հարությունյանը։
Ասում է` մտադիր է իր ներդրումն անել մեր երկրի սահմաններից դուրս հայկական խորովածի հանրահռչակման գործում։
Բացի այդ, այս տարի փառատոնի հովանավորն է դարձել «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը։ Ընկերության գործառնական մարքեթինգի և առևտրային տարբերության մենեջեր Եսայի Մելիք-Ելչյանը նշեց, որ այս պահին ընկերությունն աշխարհի բոլոր երկրներում տեղական ավանդական ուտեստների հանրահռչակման արշավ է սկսել:
Այս համատեքստում
Հայաստանը բացառություն չէ։ Նա կարծում է, որ Կոկա-Կոլան և խորովածը հիանալի համադրություն են, այդ պատճառով էլ նրանք որոշել են միանալ։
Հիշեցնենք՝ խորովածի փառատոնը Հայաստանում անցկացվում է 2009 թվականից։ 2019 թվականի սկզբին հայկական խորովածը «Սննդի համաշխարհային ատլասում» ճանաչվել է ամենատարածված հայկական ուտեստ։
2020 թվականին փառատոնն անցկացվել է առցանց։ Կազմակերպիչները կոչ են արել բոլորին հանել մանղալներն ու խորոված պատրաստել իրենց տանը, ամառանոցում կամ պատշգամբում։ Ընդ որում, նախաձեռնությանը միացած անձինք սոցիալական ցանցերում պետք է հրապարակեին լուսանկարներ կամ տեսանյութեր՝ ուղեկցելով դրանք
#խորովածիմիջազգայինօր հեշթեգով։