https://arm.sputniknews.ru/20210806/dzoraxbyur-spanutyun-txamard-28583353.html
Ձորաղբյուրի տներից մեկում դանակի մի քանի հարվածով տղամարդու են սպանել
Ձորաղբյուրի տներից մեկում դանակի մի քանի հարվածով տղամարդու են սպանել
Sputnik Արմենիա
Հաշվի առելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր են ժամանել նաև Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանն ու դատախազի տեղակալ Արթուր Մելիքյանը։ 06.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-06T18:34+0400
2021-08-06T18:34+0400
2021-08-06T18:39+0400
հասարակություն
հայաստան
սպանություն
տղամարդ
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/07/28201443_0:85:1600:985_1920x0_80_0_0_f2f47d0d31009edacc9c6375b24a2c9c.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Այսօր` օգոստոսի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։Նշվում է, որ ժամը 14։20-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ձորաղբյուր գյուղի տներից մեկը, որտեղ տան ներսում հայտնաբերել են տղամարդու դի։Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են դանակի մի քանի հարվածներից սպանված տղամարդու դի, որի ինքնությունը ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են։Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի (Սպանություն) 1-ին մասի հատկանիշներով, և ստեղծվել է քննչական խումբ։Իսկական թրիլլեր Երևանում. ինչպես է ՀՀ քաղաքացին 6 մարդու սպանություն պատվիրել. մանրամասներԿայքի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել են սպանություն կատարած ենթադրյալ կասկածյալին, որը բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին։ Հաշվի առելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր են ժամանել նաև Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանն ու դատախազի տեղակալ Արթուր Մելիքյանը։ Սպանություն Եղվարդում. մարդասպանն ինքն է զանգահարել ոստիկանություն
https://arm.sputniknews.ru/20210802/dimakavorvats-28522803.html
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/07/28201443_88:0:1512:1068_1920x0_80_0_0_a22c1a717d58e81a7c2f9aa1253c8301.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, սպանություն, տղամարդ, երևան
հասարակություն , հայաստան, սպանություն, տղամարդ, երևան
Ձորաղբյուրի տներից մեկում դանակի մի քանի հարվածով տղամարդու են սպանել
18:34 06.08.2021 (Թարմացված է: 18:39 06.08.2021) Հաշվի առելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր են ժամանել նաև Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանն ու դատախազի տեղակալ Արթուր Մելիքյանը։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Այսօր` օգոստոսի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։ Նշվում է, որ ժամը 14։20-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ձորաղբյուր գյուղի տներից մեկը, որտեղ տան ներսում հայտնաբերել են տղամարդու դի։
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են դանակի մի քանի հարվածներից սպանված տղամարդու դի, որի ինքնությունը ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի (Սպանություն) 1-ին մասի հատկանիշներով, և ստեղծվել է քննչական խումբ։
Կայքի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել են սպանություն կատարած ենթադրյալ կասկածյալին, որը բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին։
Հաշվի առելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր են ժամանել նաև Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանն ու դատախազի տեղակալ Արթուր Մելիքյանը։