https://arm.sputniknews.ru/20210802/dimakavorvats-28522803.html
Հարվածներ են հասցրել նաև Արման Անտոնյանի հորը. սպանության փորձի նոր մանրամասները
Հարվածներ են հասցրել նաև Արման Անտոնյանի հորը. սպանության փորձի նոր մանրամասները
Sputnik Արմենիա
Ենթադրյալ հանցագործներից մեկը կտրող–ծակող առարկայով հարվածներ է հասցրել նաև Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանի 87-ամյա պապին։ 02.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-02T18:06+0400
2021-08-02T18:06+0400
2021-08-02T18:28+0400
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/1114/80/11148043_0:0:1001:563_1920x0_80_0_0_c2fdf93ec4b36696cd9dd8900fb6cbbd.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանին սպանելու փորձ կատարած անձինք լուրջ վնասվածքներ են հասցրել նաև այդ պահին տանը գտնվող տարեց տղամարդուն, որը Նոր Արտամետ գյուղի բնակիչ է, 87 տարեկան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը` նշելով, որ նա Անտոնյանի պապն է, սակայն Sputnik Արմենիայի տեղեկություններով` ոչ թե պապն է, այլ հայրը։«Նախնական տվյալներով՝ 2021թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, դիմակավորված երկու անձինք ապօրինի մուտք են գործել Անտոնյանի՝ Նոր Արտամետ համայնքում գտնվող բնակարան, հարձակվել նրա վրա և, լրացնելով մեկը մյուսի գործողությունները, կտրող-ծակող և բութ առարկայով հարվածներ են հասցրել վերջինիս կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգանների հատվածում՝ պատճառելով կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած թափանցող վերքերի տեսքով մարմնական վնասվածքներ, և փորձել դիմել փախուստի, սակայն հանդիպելով Ա.Անտոնյանի 87-ամյա պապի դիմադրությանը՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել նաև տարեց տղամարդուն՝ վերջինիս պատճառելով գանգի շրջանի բաց վերքի, աջ և ձախ ստորին կոպերի արյունազեղումների և կտրվածքի տեսքով մարմնական վնասվածքներ, որից հետո դիմել են փախուստի»,– նշված է հաղորդագրության մեջ:Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել։ Կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:Արման Անտոնյանին դանակահարել են հենց իր տանը. դաժան ծեծի են ենթարկել մահակներով
https://arm.sputniknews.ru/20210802/yerevani-avaganu-andam-arman-antonyanin-danaki-11-harvatsen-hastcrel-28518896.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1114/80/11148043_56:0:943:665_1920x0_80_0_0_c522b911cb2116c63ca337ae66840bad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան
Հարվածներ են հասցրել նաև Արման Անտոնյանի հորը. սպանության փորձի նոր մանրամասները
18:06 02.08.2021 (Թարմացված է: 18:28 02.08.2021) Ենթադրյալ հանցագործներից մեկը կտրող–ծակող առարկայով հարվածներ է հասցրել նաև Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանի 87-ամյա պապին։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանին սպանելու փորձ կատարած անձինք լուրջ վնասվածքներ են հասցրել նաև այդ պահին տանը գտնվող տարեց տղամարդուն, որը Նոր Արտամետ գյուղի բնակիչ է, 87 տարեկան։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը` նշելով, որ նա Անտոնյանի պապն է, սակայն
Sputnik Արմենիայի տեղեկություններով` ոչ թե պապն է, այլ հայրը։
«Նախնական տվյալներով՝ 2021թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, դիմակավորված երկու անձինք ապօրինի մուտք են գործել Անտոնյանի՝ Նոր Արտամետ համայնքում գտնվող բնակարան, հարձակվել նրա վրա և, լրացնելով մեկը մյուսի գործողությունները, կտրող-ծակող և բութ առարկայով հարվածներ են հասցրել վերջինիս կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգանների հատվածում՝ պատճառելով կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած թափանցող վերքերի տեսքով մարմնական վնասվածքներ, և փորձել դիմել փախուստի, սակայն հանդիպելով Ա.Անտոնյանի 87-ամյա պապի դիմադրությանը՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել նաև տարեց տղամարդուն՝ վերջինիս պատճառելով գանգի շրջանի բաց վերքի, աջ և ձախ ստորին կոպերի արյունազեղումների և կտրվածքի տեսքով մարմնական վնասվածքներ, որից հետո դիմել են փախուստի»,– նշված է հաղորդագրության մեջ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել։
Կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին: