https://arm.sputniknews.ru/20210805/umic-ev-inchu-e-kasharq-vercrel-pek-operliazory-7-andzi-mexadrakan-ezrakacutyun-e-trvel-28561252.html
Ումից և ինչու է կաշառք վերցրել ՊԵԿ օպերլիազորը. 7 անձի մեղադրական եզրակացություն է տրվել
Ումից և ինչու է կաշառք վերցրել ՊԵԿ օպերլիազորը. 7 անձի մեղադրական եզրակացություն է տրվել
Sputnik Արմենիա
Պետությանը պատճառված վնասի հիմնական մասը վերականգնվել է, կալանք է դրվել մեղադրյալներին պատկանող դրամական միջոցների և անշարժ գույքի վրա: 05.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-05T12:39+0400
2021-08-05T12:39+0400
2021-08-05T12:41+0400
հայաստան
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
https://cdn.am.sputniknews.ru/img/1973/67/19736793_0:85:1600:985_1920x0_80_0_0_d985bb1dc55ccfcff15a65d728a428c5.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Ավարտվել է պետությանն առանձնապես խոշոր չափերի վնասի պատճառմամբ զուգորդված ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, ՊԵԿ օպերլիազորի կողմից կաշառք ստանալու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։Պարզվել է, որ ՊԵԿ համապատասխան բաժնի օպերլիազոր, որը տեղյակ է եղել 5 անձանց կողմից առանց պետական գրանցման, հաշվառման և հատուկ թույլտվության բժշկական օգնությամբ և սպասարկմամբ զբաղվելու հանգամանքի մասին, սակայն չի կիրառել պատասխանատվության միջոցներ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցնելու ուղղությամբ: Դրա արդյունքում նշված անձինք խուսափել են օրենքով սահմանված հարկային պարտավորությունները կատարելուց և պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս:Բացի այդ, ՊԵԿ օպերլիազորն իր սպասարկման տարածքում քարի արտադրությամբ զբաղվող ընկերությունների խախտումները չարձանագրելու, օրենքով սահմանված կարգով պատասխանատվության միջոցներ չկիրառելու համար 2020-ի ապրիլից հունիսն ընկած ժամանակահատվածում պահանջել և կաշառք է ստացել։Մեղրիի մաքսակետի աշխատողները կաշառք են վերցրել, երկուսը կալանավորվել ենՆախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասի հիմնական մասը, կալանք է դրվել մեղադրյալներին պատկանող դրամական միջոցների և անշարժ գույքի վրա:Քրեական գործը 7 անձի մասով մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է գործով դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:Հարկային տեսուչները 1.5 մլն դրամի կաշառք են պահանջել ՀԴՄ կտրոն չտալն անտեսելու համար
https://arm.sputniknews.ru/20210723/aats-n-mi-xumb-patonatar-andzanc-katarats-hancagortsutyunnery-28393776.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1973/67/19736793_88:0:1512:1068_1920x0_80_0_0_b173a92f9bbc66e5ee99d3b3565d2fa9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
հայաստան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
Ումից և ինչու է կաշառք վերցրել ՊԵԿ օպերլիազորը. 7 անձի մեղադրական եզրակացություն է տրվել
12:39 05.08.2021 (Թարմացված է: 12:41 05.08.2021) Պետությանը պատճառված վնասի հիմնական մասը վերականգնվել է, կալանք է դրվել մեղադրյալներին պատկանող դրամական միջոցների և անշարժ գույքի վրա:
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Ավարտվել է պետությանն առանձնապես խոշոր չափերի վնասի պատճառմամբ զուգորդված ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, ՊԵԿ օպերլիազորի կողմից կաշառք ստանալու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ
մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ ՊԵԿ համապատասխան բաժնի օպերլիազոր, որը տեղյակ է եղել 5 անձանց կողմից առանց պետական գրանցման, հաշվառման և հատուկ թույլտվության բժշկական օգնությամբ և սպասարկմամբ զբաղվելու հանգամանքի մասին, սակայն չի կիրառել պատասխանատվության միջոցներ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցնելու ուղղությամբ: Դրա արդյունքում նշված անձինք խուսափել են օրենքով սահմանված հարկային պարտավորությունները կատարելուց և պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս:
Բացի այդ, ՊԵԿ օպերլիազորն իր սպասարկման տարածքում քարի արտադրությամբ զբաղվող ընկերությունների խախտումները չարձանագրելու, օրենքով սահմանված կարգով պատասխանատվության միջոցներ չկիրառելու համար 2020-ի ապրիլից հունիսն ընկած ժամանակահատվածում պահանջել և կաշառք է ստացել։
Նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասի հիմնական մասը, կալանք է դրվել մեղադրյալներին պատկանող դրամական միջոցների և անշարժ գույքի վրա:
Քրեական գործը 7 անձի մասով մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է գործով դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: