https://arm.sputniknews.ru/20210805/ete-seyran-oahnayny-dem-er-tox-2016-in-nerkayacner-ir-tesakety-sharmazanov-28566674.html
«Եթե Սեյրան Օհանյանը դեմ էր, թող 2016–ին ներկայացներ իր տեսակետը». Շարմազանով
«Եթե Սեյրան Օհանյանը դեմ էր, թող 2016–ին ներկայացներ իր տեսակետը». Շարմազանով
Sputnik Արմենիա
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱԺ–ում Սեյրան Օհանյանի հայտարարությանը... 05.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-05T20:39+0400
2021-08-05T20:39+0400
2021-08-05T20:39+0400
ռադիո
սեյրան օհանյան
էդուարդ շարմազանով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/01/27011983_0:0:1601:901_1920x0_80_0_0_72d7734e8529bd7e724c4a0560f10b6a.jpg
Շարմազանով. «Եթե Օհանյանը դեմ էր, թող 2016 թվականին ներկայացներ իր տեսակետը»
Sputnik Արմենիա
Շարմազանով. «Եթե Օհանյանը դեմ էր, թող 2016 թվականին ներկայացներ իր տեսակետը»
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունը զարմացրել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին։ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2020-ի օգոստոսի 19-ին հայտարարել էր, որ Ապրիլյան քառօրյա պատերազմը հայկական կողմի համար անակնկալ է եղել, քանի որ հետախուզությունը թերացել է։ Պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանը հեռացվել էր ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից 2016 թվականի ապրիլյան պատերազմից գրեթե անմիջապես հետո։ Օհանյանը երեկ ԱԺ–ում իր հերթին հայտարարեց, որ Ապրիլյան պատերազմին հետախուզության հետ կապված ռազմավարական և օպերատիվ-մարտավարական մակարդակներում խնդիրներ չենք ունեցել։Անդրադառնալով պաշտպանության նախկին նախարարի այդ հայտարարությանը` Շարմազանովը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց` եթե Օհանյանը հակառակ կարծիք ուներ, թող 2016 թվականին ներկայացներ իր տեսակետը։«Համենայնդեպս ես այն ժամանակաշրջանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից հրապարակավ չեմ լսել որևէ այլ կարծիք։ Միգուցե եղել է, բայց հրապարակային չեմ լսել։ Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատ լավ ճանաչում եմ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, նրա քաղաքական թիմի անդամ եմ, հաշվի առնելով նրա նպատակները, գործունեությունը Հայաստանի անվտանգության ամրապնդման, Արցախի հարցի հետ կապված` ես նույնիսկ մեկ միլիմետր չեմ կասկածում պարոն Սարգսյանի գնահատականների հիմնավորումների մեջ»,– ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամը։Հիշեցնենք` Սեյրան Օհանյանը որպես պաշտպանության նախարար պաշտոնավարել է մինչև 2016 թվականի սեպտեմբերի 9-ը։
https://arm.sputniknews.ru/20210804/pashinyan-aprilyan-paterazmic-heto-im-grasenyak-ekav-ohanyan-28547212.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/01/27011983_0:0:1427:1070_1920x0_80_0_0_e006072965e097f9ce32c06fe2a73250.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սեյրան օհանյան, էդուարդ շարմազանով
սեյրան օհանյան, էդուարդ շարմազանով
«Եթե Սեյրան Օհանյանը դեմ էր, թող 2016–ին ներկայացներ իր տեսակետը». Շարմազանով
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱԺ–ում Սեյրան Օհանյանի հայտարարությանը, որն անուղղակիորեն առնչվում էր ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանին։
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունը զարմացրել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2020-ի օգոստոսի 19-ին հայտարարել էր, որ Ապրիլյան քառօրյա պատերազմը հայկական կողմի համար անակնկալ է եղել, քանի որ հետախուզությունը թերացել է։
Պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանը հեռացվել էր ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից 2016 թվականի ապրիլյան պատերազմից գրեթե անմիջապես հետո։ Օհանյանը
երեկ ԱԺ–ում իր հերթին հայտարարեց, որ Ապրիլյան պատերազմին հետախուզության հետ կապված ռազմավարական և օպերատիվ-մարտավարական մակարդակներում խնդիրներ չենք ունեցել։
Անդրադառնալով պաշտպանության նախկին նախարարի այդ հայտարարությանը` Շարմազանովը
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց` եթե Օհանյանը հակառակ կարծիք ուներ, թող 2016 թվականին ներկայացներ իր տեսակետը։
«Համենայնդեպս ես այն ժամանակաշրջանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից հրապարակավ չեմ լսել որևէ այլ կարծիք։ Միգուցե եղել է, բայց հրապարակային չեմ լսել։ Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատ լավ ճանաչում եմ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, նրա քաղաքական թիմի անդամ եմ, հաշվի առնելով նրա նպատակները, գործունեությունը Հայաստանի անվտանգության ամրապնդման, Արցախի հարցի հետ կապված` ես նույնիսկ մեկ միլիմետր չեմ կասկածում պարոն Սարգսյանի գնահատականների հիմնավորումների մեջ»,– ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամը։
Հիշեցնենք` Սեյրան Օհանյանը որպես պաշտպանության նախարար պաշտոնավարել է մինչև 2016 թվականի սեպտեմբերի 9-ը։