00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ-ի Large Scale Exercise 2021 զորավարժությունները․ ուժերը կհերիքե՞ն Սև ծովի համար

© AFP 2024 / INDIAN NAVY Корабли во время военно-морских учений
Корабли во время военно-морских учений - Sputnik Արմենիա, 1920, 05.08.2021
Բաժանորդագրվել
ԱՄՆ-ի ՌՈւ–ն ամենևին բավարար չէ Համաշխարհային օվկիանոսի լիակատար վերահսկողության համար, էլ չենք խոսում Եվրոպայում և Ասիայում ծովային գլխավոր հակառակորդներին 36 նավի և ծովային հետևակի 3 դիվիզիայի ուժերով «վախեցնելու» մասին:
Օգոստոսի 3-ին Ամերիկայի Միացյալ Նահանգները սկսել է վերջին 40 տարում ամենախոշոր Large Scale Exercise 2021 ՌԾՈւ զորավարժությունները, որոնք ընդգրկում են հինգ ռազմածովային միավորում (օպերատիվ նավատորմ), ԱՄՆ-ի ծովային կորպուսի երեք միավորում և 17 ժամային գոտի։ Ներգրավված է 25 հազար զինծառայող։ Զորավարժությունները կտևեն մինչև օգոստոսի 16-ը։
Бомбардировщик B-52H Stratofortress перед началом дозаправки. Архивное фото - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2021
ԱՄՆ-ի գերձայնային ձախողումը․ երբ հրթիռը չի աշխատում նույնիսկ մեծ գումարների դիմաց
Stars and Stripes պարբերականի տեղեկություններով՝ Large Scale Exercise 2021 (LSE) միջոցառումները ամերիկյան նավատորմի առաջին նավային և դեսանտային զորավարժություններն են 21-րդ դարում, մասշտաբով համեմատելի են ՆԱՏՕ-ի ՌԾՈւ-ի 1981թ․-ի Ocean Venture զորավարժություններին։ Ծրագրում են մեծ տարածության վրա ծովային մարտերի մշակել, օվկիանոսում «հակառակորդ» որոնել, հայտնաբերել ու ոչնչացնել միջուկային զենքի պայմանական կիրառմամբ:
Սա վերադարձ է սառը պատերազմի չափանիշներին, «վճռականության և նոր հնարավորությունների» ցուցադրում, ազդանշան Ռուսաստանին և Չինաստանին այն մասին, որ Ամերիկան կարող է միաժամանակ պատերազմել մի քանի ճակատներով: Ավելի ճիշտ՝ «խնդիրներ լուծել Սև ծովում, Միջերկրական ծովի արևելյան մասում, Հարավչինական ծովում և Արևելաչինական ծովում՝ չեզոքացնելով ամերիկյան զինված ուժերի թուլացմանն ուղղված ջանքերը»:
Ռուսական Սու-57-ը կարո՞ղ է ամերիկյան ինքնաթիռներին դուրս մղել զենքի շուկայից
LSE 2021-ի ընթացքում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը պետք է ցուցադրեն բազմազան ծովային (DMO), արշավային (EABO) և ափամերձ գործողությունների ճկունությունը վիճարկվող միջավայրում (LOCE), ինչպես նաև բարձր մակարդակի մարտական գործողություններ վարելու պատրաստությունը: Ենթադրվում է, որ ամերիկացի նավաստիները (և ծովային հետևակայինները, որոնք նախկինում աքացի էին ստացել Աֆղանստանում), պատրաստ են պայքարել բարձր տեխնոլոգիական հակառակորդի դեմ, դիմակայել բարձր ճշգրտության զենքի հարվածներին:
Учения инженерно-саперных войск в Краснодарском крае   - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2021
Ռուսաստանի մարտական ռոբոտներն ավելի լավն են դարձնում աշխարհը
Ամերիկացի ստրատեգները կարծում են, որ «հնարամիտ հակառակորդին կարելի է ոչնչացնել»` միացյալ հրամանատարության ներքո միաժամանակյա գերճշգրիտ հարվածներ հասցնելով «բոլոր կողմերից` ներառյալ օդը, ցամաքը, ծովը, տիեզերքն ու կիբեռնետիկան»։ Ռազմածովային ուժերի համատեղ մարտական գործողությունների նորացված հայեցակարգը կարծես հաշվի է առնում նաև «վիճելի լոգիստիկան» (տրանսպորտային հաղորդակցությունների խոցելիությունը), որին ԱՄՆ-ն չի բախվել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր: Հետաքրքրությամբ հետևում ենք մտահղացումների ու ծրագրերի իրականացմանը:

Լեգենդներ և իրականություն

ԱՄՆ 6-րդ նավատորմի հրամանատար, փոխծովակալ Ջին Բլեքը ավելի վաղ հայտարարել էր. «LSE-ն մեր հրամանատարներին կստուգի ռազմածովային գործողությունների ամբողջ բազմազանության մեջ՝ մարտավարականից մինչև ռազմավարական, ինտեգրելով ծովային հետևակի կորպուսը, բաց օվկիանոսից մինչև ափ համակարգված գործողություններ իրականացնելու նավատորմի կարողությունը ցույց տալու համար»:
ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն չեն կարող դիմադրել ռուսական Տու-22Մ3–ին. հատուկ խնդիր Սիրիայում
Եվ այդուհանդերձ մասնագետների շրջանում մեծ կասկածներ է առաջացնում ամերիկյան նավատորմի 36 նավի և ծովային հետևակի երեք միավորման ուժերով միաժամանակ Սև, Միջերկրական, Հարավչինական և Արևելաչինական ծովերում գերիշխելու հնարավորությունը, էլ չենք խոսում ընդհանուր Համաշխարհային օվկիանոսի մասին: ԱՄՆ–ն ռազմածովային ուժերի տեմպով, զարգացման ցուցանիշներով ու որակով հետ է մնում պոտենցիալ հակառակորդներից։
Самолеты Ил-96-400Т и Ил-114 - Sputnik Արմենիա, 1920, 27.07.2021
«Դատաստանի օրվա» նոր ռուսական ինքնաթիռները կամ երրորդ համաշխարհայինի հրամանատարական կետը
Ամերիկյան ավիակիր հարվածային խմբերի «հոլիվուդյան» հնարավորությունները չեզոքացվում են ավիացիայի, սուզանավերի, հականավային առափնյա հրթիռային համալիրների և ՀՕՊ-ՀՀՊ-ի նույնքան արդյունավետ միջոցների հակազդեցությամբ:
Արևմտյան վերլուծաբանների տվյալներով՝ Չինաստանի ու Ռուսաստանի ռազմական նավատորմերը բացարձակ քանակական գերազանցություն ունեն ծովում՝ 1380 նավ ամերիկյան 490 նավի դեմ: Ամերիկյան ռազմածովային ուժերը նավերի աշխարհում քանակով ընդամենը չորրորդ տեղն են զբաղեցնում(490 միավոր)՝ ՉԺՀ-ի (777 միավոր), ՌԴ-ի (603 միավոր) և ԿԺԴՀ-ի (492 միավոր) ռազմական նավատորմերից հետո:
Ռուսաստանը ռազմական ծախսերի գծով առաջին հնգյակում է. միտումները` աշխարհում և ԱՊՀ–ում
Պենտագոնի տվյալներով՝ ՌԾՈւ-ի կազմում կա 297 ռազմանավ, իսկ Չինաստանը 335 վերջրյա նավ ունի։ Տարբերությունն ամեն դեպքում զգալի է։ Եթե դիտարկենք ԱՄՆ ՌԾՈւ-ի գումարային տոննաժը, ամեն ինչ այնքան էլ վատ չէ, բայց հաշվի առնելով գերճշգրիտ գերձայնային հրթիռային զենքը, հզոր տորպեդները, Ռուսաստանի և Չինաստանի ՀՕՊ-ՀՀՊ հեռահար համակարգերը՝ ամերիկյան ավիակիրներն ու հրթիռային ականակիրները երաշխավորված խոցման լավ թիրախ են դառնում։ Հիշեցնեմ, որ Պենտագոնը գերձայնային հրթիռներ չունի։
Беспилотный летательный аппарат «Альтиус-У» - Sputnik Արմենիա, 1920, 05.07.2021
Ռուսաստանը կսկսի ԱԹՍ-ներ վաճառել. «բայրաքթարները» պետք է զգուշանա՞ն
LSE 2021 զորավարժություններն ընդգրկում են միայն ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը, սակայն դաշնակիցներն ու գործընկերները կարող են ընդգրկվել ապագա տարբերակում: Ամերիկյան զորավարժությունների փակ լինելը հավանաբար բացատրվում է նրանով, որ աշխատում են 2020 թ․-ի հոկտեմբերին Պենտագոնի կողմից գաղտնի ռազմավարական խաղի (մոդելավորման) ժամանակ թույլ տված սխալների ուղղությամբ։
Շտաբների պետերի միացյալ կոմիտեի փոխնախագահ գեներալ Ջոն Հայթենի կարծիքով՝ աշնանային զորախաղը «դղրդոցով տապալվեց», երբ պայմանական հակառակորդը նախաձեռնությունն իր ձեռքը վերցրեց տեղեկատվական դաշտում, «անջատեց ամպը»: Պենտագոնը պատրաստ չէր ապակենտրոնացված միջավայրում գործելու։ Իսկ ապագայի բարձր տեխնոլոգիական զինված հակամարտությունները հարմար միջավայր չեն խոստանում։

Ապագա տանող ճանապարհ

ԱՄՆ ռազմածովային ուժերի ռազմածովային գործողությունների վարչության պետ, ծովակալ Մայքլ Գիլդեյը հայտարարեց, որ Large Scale Exercise 2021 զորավարժությունները թույլ կտան փորձարկել մարտական գործողությունների վարման հայեցակարգերը, դասեր քաղել երկար տարիների համար: Ապագա մարտերին նախապատրաստվելու ալգորիթմը հետաքրքիր է․ «Պատերազմ վարելու հայեցակարգը կդառնա այն ամենի հիմքը, ինչը մենք ձեռք ենք բերում, ինչում ներդրումներ ենք անում, և այն կտեղեկացնի, թե ինչպես պետք է կռվենք»։
Испытание гиперзвуковой ракеты Циркон - Sputnik Արմենիա, 1920, 22.07.2021
Ծովային «Ցիրկոնով»՝ ցամաքային թիրախներին. ի՞նչ է դա նշանակում «գործընկերների» համար
ԱՄՆ ռազմածովային ուժերի Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար ծովակալ Քրիստոֆեր Գրեյդին մտադիր է LSE 2021 զորավարժությունների ընթացքում «զարգացնել ռազմածովային պատերազմի արվեստն ու գիտությունը», գնահատել փորձարարական տեխնոլոգիաները, մի քանի ռազմածովային միավորումների հզորության՝ տվյալների, զենքի և պլատֆորմների համատեղ մարտական օգտագործումը վիճելի միջավայրերում ամբողջ աշխարհում:
Ինչո՞ւ են ՌԴ գերձայնային հրթիռները «խանգարում» ամերիկյան F-35-ի և F-22-ի շահագործմանը
Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին օգոստոսի 2-ին հայտարարել է, որ պատերազմին նախապատրաստվելու համար (որն անխուսափելի է` հաշվի առնելով պատմական շրջապտույտը) Միացյալ Նահանգները պետք է առաջիկա 10 տարում յուրացնի 50 նոր տեխնոլոգիաներ, այդ թվում՝ արհեստական ինտելեկտով անօդաչու թռչող սարքերը:
Իմ կարծիքով՝ ամերիկյան ստրատեգների բառերի և պաթոսի քանակը շեղում է գլոբալ հակամարտության իրականությունից։ Փորձարկումներն ու հայեցակարգերն ակնհայտորեն ավելի շատ են, քան «ավիաթևի և սուզանավերի, վերջրյա նավերի և կիբեռստորաբաժանումների» մարտական վարժանքների արդյունավետությունը:
Ռազմավարական և միջազգային հետազոտությունների ամերիկյան կենտրոնը (CSIS) ավելի վաղ հստակեցրել էր Աֆղանստանում պարտվելու գլխավոր պատճառները. «Պակասում են ռազմական պատմության գիտելիքները, ռազմավարական մտածողության հետ կապված լուրջ խնդիրներ կան»։
Стенд Объединенной авиастроительной корпорации на выставке Международного авиационно-космического салона МАКС-2021. - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2021
Ինչ է հայտնի Ռուսաստանի հինգերորդ սերնդի նորագույն թեթև կործանիչի մասին
Հիշատակվում է նաև «առաջադրված նպատակները պահանջվող ջանքերի հետ կապելու» անկարողությունը, «Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի դեմ պլացդարմ ստեղծելու ձգտումը», «ռազմական գերազանցություն ունեցող գերտերության կարգավիճակով պայմանավորված հպարտությունը»։ Եզրակացություն․ ԱՄՆ-ի զորահրամանատարներն ու քաղաքացիական պաշտոնյաները «ողբերգական մոլորության մեջ էին»:
Ինձ թվում է՝ այս պատմությունը կրկնվում է Համաշխարհային օվկիանոսում։ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Large Scale Exercise 2021 գլոբալ զորավարժությունների պլանները հաշվի չեն առնում հավանական հակառակորդի ճկուն հակազդման իրականությունը՝ բարձր ճշգրտության հրթիռային զենքով (ջերմամիջուկային զենքի մասին չենք էլ խոսում):
Ինչ-որ մեկին թվում է, թե հորիզոնում ամերիկյան ավիակիր հարվածային խումբ տեսնելուն պես ռուս կամ չինացի «ջոնկայով աբորիգենները» պետք է վախից քարանան և անմիջապես հանձնվեն այդ հսկայական հայեցակարգերին ու ներդրումներին։
Սակայն հունիսին ռուսական սահմանը խախտած բրիտանական էսկադրային ականակրի ուղղությամբ ռմբակոծությունը Ղրիմի մոտակայքում ցույց տվեց, թե ինչ տեղի կունենա ԱՄՆ ՌԾՈւ-ի «գերակայության» և «ուժի պրոյեկցիայի» հետ «վիճելի միջավայրում»՝ Սև ծովում «կարմիր գիծը» հատելու դեպքում։
Պենտագոնի համարձակ փորձարարներին նույն կերպ կարող են դիմավորել Հարավչինական ծովում և Արևելաչինական ծովերում․ Չինաստանի Ազգային-ազատագրական բանակի ռազմածովային ուժերը հայտարարել են մի շարք վարժանքների անցկացման մասին, այդ թվում՝ իրենց ավիակիր խմբերի հետ:
Լրահոս
0