https://arm.sputniknews.ru/20210805/amenatarecy-102-tarekan-e-qani-mard-e-hh-um-2-rd-angam-varakvel-koronavirusov-28557483.html
Ամենատարեցը 102 տարեկան է. քանի՞ մարդ է Հայաստանում 2-րդ անգամ վարակվել կորոնավիրուսով
Ամենատարեցը 102 տարեկան է. քանի՞ մարդ է Հայաստանում 2-րդ անգամ վարակվել կորոնավիրուսով
Sputnik Արմենիա
Առողջապահության նախարարությունը Sputnik Արմենիային որոշ մանրամասներ է ներկայացրել կորոնավիրուսային համավարակի մասին։ 05.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-05T08:27+0400
2021-08-05T08:27+0400
2021-08-04T22:00+0400
կորոնավիրուսը հայաստանում և արցախում
հասարակություն
հայաստան
կորոնավիրուս
պատվաստում
հիվանդ
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/2270/83/22708371_0:0:1600:901_1920x0_80_0_0_2271dc4f14ebba102473d31d3cfeb4e1.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսային վարակի առաջին դեպքից մինչև 2021 թվականի օգոստոսը գրանցվել է COVID-19-ի կրկնավարակի հազար դեպք: Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։Օգոստոսի 4-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 230 993 է, կորոնավիրուսային բարդություններից մահացածների թիվը` 4625, կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառներով մահացածների թիվը` 1122: Վարակից բուժվել է 220 438 մարդ։ Այս պահին բուժվողների թիվը` 4808։Գերատեսչության պատասխանում նշվում է, որ օգոստոսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածներից 60–ը ծայրահեղ ծանր վիճակում են, 358–ը` ծանր։ Ընդ որում՝ կորոնավիրուսով վարակվածների բուժման և սպասարկման գործընթացում ընդգրկված, բժշկական օգնություն իրականացնող կազմակերպություններում օգոստոսի 2-ի դրությամբ 203 ազատ մահճակալ կա։«Կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում հատկացված մահճակալների թվի ավելացումը կրում է շարունակական բնույթ՝ կախված համավարակի զարգացման ընթացքից»,-նշում են գերատեսչությունում։Համավարակի սկզբից մինչև 2021թ․-ի մայիսի 1-ը Հայաստանում COVID-19-ի հետ ասոցացված մուլտիսիստեմային բորբոքային (Կավասակի-նման) համախտանիշ է հայտնաբերվել մինչև 18 տարեկան 113 երեխայի մոտ: Այս տարիքային խմբում հիվանդացածների լրացուցիչ թվի, ինչպես նաև Կավասակիի համախտանիշի պատճառով մահվան հնարավոր դեպքերի մասին գերատեսչությունում խոստացան պատասխանել մինչև ընթացիկ ամսվա ավարտը:Գերատեսչությունից պարզաբանեցին, որ երկրում COVID-19-ի երկու տեսակի շտամ կա՝ բրիտանական «Ալֆա» և հնդկական «Դելտա»: COVID-19-ի նմուշների վերջին մոլեկուլյար-գենետիկական հետազոտությունն անցկացվել է ընթացիկ տարվա մայիս-հուլիսին, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» աշխատակիցների կողմից՝ Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի և Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մասնագետների հետ համատեղ:Կորոնավիրուսային վարակի այլ տիպի մանրէահիմքերի ներթափանցում չի նկատվում։Օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանում 171 հազար 890 պատվաստում է իրականացվել։ Գերատեսչությունը դեռևս հստակ թիվ չունի, թե քանի օտարերկրյա քաղաքացի է պատվաստվել, այժմ հաշվարկ է կատարվում: Տվյալները կհրապարակվեն ավելի ուշ։
https://arm.sputniknews.ru/20210803/hayastan-e-nerkrvel--koronavirusi-dem-patvastanyuti-hertakan-xmbaqanaky-28533725.html
https://arm.sputniknews.ru/20210804/17-qaxaqaci-tsanr-vijakumen-covid-28556296.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2270/83/22708371_155:0:1575:1065_1920x0_80_0_0_5cefd9cd014fdf9223c687373a840585.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կորոնավիրուսը հայաստանում և արցախում, հասարակություն , հայաստան, կորոնավիրուս, պատվաստում, հիվանդ, մահ
կորոնավիրուսը հայաստանում և արցախում, հասարակություն , հայաստան, կորոնավիրուս, պատվաստում, հիվանդ, մահ
Ամենատարեցը 102 տարեկան է. քանի՞ մարդ է Հայաստանում 2-րդ անգամ վարակվել կորոնավիրուսով
Առողջապահության նախարարությունը Sputnik Արմենիային որոշ մանրամասներ է ներկայացրել կորոնավիրուսային համավարակի մասին։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսային վարակի առաջին դեպքից մինչև 2021 թվականի օգոստոսը գրանցվել է COVID-19-ի կրկնավարակի հազար դեպք:
Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Օգոստոսի 4-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 230 993 է, կորոնավիրուսային բարդություններից մահացածների թիվը` 4625, կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառներով մահացածների թիվը` 1122: Վարակից բուժվել է 220 438 մարդ։ Այս պահին բուժվողների թիվը` 4808։
Գերատեսչության պատասխանում նշվում է, որ օգոստոսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածներից 60–ը ծայրահեղ ծանր վիճակում են, 358–ը` ծանր։ Ընդ որում՝ կորոնավիրուսով վարակվածների բուժման և սպասարկման գործընթացում ընդգրկված, բժշկական օգնություն իրականացնող կազմակերպություններում օգոստոսի 2-ի դրությամբ 203 ազատ մահճակալ կա։
«Կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում հատկացված մահճակալների թվի ավելացումը կրում է շարունակական բնույթ՝ կախված համավարակի զարգացման ընթացքից»,-նշում են գերատեսչությունում։
Հայաստանում կորոնավիրուսային վարակը հաղթահարած ամենածեր պացիենտը 102 տարեկան է։ Վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսի բարդացումներից մահացած ամենաերիտասարդ պացիենտը 16 տարեկան է եղել։ Դեպքը գրանցվել է 2020թ․-ի հոկտեմբերին։ Աղջիկն ուղեկցող հիվանդություններ է ունեցել։ 14 տարեկանում նա գլխուղեղի վիրահատություն է տարել (չարորակ գոյացության մասնակի հեռացում) և վեգետատիվ վիճակում է եղել։
Համավարակի սկզբից մինչև 2021թ․-ի մայիսի 1-ը Հայաստանում COVID-19-ի հետ ասոցացված մուլտիսիստեմային բորբոքային (Կավասակի-նման) համախտանիշ է հայտնաբերվել մինչև 18 տարեկան 113 երեխայի մոտ: Այս տարիքային խմբում հիվանդացածների լրացուցիչ թվի, ինչպես նաև Կավասակիի համախտանիշի պատճառով մահվան հնարավոր դեպքերի մասին գերատեսչությունում խոստացան պատասխանել մինչև ընթացիկ ամսվա ավարտը:
Գերատեսչությունից պարզաբանեցին, որ երկրում COVID-19-ի երկու տեսակի շտամ կա՝ բրիտանական «Ալֆա» և հնդկական «Դելտա»: COVID-19-ի նմուշների վերջին մոլեկուլյար-գենետիկական հետազոտությունն անցկացվել է ընթացիկ տարվա մայիս-հուլիսին, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» աշխատակիցների կողմից՝ Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի և Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մասնագետների հետ համատեղ:
Կորոնավիրուսային վարակի այլ տիպի մանրէահիմքերի ներթափանցում չի նկատվում։
Օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանում 171 հազար 890 պատվաստում է իրականացվել։ Գերատեսչությունը դեռևս հստակ թիվ չունի, թե քանի օտարերկրյա քաղաքացի է պատվաստվել, այժմ հաշվարկ է կատարվում: Տվյալները կհրապարակվեն ավելի ուշ։