https://arm.sputniknews.ru/20210804/tshnamu-ats-n-pordzele-mtnel-gexarquniqi-taracq-28548185.html
Թշնամու ԱԹՍ–ն փորձել է մտնել Գեղարքունիքի տարածք
Թշնամու ԱԹՍ–ն փորձել է մտնել Գեղարքունիքի տարածք
Sputnik Արմենիա
ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում փորձը կասեցվել է։ 04.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-04T13:41+0400
2021-08-04T13:41+0400
2021-08-04T13:47+0400
հայաստան
գեղարքունիքի մարզ
անօդաչու թռչող սարք (աթս)
ադրբեջան
հհ պաշտպանության նախարարություն (պն)
սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/13/27606282_0:93:1166:752_1920x0_80_0_0_420ddc55ba6a3812d528a2207fd400d5.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Թշնամու ԱԹՍ–ն փորձել է մտնել Գեղարքունիքի տարածք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։«Օգոստոսի 4-ին, ժամը 11։00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել է հակառակորդի ԱԹՍ-ի՝ ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձ»,–ասված է հաղորդագրության մեջ։Տեղեկացվում է, որ ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում փորձը կասեցվել է։Նշենք, որ հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։Սակայն դրան հաջորդող օրերին նույնպես ադրբեջանցիները պարբերաբար խախտում են պայմանավորվածությունը` կրակելով հայկական դիրքերի ուղղությամբ։Ավելին` հուլիսի 29–ի լույս 30–ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։Հուլիսի 30–ին խոցվել է Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։Հուլիսի 31-ին ադրբեջանցիները կրակ են բացել Երասխի ուղղությամբ, փորձել ամրաշինական աշխատանքներ կատարել, ավելի ուշ նրանք կրակել են սնունդ տեղափոխող մեքենայի վրա։
https://arm.sputniknews.ru/20210804/hradadari-rezim-xaxtum-pn-28543956.html
գեղարքունիքի մարզ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/13/27606282_0:56:1166:789_1920x0_80_0_0_423dbb2610cde4e327faf8817efb6286.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գեղարքունիքի մարզ, անօդաչու թռչող սարք (աթս), ադրբեջան, հհ պաշտպանության նախարարություն (պն), սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
հայաստան, գեղարքունիքի մարզ, անօդաչու թռչող սարք (աթս), ադրբեջան, հհ պաշտպանության նախարարություն (պն), սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
Թշնամու ԱԹՍ–ն փորձել է մտնել Գեղարքունիքի տարածք
13:41 04.08.2021 (Թարմացված է: 13:47 04.08.2021) ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում փորձը կասեցվել է։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Թշնամու ԱԹՍ–ն փորձել է մտնել Գեղարքունիքի տարածք։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Օգոստոսի 4-ին, ժամը 11։00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել է հակառակորդի ԱԹՍ-ի՝ ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Տեղեկացվում է, որ ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում փորձը կասեցվել է։
Նշենք, որ հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը
համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։
Սակայն դրան հաջորդող օրերին նույնպես ադրբեջանցիները պարբերաբար խախտում են պայմանավորվածությունը` կրակելով հայկական դիրքերի ուղղությամբ։
Ավելին` հուլիսի 29–ի լույս 30–ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։
Հուլիսի 30–ին խոցվել է Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։