https://arm.sputniknews.ru/20210804/pek-hark-vcarox-tshnami-pashinyan-badasyan-28549601.html
ՊԵԿ–ը պետք է լինի հարկ թաքցնողի թշնամին. Փաշինյանը Բադասյանին ներկայացրել է աշխատակազմին
ՊԵԿ–ը պետք է լինի հարկ թաքցնողի թշնամին. Փաշինյանը Բադասյանին ներկայացրել է աշխատակազմին
Sputnik Արմենիա
Ռուստամ Բադասյանը ՊԵԿ աշխատակազմի և ՀՀ վարչապետի հետ զրույցում կարևորել է, որ հարկային և մաքսային ոլորտում պետական ծառայությունները լինեն հասանելի... 04.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-04T15:04+0400
2021-08-04T15:04+0400
2021-08-04T15:15+0400
հասարակություն
հայաստան
ռուստամ բադասյան
նիկոլ փաշինյան
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/08/04/28548936_0:0:1600:901_1920x0_80_0_0_0d49f02a1569265aa9e6f796fc74e145.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Ռուստամ Բադասյանին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։Փաշինյանը բարձր է գնահատել երկրում ճգնաժամային շրջանում ՊԵԿ–ի կայուն գործունեությունը:Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Ռուստամ Բադասյանին
«Պետական եկամուտների կոմիտեի գործունեության մասին մենք շատ քննարկումներ ենք ունեցել, ընդունել ենք ռազմավարություն, որի իրագործման փուլում ենք: Բազմիցս ասել ենք, որ ՊԵԿ–ը պետք է լինի հարկ վճարողի բարեկամը և հարկ թաքցնողի թշնամին»,- ասել է Փաշինյանը:Նա շնորհավորել է Ռուստամ Բադասյանին ՊԵԿ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նշել, որ նա նախկինում արդեն Պետական եկամուտների կոմիտեում աշխատել է, զբաղեցրել նախագահի տեղակալի պաշտոնը և ծանոթ է համակարգին:Իր հերթին Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և կարևորել ՊԵԿ դերակատարումը կառավարության նախաձեռնած հավակնոտ բարեփոխումների իրականացման գործընթացում:«Ամեն ինչ պետք է անենք՝ ապահովելու բյուջետային այնպիսի եկամուտներ, որպեսզի հնարավորություն լինի մեր հասարակության համար այդքան կարևոր բարեփոխումները կյանքի կոչել»,–ասել է նա։ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյան
Բադասյանը կարևորել է, որ հարկային և մաքսային ոլորտում պետական ծառայությունները լինեն հասանելի տնտեսվարողների համար:«Տնտեսվարողները վաղուց արժանի են ավելի լավ պայմաններում սպասարկվելու, մաքսային և հարկային ոլորտում ավելի լավ ծառայություններ ստանալու, ինչպես նախանշված է ՊԵԿ ռազմավարությամբ: Անպայման պետք է շարունակել և ավարտին հասցնել այդ ռազմավարությամբ նախատեսված գործողությունները»,- նշել է ՊԵԿ նորանշանակ նախագահը:Նշենք, որ երեկ Ռուստամ Բադասյանն ավարտեց իր ծառայությունը ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում, իսկ այսօր ՀՀ նախագահի հրամանով ստանձնեց ՊԵԿ նախագահի պաշտոնը։Գործակալները պետք է ԱՊՀ–ի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնեն հարկային մարմին. ՊԵԿ
https://arm.sputniknews.ru/20210623/veraqnnich-merjel-e-badasyani-boxoq-amatuni-virabyan-kverakangnvi-ir--28054115.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/08/04/28548936_152:0:1573:1066_1920x0_80_0_0_95f9fcc45d60737c9db9b5d32f4d3bad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, ռուստամ բադասյան, նիկոլ փաշինյան, պետական եկամուտների կոմիտե (պեկ)
հասարակություն , հայաստան, ռուստամ բադասյան, նիկոլ փաշինյան, պետական եկամուտների կոմիտե (պեկ)
ՊԵԿ–ը պետք է լինի հարկ թաքցնողի թշնամին. Փաշինյանը Բադասյանին ներկայացրել է աշխատակազմին
15:04 04.08.2021 (Թարմացված է: 15:15 04.08.2021) Ռուստամ Բադասյանը ՊԵԿ աշխատակազմի և ՀՀ վարչապետի հետ զրույցում կարևորել է, որ հարկային և մաքսային ոլորտում պետական ծառայությունները լինեն հասանելի տնտեսվարողների համար:
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Ռուստամ Բադասյանին: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Փաշինյանը բարձր է գնահատել երկրում ճգնաժամային շրջանում ՊԵԿ–ի կայուն գործունեությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Ռուստամ Բադասյանին
«Պետական եկամուտների կոմիտեի գործունեության մասին մենք շատ քննարկումներ ենք ունեցել, ընդունել ենք ռազմավարություն, որի իրագործման փուլում ենք: Բազմիցս ասել ենք, որ ՊԵԿ–ը պետք է լինի հարկ վճարողի բարեկամը և հարկ թաքցնողի թշնամին»,- ասել է Փաշինյանը:
Նա շնորհավորել է Ռուստամ Բադասյանին ՊԵԿ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նշել, որ նա նախկինում արդեն Պետական եկամուտների կոմիտեում աշխատել է, զբաղեցրել նախագահի տեղակալի պաշտոնը և ծանոթ է համակարգին:
Իր հերթին Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և կարևորել ՊԵԿ դերակատարումը կառավարության նախաձեռնած հավակնոտ բարեփոխումների իրականացման գործընթացում:
«Ամեն ինչ պետք է անենք՝ ապահովելու բյուջետային այնպիսի եկամուտներ, որպեսզի հնարավորություն լինի մեր հասարակության համար այդքան կարևոր բարեփոխումները կյանքի կոչել»,–ասել է նա։
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյան
Բադասյանը կարևորել է, որ հարկային և մաքսային ոլորտում պետական ծառայությունները լինեն հասանելի տնտեսվարողների համար:
«Տնտեսվարողները վաղուց արժանի են ավելի լավ պայմաններում սպասարկվելու, մաքսային և հարկային ոլորտում ավելի լավ ծառայություններ ստանալու, ինչպես նախանշված է ՊԵԿ ռազմավարությամբ: Անպայման պետք է շարունակել և ավարտին հասցնել այդ ռազմավարությամբ նախատեսված գործողությունները»,- նշել է ՊԵԿ նորանշանակ նախագահը:
Նշենք, որ երեկ Ռուստամ Բադասյանն ավարտեց իր ծառայությունը ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում, իսկ այսօր ՀՀ նախագահի հրամանով ստանձնեց ՊԵԿ նախագահի պաշտոնը։