https://arm.sputniknews.ru/20210803/erku-karevor-araqelutyun-ka-pashinyany-socapnaxararin-hajoxutyune-maxtel-28539778.html
Երկու կարևոր առաքելություն կա. Փաշինյանը սոցապնախարարին հաջողություն է մաղթել
Երկու կարևոր առաքելություն կա. Փաշինյանը սոցապնախարարին հաջողություն է մաղթել
Sputnik Արմենիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարարին։ 03.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-03T19:37+0400
2021-08-03T19:37+0400
2021-08-03T19:53+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
նախարար
հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
նարեկ մկրտչյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28539007_0:0:1600:901_1920x0_80_0_0_536515f27b1f3834fce8fda8a61b0b73.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Նարեկ Մկրտչյանին և մաղթել հաջողություններ պատասխանատու աշխատանքում: Տեղեկությունը հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։Փաշինյանը նշել է, որ այս գործընթացը ֆորմալ է, որովհետև տևական ժամանակ է, ինչ Մկրտչյանը դե-ֆակտո այդպիսի կարգավիճակում է՝ զբաղեցնելով նախարարի առաջին տեղակալի պաշտոնը:Նարեկ Մկրտչյանը
Վարչապետի խոսքով`նախարարությունը շատ կարևոր երկու առաքելություն ունի: Առաջինը՝ պատերազմում հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական աջակցության խնդիրն է։ «Խոսքը վերաբերում է նաև պրոթեզավորման գործընթացին: Իհարկե, հաշմանդամություն ստացած զինծառայողների, զոհվածների հարազատների, ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքների որոշակի համակարգ ձևավորված է»,–ասել է նա։Փաշինյանը երկրորդ կարևոր առաքելությունը համարել է ՀՀ քաղաքացիների արժանապատիվ աշխատանքի հնարավորությունը։«Մարդը լավագույնս սոցիալապես պաշտպանված է, երբ ունի պատշաճ աշխատանք: Եվ հենց սա պետք է լինի մեր նպատակադրման ուղղությունը: Սոցիալական իրադրության, իրավիճակի փոփոխության մեր ընկալումը պետք է լինի քաղաքացիների համար աշխատանքի պատշաճ պայմաններ ստեղծելը»,–ասել է վարչապետը:Նրա խոսքով`21-րդ դարում աշխատունակություն հասկացությունն էլ իր սահմանները որոշակի փոխել է: Այսօր շատ ծանր հաշմանդամության վիճակ ունեցող մարդիկ կարող են ունենալ լավ վարձատրվող աշխատանք:Նարեկ Մկրտչյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին խիստ պատասխանատու և զգայուն ոլորտի կառավարումն իրեն վստահելու համար: Նրա խոսքով` ջանք ու եռանդ չի խնայելու՝ գտնելու ծառացած խնդիրների լուծումները։«Մի շարք բարեփոխումներ արդեն իսկ ընթացքի մեջ են, և մենք շարունակում ենք ամեն ինչ անել, որպեսզի դրանք հասնեն իրենց տրամաբանական ավարտին: Ինչ վերաբերում է հաշմանդամների պրոթեզավորման գործընթացին, ապա այն պատշաճ կերպով իրականացվում է: Այժմ հասել ենք վերջնական, ավարտական փուլին և մեկնարկել է վերին վերջույթների ամպուտացված զինվորների պրոթեզավորման գործընթացը: Հենց այս պահին էլ մեր միջազգային փորձագետներն ավելի քան 70 մասնագետների վերապատրաստում են նոր գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը Հայաստանին ներկայացնելու ուղղությամբ»,- ասել է Նարեկ Մկրտչյանը:Հիշեցնենք`օգոստոսի 2–ին ՀՀ նախագահի հրամանագրերով Նարեկ Մկրտչյանը նշանակվեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։
https://arm.sputniknews.ru/20210803/5-naxarar-ev-1-poxvarchapet-armen-sargsyany-storagrec-hramanagrery-28531097.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28539007_179:0:1600:1066_1920x0_80_0_0_80fc2d5dcb0115436adbbafcbe97b7ca.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, նախարար, հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, նարեկ մկրտչյան
հայաստան, նիկոլ փաշինյան, նախարար, հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, նարեկ մկրտչյան
Երկու կարևոր առաքելություն կա. Փաշինյանը սոցապնախարարին հաջողություն է մաղթել
19:37 03.08.2021 (Թարմացված է: 19:53 03.08.2021) Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարարին։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Նարեկ Մկրտչյանին և մաղթել հաջողություններ պատասխանատու աշխատանքում: Տեղեկությունը հայտնում են ՀՀ վարչապետի
մամուլի ծառայությունից։
Փաշինյանը նշել է, որ այս գործընթացը ֆորմալ է, որովհետև տևական ժամանակ է, ինչ Մկրտչյանը դե-ֆակտո այդպիսի կարգավիճակում է՝ զբաղեցնելով նախարարի առաջին տեղակալի պաշտոնը:
Վարչապետի խոսքով`նախարարությունը շատ կարևոր երկու առաքելություն ունի: Առաջինը՝ պատերազմում հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական աջակցության խնդիրն է։ «Խոսքը վերաբերում է նաև պրոթեզավորման գործընթացին: Իհարկե, հաշմանդամություն ստացած զինծառայողների, զոհվածների հարազատների, ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքների որոշակի համակարգ ձևավորված է»,–ասել է նա։
Փաշինյանը երկրորդ կարևոր առաքելությունը համարել է ՀՀ քաղաքացիների արժանապատիվ աշխատանքի հնարավորությունը։
«Մարդը լավագույնս սոցիալապես պաշտպանված է, երբ ունի պատշաճ աշխատանք: Եվ հենց սա պետք է լինի մեր նպատակադրման ուղղությունը: Սոցիալական իրադրության, իրավիճակի փոփոխության մեր ընկալումը պետք է լինի քաղաքացիների համար աշխատանքի պատշաճ պայմաններ ստեղծելը»,–ասել է վարչապետը:
Նրա խոսքով`21-րդ դարում աշխատունակություն հասկացությունն էլ իր սահմանները որոշակի փոխել է: Այսօր շատ ծանր հաշմանդամության վիճակ ունեցող մարդիկ կարող են ունենալ լավ վարձատրվող աշխատանք:
Նարեկ Մկրտչյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին խիստ պատասխանատու և զգայուն ոլորտի կառավարումն իրեն վստահելու համար: Նրա խոսքով` ջանք ու եռանդ չի խնայելու՝ գտնելու ծառացած խնդիրների լուծումները։
«Մի շարք բարեփոխումներ արդեն իսկ ընթացքի մեջ են, և մենք շարունակում ենք ամեն ինչ անել, որպեսզի դրանք հասնեն իրենց տրամաբանական ավարտին: Ինչ վերաբերում է հաշմանդամների պրոթեզավորման գործընթացին, ապա այն պատշաճ կերպով իրականացվում է: Այժմ հասել ենք վերջնական, ավարտական փուլին և մեկնարկել է վերին վերջույթների ամպուտացված զինվորների պրոթեզավորման գործընթացը: Հենց այս պահին էլ մեր միջազգային փորձագետներն ավելի քան 70 մասնագետների վերապատրաստում են նոր գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը Հայաստանին ներկայացնելու ուղղությամբ»,- ասել է Նարեկ Մկրտչյանը:
Հիշեցնենք`օգոստոսի 2–ին ՀՀ նախագահի հրամանագրերով Նարեկ
Մկրտչյանը նշանակվեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։