https://arm.sputniknews.ru/20210803/5-naxarar-ev-1-poxvarchapet-armen-sargsyany-storagrec-hramanagrery-28531097.html
6 նախարար և 1 փոխվարչապետ. Արմեն Սարգսյանը ստորագրեց հրամանագրերը
6 նախարար և 1 փոխվարչապետ. Արմեն Սարգսյանը ստորագրեց հրամանագրերը
Sputnik Արմենիա
Հայաստանի նախագահը փաստաթղթերը ստորագրել է` հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները։ 03.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-03T13:05+0400
2021-08-03T13:05+0400
2021-08-03T13:22+0400
քաղաքականություն
հայաստան
արմեն սարգսյան
նախարար
փոխվարչապետ
նշանակում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/02/28514785_0:97:1361:864_1920x0_80_0_0_30c1b325c3d25f7eb50beada0a78097c.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 7 նոր հրամանագիր է ստորագրել, որոնք հրապարակվել են նախագահի պաշտոնական կայքում։Մհեր Գրիգորյանն էլ փոխվարչապետ է նշանակվել։ՀՀ նախագահը փաստաթղթերը ստորագրել է`հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները։Նշենք, որ վերոհիշյալ անձանցից միայն երկուսն են նոր իրենց պաշտոնում` Տիգրան Խաչատրյանը և Կարեն Անդրեասյանը։ Խաչատրյանը, որը 2019-ի հունիսի 1-ից էկոնոմիկայի նախարարն էր, նախորդ տարվա նոյեմբերի 26-ին ազատվեց այդ պաշտոնից։ Իսկ Կարեն Անդրեասյանը 2011-16թթ. եղել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին: Իսկ քանի որ ԱԺ–ում մեծամասնություն են կազմում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրված պատգամավորները, նրանք երեկ առաջադրեցին Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ Ավելի ուշ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց, և Փաշինյանը կրկին նշանակվեց ՀՀ վարչապետ։Սահմանադրության համաձայն` կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում ՀՀ նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կա՛մ նշանակում է փոխվարչապետներին և նախարարներին, կա՛մ դիմում է Սահմանադրական դատարան: ՍԴ–ն դիմումը քննում և որոշում է կայացնում հնգօրյա ժամկետում: Եթե ՀՀ նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավունքի ուժով:
https://arm.sputniknews.ru/20210803/tigran-avinyany-chezoq-pashton-kunena-nra-qaxaqakan-karieran-chi-avartvum-28527991.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/02/28514785_111:0:1320:907_1920x0_80_0_0_2822043f8d1bcfc83f6459d10d9ea30c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քաղաքականություն, հայաստան, արմեն սարգսյան, նախարար, փոխվարչապետ, նշանակում
քաղաքականություն, հայաստան, արմեն սարգսյան, նախարար, փոխվարչապետ, նշանակում
6 նախարար և 1 փոխվարչապետ. Արմեն Սարգսյանը ստորագրեց հրամանագրերը
13:05 03.08.2021 (Թարմացված է: 13:22 03.08.2021) Հայաստանի նախագահը փաստաթղթերը ստորագրել է` հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 7 նոր հրամանագիր է ստորագրել, որոնք հրապարակվել են
նախագահի պաշտոնական կայքում։
Ըստ այդմ` Տիգրան Խաչատրյանը նշանակվեց ֆինանսների նախարար, Վահան Քերոբյանը` էկոնոմիկայի նախարար, Կարեն Անդրեասյանը` արդարադատության նախարար, Անդրանիկ Փիլոյանը` արտակարգ իրավիճակների նախարար, Անահիտ Ավանեսյանը`առողջապահության նախարար, իսկ Վահրամ Դումանյանը` կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար։
Մհեր Գրիգորյանն էլ փոխվարչապետ է նշանակվել։
ՀՀ նախագահը փաստաթղթերը ստորագրել է`հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները։
Նշենք, որ վերոհիշյալ անձանցից միայն երկուսն են նոր իրենց պաշտոնում` Տիգրան Խաչատրյանը և Կարեն Անդրեասյանը։
Խաչատրյանը, որը 2019-ի հունիսի 1-ից էկոնոմիկայի նախարարն էր, նախորդ տարվա նոյեմբերի 26-ին ազատվեց այդ պաշտոնից։ Իսկ Կարեն Անդրեասյանը 2011-16թթ. եղել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։
Հիշեցնենք`
Հայաստանի Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին: Իսկ քանի որ ԱԺ–ում մեծամասնություն են կազմում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրված պատգամավորները, նրանք
երեկ առաջադրեցին Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ Ավելի ուշ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը
հրամանագիր ստորագրեց, և Փաշինյանը կրկին նշանակվեց ՀՀ վարչապետ։
Սահմանադրության համաձայն` կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում ՀՀ նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կա՛մ նշանակում է փոխվարչապետներին և նախարարներին, կա՛մ դիմում է Սահմանադրական դատարան: ՍԴ–ն դիմումը քննում և որոշում է կայացնում հնգօրյա ժամկետում: Եթե ՀՀ նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավունքի ուժով: