https://arm.sputniknews.ru/20210803/tigran-avinyany-chezoq-pashton-kunena-nra-qaxaqakan-karieran-chi-avartvum-28527991.html
Տիգրան Ավինյանը «չեզոք» պաշտոն կունենա. նրա քաղաքական կարիերան չի ավարտվում. «Փաստ»
Տիգրան Ավինյանը «չեզոք» պաշտոն կունենա. նրա քաղաքական կարիերան չի ավարտվում. «Փաստ»
Sputnik Արմենիա
Թերթի պարզել է, թե ինչ պաշտոն կստանձնի կառավարության կազմում չընդգրկված Տիգրան Ավինյանը։ 03.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-03T09:19+0400
2021-08-03T09:19+0400
2021-08-03T09:30+0400
քաղաքականություն
հայաստան
տիգրան ավինյան
պաշտոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/0b/26422402_0:0:1600:901_1920x0_80_0_0_e258fe851c91d46f6aff2f2bb95e03f5.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Չնայած նախատեսված 15-օրյա ժամկետին, հենց երեկ՝ վարչապետ նշանակվելուց անմիջապես հետո, Նիկոլ Փաշինյանը սկսել է կառավարության ձևավորման պրոցեսը: Արդեն հայտնի է, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդգրկված չի լինի գործադիրում: «Փաստ» օրաթերթը գրում է, որ նրա անվան հետ կապված տարբեր լուրեր են շրջանառվում:Լրատվամիջոցը երեկ ստացել է տեղեկություն, որ, ամենայն հավանականությամբ, Ավինյանը կնշանակվի «Անիվ» ՈւՎԿ-ի միակ բաժնետեր ու մասնակից՝ գյուղական վայրերում փոքր և միջին ձեռնարկատիրության խթանման «Անիվ» հիմնադրամի գործադիր տնօրեն:Ինչպես նշված է կազմակերպության կայքում, այս հիմնադրամը «հանդիսանում է «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն, որի գործունեությունն ուղղված է ՀՀ հեռավոր գյուղական վայրերում գործող և նոր ստեղծվող տնտեսվարող սուբյեկտների տնտեսական գործունեության խթանմանը, և որի նպատակն է ՀՀ գյուղական բնակչության կենսամակարդակի բարելավումը, եկամուտների ավելացումը, գործազրկության և արտագաղթի կրճատումը»:Հիշեցնենք` Ավինյանը երեկ Facebook–ում գրել էր, որ թողնում է փոխվարչապետի պաշտոնը, իսկ Ազգային ժողովի ընտրական գործընթացին չի մասնակցել, որովհետև նախընտրական ցուցակի հետ կապված տարաձայնություններ է ունեցել։ Մինչ այդ նա նա 5 հոգու ազատել էր պաշտոններից։Նիկոլ Փաշինյանը նոր խորհրդական ունի
https://arm.sputniknews.ru/20210802/niko-pashinyany-shnorhavoel-e-alen-simonyanin-28524282.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/0b/26422402_0:0:1424:1067_1920x0_80_0_0_e17ec417b0fa4970761f230a2ad71fdc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քաղաքականություն, հայաստան, տիգրան ավինյան, պաշտոն
քաղաքականություն, հայաստան, տիգրան ավինյան, պաշտոն
Տիգրան Ավինյանը «չեզոք» պաշտոն կունենա. նրա քաղաքական կարիերան չի ավարտվում. «Փաստ»
09:19 03.08.2021 (Թարմացված է: 09:30 03.08.2021) Թերթի պարզել է, թե ինչ պաշտոն կստանձնի կառավարության կազմում չընդգրկված Տիգրան Ավինյանը։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Չնայած նախատեսված 15-օրյա ժամկետին, հենց երեկ՝ վարչապետ նշանակվելուց անմիջապես հետո, Նիկոլ Փաշինյանը սկսել է կառավարության ձևավորման պրոցեսը: Արդեն հայտնի է, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդգրկված չի լինի գործադիրում: «Փաստ» օրաթերթը գրում է, որ նրա անվան հետ կապված տարբեր լուրեր են շրջանառվում:
Լրատվամիջոցը երեկ ստացել է տեղեկություն, որ, ամենայն հավանականությամբ, Ավինյանը կնշանակվի «Անիվ» ՈւՎԿ-ի միակ բաժնետեր ու մասնակից՝ գյուղական վայրերում փոքր և միջին ձեռնարկատիրության խթանման «Անիվ» հիմնադրամի գործադիր տնօրեն:
Ինչպես նշված է կազմակերպության կայքում, այս հիմնադրամը «հանդիսանում է «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն, որի գործունեությունն ուղղված է ՀՀ հեռավոր գյուղական վայրերում գործող և նոր ստեղծվող տնտեսվարող սուբյեկտների տնտեսական գործունեության խթանմանը, և որի նպատակն է ՀՀ գյուղական բնակչության կենսամակարդակի բարելավումը, եկամուտների ավելացումը, գործազրկության և արտագաղթի կրճատումը»:
«Սակայն մեր աղբյուրները պնդում են, որ Ավինյանի քաղաքական կարիերան չի ավարտվում. առժամանակ նա կզբաղեցնի նշյալ «չեզոք» պաշտոնը, ապա Երևանի ավագանու ընտրություններին կգլխավորի իշխող կուսակցության ցուցակը, այսինքն, կլինի ՔՊ քաղաքապետի թեկնածուն»,– եզրափակում է օրաթերթը:
Հիշեցնենք` Ավինյանը երեկ Facebook–ում
գրել էր, որ թողնում է փոխվարչապետի պաշտոնը, իսկ Ազգային ժողովի ընտրական գործընթացին չի մասնակցել, որովհետև նախընտրական ցուցակի հետ կապված տարաձայնություններ է ունեցել։ Մինչ այդ նա նա 5 հոգու
ազատել էր պաշտոններից։