https://arm.sputniknews.ru/20210802/dzernpah-mnal-khexa2turman-pordzeric-dataxazutyunny-patasxanel-e-hayastan-dashinqin-28518715.html
«Ձեռնպահ մնալ խեղաթյուրման փորձերից». դատախազությունը պատասխանել է «Հայաստան» դաշինքին
«Ձեռնպահ մնալ խեղաթյուրման փորձերից». դատախազությունը պատասխանել է «Հայաստան» դաշինքին
Sputnik Արմենիա
Դատախազությունը պարզաբանում է տարածել` անդրադառնալով «Հայաստան» դաշինքի երկու պատգամավորների կալանքի վերաբերյալ ԱԺ–ում հնչող կարծիքներին։ 02.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-02T13:45+0400
2021-08-02T13:45+0400
2021-08-02T13:48+0400
հայաստան
քաղաքականություն
«հայաստան» դաշինք
հհ դատախազություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/02/28517282_0:0:1573:890_1920x0_80_0_0_21f6390365bebbf1a4e3236300f2e591.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Դատախազությունը «Հայաստան» դաշինքին հորդորում է ձեռնպահ մնալ ՀՀ սահմանադրության համապատասխան իրավակարգավորումների, ինչպես նաև քրեական դատավարության ընթացակարգերի իմաստային խեղաթյուրման փորձերից: Նման հայտարարություն է տարածել դատախազությունը` անդրադառնալով ԱԺ 8-րդ գումարման նստաշրջանի ժամանակ ընթացող իրադարձություններին։Նշենք, որ «Հայաստան» դաշինքի 2 պատգամավորները` Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանն այժմ կալանավորված են և ներկա չեն նիստին։ Դաշինքի պատգամավորներն ԱԺ նիստի ժամանակ պահանջում էին, որ դատախազը ներկայանա ԱԺ և լուծի իրենց պատգամավորներին կալանքից ազատելու խնդիրը։ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանն էլ հայտնել էր, որ 5 օր առաջ այս հարցով նամակ է հղել դատախազին և մինչ օրս պատասխան չի ստացել։«ԱԺ առաջին նիստի ընթացքում անհիմն և ակնհայտ քաղաքական շարժառիթներով շահարկվում է Արթուր Սարգսյանի և Մխիթար Զաքարյանի նկատմամբ տարբեր քրգործերով հարուցված քրեական հետապնդման և նախնական կալանքի տակ գտնվելու իրավաչափությունը, նրանց՝ որպես պատգամավորի անձեռնմխելիությունը իբրև թե հաղթահարված չլինելու պատճառաբանությամբ»,–նշված է դատախազության պարզաբանման մեջ։Անդրադառնալով Վարդևանյանի նամակին` դատախազությունը նշում է, որ Վարդևանյանի գրությունը ստացել են հուլիսի 27-ին, որի պատասխանը ելքագրվել է հուլիսի 29-ին, իսկ հուլիսի 30-ին հանձնվել է «Հայփոստին» առաքումն իրականացնելու նպատակով: Այսինքն՝ սահմանված ժամկետները պահպանվել են:Դատախազությունը հրապարակել է նաև նամակի պատասխանը` տեղեկացնելով, որ Մխիթարյանն ու Սարգսյանը, հանդիսանալով ԱԺ պատգամավորության թեկնածու, ազատությունից զրկվել են «ՀՀ ընտրական օրենսգրքի» 90-րդ հոդվածով սահմանված երաշխիքի պահպանմամբ, այն է՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Իսկ Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելուց հետո, ըստ դատախազության, նույն հարցով նաև ազգային ժողովի համաձայնությունը ստանալու պահանջ նախատեսված չէ։«Մեր պատգամավորները պատանդ են». ԱԺ նիստը սկսվեց լարված մթնոլորտում
https://arm.sputniknews.ru/20210802/azgayin-joxov-naxagahi-3-teknatsutyun-arajadrvec-ovqer-en-nranq-28516898.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/02/28517282_0:0:1573:990_1920x0_80_0_0_856d48c8afc8a8952dd30e7b76e6812b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, քաղաքականություն, «հայաստան» դաշինք, հհ դատախազություն
հայաստան, քաղաքականություն, «հայաստան» դաշինք, հհ դատախազություն
«Ձեռնպահ մնալ խեղաթյուրման փորձերից». դատախազությունը պատասխանել է «Հայաստան» դաշինքին
13:45 02.08.2021 (Թարմացված է: 13:48 02.08.2021) Դատախազությունը պարզաբանում է տարածել` անդրադառնալով «Հայաստան» դաշինքի երկու պատգամավորների կալանքի վերաբերյալ ԱԺ–ում հնչող կարծիքներին։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Դատախազությունը «Հայաստան» դաշինքին հորդորում է ձեռնպահ մնալ ՀՀ սահմանադրության համապատասխան իրավակարգավորումների, ինչպես նաև քրեական դատավարության ընթացակարգերի իմաստային խեղաթյուրման փորձերից: Նման հայտարարություն է տարածել
դատախազությունը` անդրադառնալով ԱԺ 8-րդ գումարման նստաշրջանի ժամանակ ընթացող իրադարձություններին։
Նշենք, որ «Հայաստան» դաշինքի 2 պատգամավորները` Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանն այժմ կալանավորված են և ներկա չեն նիստին։ Դաշինքի պատգամավորներն ԱԺ նիստի ժամանակ
պահանջում էին, որ դատախազը ներկայանա ԱԺ և լուծի իրենց պատգամավորներին կալանքից ազատելու խնդիրը։ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանն էլ հայտնել էր, որ 5 օր առաջ այս հարցով նամակ է հղել դատախազին և մինչ օրս պատասխան չի ստացել։
«ԱԺ առաջին նիստի ընթացքում անհիմն և ակնհայտ քաղաքական շարժառիթներով շահարկվում է Արթուր Սարգսյանի և Մխիթար Զաքարյանի նկատմամբ տարբեր քրգործերով հարուցված քրեական հետապնդման և նախնական կալանքի տակ գտնվելու իրավաչափությունը, նրանց՝ որպես պատգամավորի անձեռնմխելիությունը իբրև թե հաղթահարված չլինելու պատճառաբանությամբ»,–նշված է դատախազության պարզաբանման մեջ։
Անդրադառնալով Վարդևանյանի նամակին` դատախազությունը նշում է, որ Վարդևանյանի գրությունը ստացել են հուլիսի 27-ին, որի պատասխանը ելքագրվել է հուլիսի 29-ին, իսկ հուլիսի 30-ին հանձնվել է «Հայփոստին» առաքումն իրականացնելու նպատակով: Այսինքն՝ սահմանված ժամկետները պահպանվել են:
Դատախազությունը հրապարակել է նաև նամակի պատասխանը` տեղեկացնելով, որ Մխիթարյանն ու Սարգսյանը, հանդիսանալով ԱԺ պատգամավորության թեկնածու, ազատությունից զրկվել են «ՀՀ ընտրական օրենսգրքի» 90-րդ հոդվածով սահմանված երաշխիքի պահպանմամբ, այն է՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Իսկ Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելուց հետո, ըստ դատախազության, նույն հարցով նաև ազգային ժողովի համաձայնությունը ստանալու պահանջ նախատեսված չէ։