https://arm.sputniknews.ru/20210802/yerevani-avaganu-andam-arman-antonyanin-danaki-11-harvatsen-hastcrel-28518896.html
Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանին դանակի 11 հարված են հասցրել. ՔԿ
Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանին դանակի 11 հարված են հասցրել. ՔԿ
Sputnik Արմենիա
Դիմակավորված անձինք մահակներով և դանակներով ներխուժել են Արման Անտոնյանի տուն, դաժան ծեծի են ենթարկել և դանակահարել նրան: 02.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-02T13:56+0400
2021-08-02T13:56+0400
2021-08-02T14:57+0400
հայաստան
արման անտոնյան
ավագանի
երևանի ավագանի
ծեծկռտուք
քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_0:55:1000:618_1920x0_80_0_0_3d0298acfc93b6f04476d68e6e5c0e07.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանին դանակի 11 հարված են հասցրել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։«Դանակահարություն է տեղի ունեցել, նրան դանակի 11 հարված են հասցրել, Արման Անտոնյանն այս պահին գտնվում է հիվանդանոցում։ Քննիչները մեկնել են հիվանդանոց, առավել մանրամասն տեղեկություն կտրամադրվի ավելի ուշ»,–ասաց նա։Դեպքի առիթով գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 147 (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը), 118 (ծեծը) , 34-104-ի 2-րդ մասի 7-րդ կետով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից սպանության փորձ)։Ավելի վաղ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ օգոստոսի 1-ին՝ գիշերը ժամը 1։00-ին մոտ մի քանի դիմակավորված անձինք մահակներով և դանակներով ներխուժել են Արման Անտոնյանի՝ Կոտայքի մարզում գտնվող տուն, դաժան ծեծի են ենթարկել և դանակահարել են նրան: Արման Անտոնյանի վիճակը բժիշկները գնահատել էին ծայրահեղ ծանր։
https://arm.sputniknews.ru/20210802/arman-antonyanin-danakahale0en-henc-ir-tany-dajan-tsetsi-en-entarkel-mahaknerov-28516742.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_35:0:923:666_1920x0_80_0_0_fba5525831970aae254304907de5ace1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արման անտոնյան, ավագանի, երևանի ավագանի, ծեծկռտուք, քննչական կոմիտե
հայաստան, արման անտոնյան, ավագանի, երևանի ավագանի, ծեծկռտուք, քննչական կոմիտե
Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանին դանակի 11 հարված են հասցրել. ՔԿ
13:56 02.08.2021 (Թարմացված է: 14:57 02.08.2021) Դիմակավորված անձինք մահակներով և դանակներով ներխուժել են Արման Անտոնյանի տուն, դաժան ծեծի են ենթարկել և դանակահարել նրան:
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանին դանակի 11 հարված են հասցրել։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
«Դանակահարություն է տեղի ունեցել, նրան դանակի 11 հարված են հասցրել, Արման Անտոնյանն այս պահին գտնվում է հիվանդանոցում։ Քննիչները մեկնել են հիվանդանոց, առավել մանրամասն տեղեկություն կտրամադրվի ավելի ուշ»,–ասաց նա։
Դեպքի առիթով գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 147 (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը), 118 (ծեծը) , 34-104-ի 2-րդ մասի 7-րդ կետով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից սպանության փորձ)։
Ավելի վաղ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ օգոստոսի 1-ին՝ գիշերը ժամը 1։00-ին մոտ մի քանի դիմակավորված անձինք մահակներով և դանակներով ներխուժել են Արման Անտոնյանի՝ Կոտայքի մարզում գտնվող տուն,
դաժան ծեծի են ենթարկել և դանակահարել են նրան: Արման Անտոնյանի վիճակը բժիշկները գնահատել էին ծայրահեղ ծանր։