https://arm.sputniknews.ru/20210802/arman-tatoyan-mipbantaxuc-lusankar-28527148.html
Ազատազրկվածներին պահելու խցերում անմարդկային պայմաններ են․ ՄԻՊ–ը լուսանկարներ է հրապարակել
Ազատազրկվածներին պահելու խցերում անմարդկային պայմաններ են․ ՄԻՊ–ը լուսանկարներ է հրապարակել
Sputnik Արմենիա
Այցի ընթացքում Գյումրու նստավայրի խցերում բարձր է եղել նաև խոնավության աստիճանը, հատակին եղել են ջրի կուտակումներ: 02.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-02T23:27+0400
2021-08-02T23:27+0400
2021-08-02T23:32+0400
հասարակություն
հայաստան
հհ միպ
արման թաթոյան
բանտ
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/2301/11/23011160_0:0:1600:901_1920x0_80_0_0_80b28d96a52cead33e3188d850e005c9.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Շիրակի և Արագածոտնի դատարանների ազատությունից զրկվածներին պահելու խցերում անբավարար պայմաններ են։ Այս եզրակացությանն է եկել ՄԻՊ գրասենյակը, տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։Նշվում է, որ խիստ անբավարար պայմաններ են առկա Շիրակի դատարանի Գյումրու նստավայրում:«Խցերը գտնվում են դատարանի շենքի նկուղային հարկում, որտեղ բնական լուսաթափանցելիությունն անբավարար է, իսկ խցերի ներսում արհեստական լուսավորություն առկա չէ: Որպես պատուհան են ծառայում բետոնե ծածկույթով փոսանման բացվածքներ, որոնք կահավորված են ճաղավանդակներով և չունեն ապակե ծածկեր: Այցի ընթացքում Գյումրու նստավայրի խցերում բարձր է եղել նաև խոնավության աստիճանը, հատակին եղել են ջրի կուտակումներ», - գրել է Թաթոյանը։Նա նշել է, որ նշված մարզերի բոլոր նստավայրերում խցերի սանհանգույցները խցի բնակելի հատվածից առանձնացված չեն ամբողջական պատով և չունեն դռներ, ասիական տիպի են: Ավելին՝ Աշտարակի նստավայրում առկա է երկու խուց, որոնց դռերն ամբողջությամբ բաց ճաղերով են, իսկ այդ խցերի ներսում սանհանգույցներն այնպես են տեղակայված, որ ակնհայտ դիտարկվում են խցի դրսից՝ միջանցքից:Ինքնահրկիզման դեպքը ՄԻՊ–ի հետ առնչություն չունի. քաղաքացին ավելի քան 50 տոկոս այրվածք ունի«Աշտարակի նստավայրի երկու խցերից մեկում բացակայում է լվացարանը, իսկ Գյումրու և Ապարանի նստավայրերի մեկական խցերում առկա են լվացարաններ, բայց չկան ջրի ծորակներ: Գյումրու նստավայրի խցերից մեկում լվացարանի խողովակի փոխարեն տեղադրված է պլաստմասսե շիշ: Խցերում բացակայում են հիգիենիկ պարագաները, մասնավորապես՝ ուսումնասիրված խցերում առկա չի եղել օճառ, իսկ սանիտարական թուղթ առկա է եղել միայն Ապարանի նստավայրում», - գրված է հաղորդագրության մեջ։Նշվում է, որ նստավայրերի որևէ խցում առկա չի եղել ազատությունից զրկվածների համար սննդի ընդունման համար անհրաժեշտ պայմաններ:Մարալիկի և Ապարանի նստավայրերի խցերի պայմաններն առավել բարեկարգ են, իսկ դրանց սանիտարահիգիենիկ վիճակն ու լուսաթափանցելիությունը բավարար են:Նշվում է, որ այցերի ընթացքում տեղի են ունեցել նաև առանձնազրույցներ դատարանների աշխատակազմերի և դատական կարգադրիչների հետ: Այժմ այցերի արդյունքները գտնվում են ամփոփման փուլում, որոնք համապատասխան առաջարկներով կներկայացվեն իրավասու պետական մարմիններին:Ամռան շոգին մարդիկ զրկված են ջրից. ՄԻՊ-ն արձագանքել է զանգվածային ջրանջատումներին
https://arm.sputniknews.ru/20210706/mipn-ahazangume-hashmandamutyan-kargavijak-sahmaneluc-xaxtumneren-arvum-28183832.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2301/11/23011160_141:0:1565:1068_1920x0_80_0_0_d99e8afb87299836585ce07ce68ee42b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, հհ միպ, արման թաթոյան, բանտ, դատարան
հասարակություն , հայաստան, հհ միպ, արման թաթոյան, բանտ, դատարան
Ազատազրկվածներին պահելու խցերում անմարդկային պայմաններ են․ ՄԻՊ–ը լուսանկարներ է հրապարակել
23:27 02.08.2021 (Թարմացված է: 23:32 02.08.2021) Այցի ընթացքում Գյումրու նստավայրի խցերում բարձր է եղել նաև խոնավության աստիճանը, հատակին եղել են ջրի կուտակումներ:
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Շիրակի և Արագածոտնի դատարանների ազատությունից զրկվածներին պահելու խցերում անբավարար պայմաններ են։ Այս եզրակացությանն է եկել ՄԻՊ գրասենյակը,
տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
Նշվում է, որ խիստ անբավարար պայմաններ են առկա Շիրակի դատարանի Գյումրու նստավայրում:
«Խցերը գտնվում են դատարանի շենքի նկուղային հարկում, որտեղ բնական լուսաթափանցելիությունն անբավարար է, իսկ խցերի ներսում արհեստական լուսավորություն առկա չէ: Որպես պատուհան են ծառայում բետոնե ծածկույթով փոսանման բացվածքներ, որոնք կահավորված են ճաղավանդակներով և չունեն ապակե ծածկեր: Այցի ընթացքում Գյումրու նստավայրի խցերում բարձր է եղել նաև խոնավության աստիճանը, հատակին եղել են ջրի կուտակումներ», - գրել է Թաթոյանը։
Նա նշել է, որ նշված մարզերի բոլոր նստավայրերում խցերի սանհանգույցները խցի բնակելի հատվածից առանձնացված չեն ամբողջական պատով և չունեն դռներ, ասիական տիպի են: Ավելին՝ Աշտարակի նստավայրում առկա է երկու խուց, որոնց դռերն ամբողջությամբ բաց ճաղերով են, իսկ այդ խցերի ներսում սանհանգույցներն այնպես են տեղակայված, որ ակնհայտ դիտարկվում են խցի դրսից՝ միջանցքից:
«Աշտարակի նստավայրի երկու խցերից մեկում բացակայում է լվացարանը, իսկ Գյումրու և Ապարանի նստավայրերի մեկական խցերում առկա են լվացարաններ, բայց չկան ջրի ծորակներ: Գյումրու նստավայրի խցերից մեկում լվացարանի խողովակի փոխարեն տեղադրված է պլաստմասսե շիշ: Խցերում բացակայում են հիգիենիկ պարագաները, մասնավորապես՝ ուսումնասիրված խցերում առկա չի եղել օճառ, իսկ սանիտարական թուղթ առկա է եղել միայն Ապարանի նստավայրում», - գրված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նստավայրերի որևէ խցում առկա չի եղել ազատությունից զրկվածների համար սննդի ընդունման համար անհրաժեշտ պայմաններ:
Մարալիկի և Ապարանի նստավայրերի խցերի պայմաններն առավել բարեկարգ են, իսկ դրանց սանիտարահիգիենիկ վիճակն ու լուսաթափանցելիությունը բավարար են:
Նշվում է, որ այցերի ընթացքում տեղի են ունեցել նաև առանձնազրույցներ դատարանների աշխատակազմերի և դատական կարգադրիչների հետ: Այժմ այցերի արդյունքները գտնվում են ամփոփման փուլում, որոնք համապատասխան առաջարկներով կներկայացվեն իրավասու պետական մարմիններին: