https://arm.sputniknews.ru/20210801/yerevan-sevan-avtojanaparhin-meqenan-glorvel-e-dzory-28510942.html
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը
Sputnik Արմենիա
Դեպքը տեղի է ունեցել ճանապարհային ոստիկանության անցակետի մոտակայքում։ Վարորդն ու ուղևորներից մեկը մեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով։ 01.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-01T20:20+0400
2021-08-01T20:20+0400
2021-08-01T20:24+0400
պատահարներ
հայաստան
երևան
սևան
ավտոմեքենա
վթար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/01/28510908_0:64:1001:630_1920x0_80_0_0_d5b7f8e451c39b2faf445781ac312db2.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Այսօր ՃՏՊ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` նշելով, որ պատահարի հետևանքով 3 մարդ է հոսպիտալացվել։Ըստ հաղորդագրության` Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը օգոստոսի 1-ին` ժամը 15։55-ին, ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ՃՈ անցակետի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ 51-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Կ․, ծնված 1991 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 3 մ սահել ձորը։Սևանում ջրափրկարարները փրկել են 11–ամյա երեխայի կյանքըՄինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր Ն․ Ն․-ն (ծնված 1994 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։ Իսկ փրկարարները ուղևոր Վ․ Ա․-ին (ծնված 1995 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը։Գեղարքունիքում շտապօգնության մեքենան կողաշրջվել է, հիվանդը` տեղում մահացել
https://arm.sputniknews.ru/20210801/parzvel-e-ov-e-yervani-kentronum-krakel-haytni-gorstarari-meqenayi-vra-28509476.html
երևան
սևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/01/28510908_0:33:1001:661_1920x0_80_0_0_877cb6a4cda3822af74265cad7e65df7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պատահարներ, հայաստան, երևան, սևան, ավտոմեքենա, վթար
պատահարներ, հայաստան, երևան, սևան, ավտոմեքենա, վթար
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը
20:20 01.08.2021 (Թարմացված է: 20:24 01.08.2021) Դեպքը տեղի է ունեցել ճանապարհային ոստիկանության անցակետի մոտակայքում։ Վարորդն ու ուղևորներից մեկը մեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Այսօր ՃՏՊ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` նշելով, որ պատահարի հետևանքով 3 մարդ է հոսպիտալացվել։
Ըստ հաղորդագրության` Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը օգոստոսի 1-ին` ժամը 15։55-ին, ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ՃՈ անցակետի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ 51-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Կ․, ծնված 1991 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 3 մ սահել ձորը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր Ն․ Ն․-ն (ծնված 1994 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։ Իսկ փրկարարները ուղևոր Վ․ Ա․-ին (ծնված 1995 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը։