https://arm.sputniknews.ru/20210801/parzvel-e-ov-e-yervani-kentronum-krakel-haytni-gorstarari-meqenayi-vra-28509476.html
Պարզվել է` ով է Երևանի կենտրոնում կրակել հայտնի գործարարի մեքենայի վրա
Պարզվել է` ով է Երևանի կենտրոնում կրակել հայտնի գործարարի մեքենայի վրա
Sputnik Արմենիա
Հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են դեպքի վայրը տեսանկարահանող սարքավորումները։ 01.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-01T16:51+0400
2021-08-01T16:51+0400
2021-08-01T19:44+0400
հայաստան
պատահարներ
երևան
կրակոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/01/28509324_0:285:1601:1189_1920x0_80_0_0_44e78dca3d361e4db3f1ef0fc509eef2.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Այսօր Երևանում հնչած կրակոցների դեպքով քրեական գործ է հարուցվել սպանության փորձի հատկանիշներով։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեն։Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 1-ին` ժամը 00։40-ի սահմանում, կրակոցներ են հնչել Խանջյան փողոցից դեպի Վերնիսաժ տանող հատվածում։ Մոտակայքում հայտնաբերվել է Հայաստանում հայտնի գործարարներից մեկին պատկանող մեքենան, որի վրա կրակոցի հետքեր են եղել։Վնասված ավտոմեքենան
Ըստ ՔԿ–ի հաղորդագրության` մի քաղաքացի ժամը 00:55-ին ահազանգել է, որ Երևանի Սախարովի հրապարակի մոտ կրակել են իր ավտոմեքենայի վրա:Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 00:55-ի սահմանում, «Վերնիսաժ» տոնավաճառի մոտակայքում, մեկն իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենից կրակոցներ է արձակել վերոնշյալ քաղաքացու «Ռենջ Ռովեռ Սպորտ» մեքենայի ուղղությամբ։ Սակայն ավարտին չի հասցրել հանցագործությունը։Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել է 8 հատ 9մմ տրամաչափի կրակված պարկուճ, իսկ նշված մեքենան զննելու ընթացքում վարորդի դռան ուղղությամբ հայտնաբերվել է կրակոցի 5 հետք:Դեպքի վայրում աշխատում են իրավապահները
Հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են դեպքի վայրը տեսանկարահանող սարքավորումները, նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:Երևանում վիճաբանությունն ավարտվել է կրակոցով. 30–ամյա տղամարդու ոտքն ամպուտացրել ենՊարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Նա Երևանի բնակիչ է, որ որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սպանության փորձ) և 235-րդ հոդվածի 1-ին (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) մասով:Shamshyan.com–ի տեղեկություններով` կասկածյալը 31-ամյա Սարգիս Գ.-ն է: Նրան ձերբակալելու որոշում է կայացվել։ Նախաքննությունը շարունակվում է:Ծեծկռտուք և կրակոցներ «Պալաս» առևտրի կենտրոնի մոտ. մասնակիցներից 3–ը հարազատ եղբայրներ են
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/01/28509324_0:194:1601:1200_1920x0_80_0_0_5ad4f06822b39cf96486528f8b788d02.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պատահարներ, երևան, կրակոց
հայաստան, պատահարներ, երևան, կրակոց
Պարզվել է` ով է Երևանի կենտրոնում կրակել հայտնի գործարարի մեքենայի վրա
16:51 01.08.2021 (Թարմացված է: 19:44 01.08.2021) Հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են դեպքի վայրը տեսանկարահանող սարքավորումները։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Այսօր Երևանում հնչած կրակոցների դեպքով քրեական գործ է հարուցվել սպանության փորձի հատկանիշներով։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեն։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ օգոստոսի 1-ին` ժամը 00։40-ի սահմանում, կրակոցներ են հնչել Խանջյան փողոցից դեպի Վերնիսաժ տանող հատվածում։ Մոտակայքում հայտնաբերվել է Հայաստանում հայտնի գործարարներից մեկին պատկանող մեքենան, որի վրա կրակոցի հետքեր են եղել։
Ըստ ՔԿ–ի հաղորդագրության` մի քաղաքացի ժամը 00:55-ին ահազանգել է, որ Երևանի Սախարովի հրապարակի մոտ կրակել են իր ավտոմեքենայի վրա:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 00:55-ի սահմանում, «Վերնիսաժ» տոնավաճառի մոտակայքում, մեկն իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենից կրակոցներ է արձակել վերոնշյալ քաղաքացու «Ռենջ Ռովեռ Սպորտ» մեքենայի ուղղությամբ։ Սակայն ավարտին չի հասցրել հանցագործությունը։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել է 8 հատ 9մմ տրամաչափի կրակված պարկուճ, իսկ նշված մեքենան զննելու ընթացքում վարորդի դռան ուղղությամբ հայտնաբերվել է կրակոցի 5 հետք:
Դեպքի վայրում աշխատում են իրավապահները
Հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են դեպքի վայրը տեսանկարահանող սարքավորումները, նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Նա Երևանի բնակիչ է, որ որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սպանության փորձ) և 235-րդ հոդվածի 1-ին (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) մասով:
Shamshyan.com–ի տեղեկություններով` կասկածյալը 31-ամյա Սարգիս Գ.-ն է:
Նրան ձերբակալելու որոշում է կայացվել։ Նախաքննությունը շարունակվում է: