00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարևոր է, բայց․․․ ի՞նչ են մտածում ՀՀ քաղաքացիները պարտադիր պատվաստման մասին

© Sputnik / Andranik GhazaryanПрохожие получают прививку в мобильной точке на Северном Проспекте (7 мая 2021 год), Еревaн
Прохожие получают прививку в мобильной точке на Северном Проспекте (7 мая 2021 год), Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2021
Բաժանորդագրվել
Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերը կրկին ավելանում են։ Այս ֆոնին իշխանությունները բնակչության պատվաստման տեմպերն արագացնելու համար նոր միջոցներ են մշակում, որոնք, այնուամենայնիվ, միանշանակ չեն ընկալվում հանրության տարբեր շրջանակներում։
Հայաստանի բնակչության առանձին խմբերին պարտադիր պատվաստելու առաջարկը բուռն քննարկման թեմա է դարձել սոցիալական ցանցերում։
Кареты скорой помощи перед зданием медцентра Сурб Григор Лусаворич (2 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2021
229 նոր դեպք, 5 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
ՀՀ առողջապահության նախարարության առաջարկը վերաբերում է պետական կառույցների և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներին, սոցիալական ծառայությունների աշխատողներին, դասախոսներին, ուսանողներին և մի շարք այլ «ժողովրդական» մասնագիտությունների ներկայացուցիչներին (որոնք մեծ թվով մարդկանց հետ են շփվում):
Հրաժարվելու դեպքում նրանց կարող են պարտադրել ամեն 14 օրը մեկ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան ներկայացնել, որը պետք է արված լինի առավելագույնը 72 ժամ առաջ։
Sputnik Արմենիայի թղթակիցը փորձել է պարզել, թե ինչպես են նշված խմբերի ներկայացուցիչները վերաբերվում իշխանությունների այս նախաձեռնությանը։
Ուսանողուհի Արաքս Հեգեյանը, օրինակ, դեմ չէ պարտադիր պատվաստմանը, եթե դա դասերը նորմալ ռեժիմով շարունակելու միակ տարբերակն է։ Ինչ վերաբերում է 14 օրը մեկ թեստ հանձնելուն, ապա Արաքսը կարծում է, որ դա խելամիտ չէ ֆինանսական առումով, այն էլ` ուսանողների համար։
«Ինչ վերաբերվում է հեռավար ուսուցման տարբերակին, կողմ չեմ, այն լիարժեք չի կարողանում փոխարինել օֆֆլայն դասերին։ Պատվաստանյութերի հետ կապված էլ հստակ կողմնորոշում չունեմ։ Դեռ երեք պատվաստանյութ ունենք, որոնց մասին տեղեկությունները մանրամասն կուսումնասիրեմ պատվաստվելուց առաջ»,-նշեց Արաքսը։
Ուսուցչուհի Նանե Հայրապետյանը կորոնավիրուսով հիվանդանալուց հետո է որոշել պատվաստվել։ Նա հիվանդությունը շատ ծանր է տարել։ Փորձել է գնալ պատվաստման, բայց պոլիկլինիկայում հերթեր են եղել։
Հարցը, նրա խոսքով, կարելի է շատ ավելի պարզ ձևով լուծել, եթե գործընթացը կազմակերպվի հենց դպրոցի բուժկետում։ Իհարկե, նա ուզում է նորից դասավանդման առկա ռեժիմի անցնել․ ուսուցչուհին հոգնել է հեռավար դասերից։ Հայրապետյանի կարծիքով՝ առցանց ռեժիմով ուսուցումը ոչ միայն շատ ժամանակ է խլում, այլև պակաս արդյունավետ է։
Вакцинация от коронавируса  - Sputnik Արմենիա, 1920, 30.07.2021
Ինչ սահմանափակումներ են առաջարկում գործի դնել պատվաստված չլինելու դեպքում
«Իսկ ահա երկու շաբաթը մեկ թեստավորվելն անընդունելի է, ուսուցիչների աշխատավարձն առանց այդ էլ շատ բարձր չէ։ Եթե մարդը չի կարող պատվաստվել, նա ստիպված կլինի ամեն անգամ 15 հազար դրամ ծախսել։ Պետք է այլ մեխանիզմ գտնել կամ իջեցնել թեստի արժեքը բնակչության որոշ խմբերի համար»,-կարծում է ուսուցչուհին։
Վարսահարդար Մարիամ Բաղդասարյանը նույնպես կողմ է պարտադիր պատվաստման գաղափարին․ նա մտադիր էր պատվաստվել դեռ ԱՆ նախաձեռնությունից առաջ, բայց ազատ ժամանակ չունենալու պատճառով դեռ չի հասցրել։ Մարիամը մի քանի անգամ փորձել է պատվաստվել շարժական կետերում, բայց չի հաջողվել․ արտասահմանցիների մեծ թվի պատճառով երկար հերթեր են գոյացել։ Այնուհետև նա գրանցվել է պոլիկլինիկայում և ամենայն հավանականությամբ արդեն մի քանի օր անց կպատվաստվի։
«Նախ ես հնդկական շտամն իսկապես վտանգավոր եմ համարում, երկրորդ՝ Աստված չանի, սահմանափակումներ մտցնեն, մեզ արգելեն աշխատել, նորից վնասներ կկրենք»,-անհանգստանում է Մարիամը։
Արթուր Հովհաննիսյանը սովորում է բուհում և մատուցող է աշխատում։ Եթե գործատուն իր վրա վերցնի թեստավորման ծախսերը, նա չի պատվաստվի։ Իսկ եթե ոչ, կխորհրդակցի ծանոթ բժիշկների հետ և միայն դրանից հետո կգնա պատվաստման։ Արթուրը պատվաստմանն ընդհանուր առմամբ դեմ չէ, բայց կարծում է, որ այն պետք է բացառապես կամավոր հիմունքներով լինի։
«Իմ առողջության հետ կապված հարցերը միայն ինձ են վերաբերում։ Չի կարելի օրենքը շրջանցելով խորամանկություններ հնարել և ինձ ստիպել պատվաստվել։ Իհարկե, կարելի է խոսել հանրային առողջության մասին և այլն, բայց կան իրավունքներ և ազատություններ, որոնք խախտել չի կարելի»,-համոզված է Հովհաննիսյանը։
Ամեն դեպքում նա ստիպված կլինի պատվաստում ստանալ, եթե աշխատանքից զրկվելու վտանգ առաջանա։
Իսկ ահա տաքսիստ Միքայել Գրիգորյանը կտրականապես դեմ է պատվաստմանն ու թեստավորմանը։ Նա համարում է, որ կորոնավիրուսի համավարակը արևմտյան դեղագործական ընկերությունների դավադրությունն է՝ իրենց իսկ արտադրած դեղամիջոցները վաճառելու համար։ Տղամարդը պատվաստումների և դրանք արտադրողների մասին գրեթե ոչինչ չի կարդացել, բայց պատվաստվելու մտադրություն էլ չունի։
Вакцинация препаратом Pfizer-BioNTech Covid-19 от коронавируса жителя дома престарелых Christalain (14 января 2021). Брюссель - Sputnik Արմենիա, 1920, 29.07.2021
Հայաստանը նաև «Sinopharm» և «Pfizer/BioNTech» պատվաստանյութեր կգնի
«Եթե անգամ սպառնան ինձ հեռացնել օնլայն տաքսի ծառայությունից, չեմ պատվաստվելու։ Իմ ավտոյով էլ «կբոմբեմ», բայց չեմ թողնի` ինձ «չիպավորեն»»,-ասում է տղամարդը։
Մեզ հետաքրքրում էր նաև մասնագետի կարծիքը։ Համաճարակաբան Արման Բադալյանը պարտադիր պատվաստման կողմնակից է։ Նրա խոսքով` կորոնավիրուսը վտանգավոր վարակ է, իսկ բնակչության պատվաստման գործընթացը երկրում շատ դանդաղ է ընթանում, պետք է պատվաստում ստացածների որոշակի թիվ ապահովել, հասնել հավաքական դիմադրողականության ձևավորման, այդ դեպքում հնարավոր կլինի կանգնեցնել COVID-19-ի տարածումը։
«Դա հարկադրված, բայց կարևոր որոշում է։ Իհարկե, բացառություններ կան, և դրանք նշված կլինեն նախագծում»,-ասաց Բադալյանը։
Հիշեցնենք՝ այս պահին Հայաստանում հասանելի է երեք պատվաստանյութ․ «Սպուտնիկ V», «ԱստրաԶենեկա» և «Կորոնավակ»։
Հուլիսի 25-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսային վարակի դեմ ընդհանուր առմամբ 152 529 պատվաստում է արվել։ Առաջին դեղաբաժինը ստացել է 108 674 քաղաքացի, երկրորդը՝ 43 855։ Ավելի վաղ կառավարության նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ անհրաժեշտ է օրական պատվաստել առնվազն 5 հազար քաղաքացու։
Լրահոս
0