00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
Ո՞վ կդառնա խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր. թեկնածուների թվում է Ռուբեն Վարդանյանը
18:05
8 ր
Ռուստամ Բադասյան
Արտոնությունից կօգտվեն նրանք , ում ավտոմեքենան առաջինը կհասնի սահման. Ռուստամ Բադասյան
18:23
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Միքայել Մինասյանի կալանավորման դեմ բողոքը

© Sputnik / Asatur YesayantsМикаел Минасян
Микаел Минасян  - Sputnik Արմենիա, 1920, 30.07.2021
Բաժանորդագրվել
Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է օրինակն ուժի մեջ թողնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կալանավորման դեմ պաշտպանների ներկայացրած բողոքը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։

И.о премьер-министра Никол Пашинян на заседании Парламента (10 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2021
Ես այդ թուղթը ստորագրելու եմ. Փաշինյանը` Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթի մասին

2020թ.-ի սեպտեմբերի 22-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ բավարարվել էր նախաքննական մարմնի միջնորդությունը Միքայել Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը պաշտպանները բողոքարկել էին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում: 2020թ.-ի դեկտեմբերի 16-ին Վերաքննիչ քրեական դատարանը որոշել էր բեկանել առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը և գործը նոր քննության ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։

ՊԵԿ–ը հարկ է համարում նշել, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին նախկինում ներկայացված միջնորդությունները մերժվել էին բացառապես քրեադատավարական ընթացակարգային նորմերի հիման վրա, և դրանց ընթացքում դատարանների կողմից քննության առարկան չէին դարձել, և անդրադարձ չէր կատարվել Մինասյանին մեղսագրվող արարքի հիմնավոր կասկածին և կալանավորման հիմքերին:

Սոֆյա Հովսեփյան - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2021
Միքայել Մինասյանն ավելի շատ ինֆորմացիայի է տիրապետում, քան մյուսները. Սոֆյա Հովսեփյան

«2020թ.-ի դեկտեմբերի 16-ին Վերաքննիչ քրեական դատարանի հիշյալ որոշումը կայացնելիս կրկին հիմք էին ընդունվել ընթացակարգային նորմերի կարգավորումները, և որոշման մեջ անդրադարձ չէր կատարվել մեղսագրվող արարքի հիմնավոր կասկածին և կալանավորման հիմքերին»,– նշված է կոմիտեի հաղորդագրության մեջ:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, քննարկելով Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը, հիմնավորված է համարել Մինասյանին մեղսագրվող մեղադրանքի հիմնավոր կասկածի և կալանավորման հիմքերի առկայությունը, դրանք գնահատել է իրավաչափ, և հունիսի 10-ին որոշել է Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը բավարարելու մասին:

«Հիշյալ դատական ակտը Մինասյանի պաշտպանները կրկին բողոքարկել են Վերաքննիչ քրեական դատարանում, որը, քննելով ներկայացված բողոքը և բողոքի դեմ՝ նախաքննական մարմնի ու քրեական գործի նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի առարկությունները, հուլիսի 29-ին որոշում է կայացրել պաշտպանների կողմից բերված բողոքը մերժելու և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին»,– եզրափակում է ՊԵԿ–ը:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Դատարանը որոշել է կալանավորել Միքայել Մինասյանի մտերիմներից մեկին. նոր փաստեր

Հիշեցնենք` Միքայել Մինասյանը հետախուզման մեջ է 2020-ի մարտի 23-ից։ Նա որպես մեղադրյալ է ներգրավվել ՊԵԿ–ի քննչական վարչությունում քննվող քրգործի շրջանակում միանգամից 3 հոդվածով:

Միքայել Մինասյանը նոր մեղադրանք ներկայացրեց Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին

Պետեկամուտների կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելու մեջ։

Լրահոս
0