Տոկիոյի ամառային 32-րդ օլիմպիական խաղերում 75 կգ քաշային բռնցքամարտիկ Արման Դարչինյանն այսօր հաղթեց եվրոպական խաղերի փոխչեմպիոն, Սլովակիան ներկայացնող Անդրեյ Շեմեկին։ Sputnik Արմենիան ներկայացնում է մենամարտի ամենավառ կադրերը։
Քառորդ եզրափակիչում Դարչինյանը մրցելու է ֆիլիպինցի Էումիր Մարցիալիի հետ։
Հաղթելու դեպքում հայ բռնցքամարտիկը կապահովի օլիմպիական բրոնզե մեդալը։ Հավելենք, որ հուլիսի 31–ին Դարչինյանն իր երկրորդ մենամարտը օլիմպիական ռինգում կանցկացնի ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ
Հիշեցնենք` Տոկիոյի 32–րդ օլիմպիական խաղերը մեկնարկել են հուլիսի 23–ին և կավարտվեն օգոստոսի 7–ին։ Օլիմպիական խաղերը կորոնավիրուսի համավարակի պատճառով անցկացվում են մեկ տարի ուշացումով :
«Չի փոշոտվի». Արթուր Դալալոյանը պատմել է՝ ինչ է անելու օլիմպիական մեդալը
Օլիմպիադային մասնակցում է 206 երկրի 12500 մարզիկ։ Նրանք մրցում են 33 մարզաձևում՝ պայքարելով 339 մեդալի համար։
Սպորտային այս տոնին Հայաստանը ներկայացնում են 17 մարզիկներ 8 մարզաձևերում:
Հովհաննես Բաչկովը հաղթանակով սկսեց Տոկիոյի օլիմպիական խաղերը. լուսանկարներ