ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքների նպատակով Գեղարքունիքի մարզում է։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հրապարակել է Թաթոյանը` լուսանկարներ ներկայացնելով։
![Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքների նպատակով Գեղարքունիքի մարզում է. լուսանկարներ Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքների նպատակով Գեղարքունիքի մարզում է. լուսանկարներ - Sputnik Արմենիա, 1920, 29.07.2021](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/1d/28475002_0:0:1280:853_1920x0_80_0_0_cb2ed21ffa55b689e009000f3cf58fe5.jpg)
«Արման Թաթոյանը Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանի և մարզպետարանի ներկայացուցչի ուղեկցությամբ հանդիպումներ է ունենում քաղաքացիների հետ»,–նշված է լուսանկարներին կից։
Բնակիչները պաշտպանին են ներկայացրել իրենց հուզող խնդիրները։
![Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքների նպատակով Գեղարքունիքի մարզում է. լուսանկարներ Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքների նպատակով Գեղարքունիքի մարզում է. լուսանկարներ - Sputnik Արմենիա, 1920, 29.07.2021](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/1d/28474987_0:0:1280:853_1920x0_80_0_0_3e5ec658c431f64f4ab75053d90c350b.jpg)
Հիշեցնենք` հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։
Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ
Հայկական կողմն ունի երեք զոհ, հինգ վիրավոր։
Հուլիսի 29-ին` ժամը 03:00-ի սահմանում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի ու կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։