ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Այսօր Ադրբեջանի զինված ուժերի հարձակման հետևանքով զոհված զինծառայողներից Կորյուն Հարությունյանն այս տարի էր բանակ զորակոչվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Հրազդանի մեր աղբյուրները, որտեղի բնակիչ էլ հանդիսանում է Կորյունը։
Կորյունը ծնվել է 2002 թվականի օգոստոսի 28-ին` Հրազդանում։ Նա բազմազավակ ընտանիքի երեխա էր` 3 քույր ուներ. Կորյունն ընտանիքի փոքրն էր։
Կորյուն Հարությունյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը, իսկ վերջին հրաժեշտը` հուլիսի 30-ին` Հրազդանի կենտրոնական գերեզմանատանը։
Հիշեցնենք` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում:
Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։
Հայկական կողմն ունի երեք զոհ, չորս վիրավոր։