ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Հուլիսի 28-ի ժամը 18։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կայուն է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։ Հայ-ադրբեջանական սահմանի մնացած հատվածներում միջադեպեր չեն գրանցվել, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են օպերատիվ իրադրությունը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։
Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ
Հայկական կողմն ունի երեք զոհ, չորս վիրավոր։