Գերմանական Լևերկուզեն քաղաքի քիմիական գործարանում պայթյուն է որոտացել, որի հետևանքով մեկ մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Welt հեռուստաալիքին:
ԶԼՄ–ներն ավելի վաղ գրել էին, որ մի քանի տուժած կա, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։
Հինգ աշխատակիցների ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ, նրանք անհետ կորած են համարվում:
Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Ըստ նախնական տեղեկությունների` թափոնների վերամշակման և պահպանման կենտրոնում ցիստեռն է պայթել։
Խորտակված մեքենաներ, ջրասույզ եղած տներ և փողոցներ. Չինաստանի ջրհեղեղը` լուսանկարներով
Քաղաքը պատվել է թանձր ծխով: Իշխանությունը մարդկանց խնդրում է չլքել բնակարանները, փակ պահել դռներն ու պատուհանները։ Քաղաքային ճանապարհները մասամբ արգելափակվել են։