ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Տավուշի մարզում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի մասին ահազանգը ստացել է այսօր` ժամը 02։57-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ․ Ք․, ծնված 1979 թ.) ձորն է ընկել (մոտ 600 մ) «Չաթախ» կոչվող հանդամասում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը տեղափոխվել է Բերդ քաղաքի ԲԿ:
Երևանում փողոցն անցնելիս մոտ 30 տարեկան տղամարդ է հոսանքահարվել ու մահացել
Փրկարարները ձորում հայտնաբերել են ուղևոր Մ․ Վ․-ի (ծնված 1985 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. կան զոհեր ու բազմաթիվ վիրավորներ