00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես գրագետ զարգացնել YouTube–ի ալիքը. Մոսկվայից ժամանած փորձագետների խորհուրդները

© Sputnik / Aram NersesyanЗаместитель главного редактора сетевого общественно-политического журнала "Политическая Россия" Борис Первушин на программе Sputnik Pro
Заместитель главного редактора сетевого общественно-политического журнала Политическая Россия Борис Первушин на программе Sputnik Pro - Sputnik Արմենիա, 1920, 23.07.2021
Բաժանորդագրվել
Հազար դիտման համար Հայաստանում կարելի է վաստակել 30 ցենտ, Ուկրաինայում՝ գրեթե 1 դոլար, Ռուսաստանում՝ 2.5 դոլար։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. YouTube–ն ամբողջությամբ կոմերցիոն նախագիծ է, որը շահագրգռված չէ որևէ գաղափարախոսություն տարածելու հարցում, այլ միտված է միայն բաժանորդներ ներգրավելուն։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայ գործընկերների հետ ինտերակտիվ հանդիպման ընթացքում ասաց «Քաղաքական Ռուսաստան» ցանցային հասարակական-քաղաքական ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ Բորիս Պերվուշինը` ներկայացնելով հայտնի հարթակում նոր ալիքի զարգացման մեթոդները։

Игрушка-антистресс Попит - Sputnik Արմենիա, 1920, 19.06.2021
Միֆ և իրականություն. ի՞նչ պետք է իմանան հայ ծնողները «Pop it» խաղալիքների մասին

Նրա խոսքով` YouTube–ին ձեռնտու է առաջ մղել իր բաժանորդների տեսանյութերը գովազդից եկամուտ ստանալու համար։ Այս տեսանկյունից ալիքի և բուն հարթակի հեղինակների նպատակները համընկնում են, այդ իսկ պատճառով նրանց համագործակցությունը փոխշահավետ է։

Ի դեպ, հազար դիտման համար Հայաստանում կարելի է վաստակել 30 ցենտ, Ուկրաինայում՝ գրեթե 1 դոլար, Ռուսաստանում՝ 2.5 դոլար։

Ինչպե՞ս զրոյից առաջխաղացում ապահովել տեսահոլովակների ու ալիքի համար։

«Ողջ բովանդակությունը, որը ներբեռնվում է YouTube, ալգորիթմներով է մշակվում։ Մոդերատորները սկսում են գործել միայն ծայրահեղ դեպքերում, երբ անհրաժեշտ է որևէ բան ստուգել։ Հետևաբար, այդ ալգորիթմներին, այսինքն ռոբոտներին, կարևոր է բացատրելը, որ ձեր կոնտենտը հենց այն է, ինչը կօգնի YouTube–ին գումար աշխատել»,– ասաց Պերվուշինը։

Վերցրեցի հիշողությունն ու գդալները. արցախցի Լյոկան 3 անգամ տուն է կորցրել, բայց չի կոտրվել

Ռոբոտը տեսանյութի բովանդակությունը չի հասկանում, բայց կոնտենտի գնահատման որոշ գործիքներ ունի, որոնք օգնում են պարզել, թե արդյոք հնարավոր է դրա վրա գումար աշխատել։ Անկախ կոնտենտի բովանդակությունից՝ այն կարող է դուր գալ ռոբոտին, ու առաջ մղվել ավտոմատ կերպով։ Այդպիսով, ալգորիթմն այն է, ինչի վրա պետք է կողմնորոշվել հայտնի հարթակում տեսանյութի դիտումները խթանելու համար։

Ի՞նչ ցուցանիշներ են դրանք և ինչպե՞ս YouTube–ի ալգորիթմի համար «յուրային» դառնալ։

Փորձագետը 3 չափորոշիչ է թվարկել։

Փոխգործակցություն. այսինքն այն, թե ինչպես են օգտատերերը փոխգործակցում ալիքի վրա ներբեռնած ձեր տեսանյութի հետ։

Մեդիամասնագետը նշում է, որ դա առաջնային, սակայն ոչ ամենաազդեցիկ չափորոշիչն է. «Թող որ այն կարևոր չափորոշիչ է, բայց YouTube–ը դրան առանձնակի ուշադրություն չի դարձնում, քանի որ մեկնաբանությունները, լայքերն ու դիսլայքերը միշտ կարելի է ավելացնել գումարի դիմաց, այն դեպքում, երբ հարթակը շահագրգռված է իրական մարդկանց դիտումների մեջ, որոնք կարող են արձագանքել գովազդին»։

Լայքերն ու դիսլայքերը գրեթե հավասար են գնահատվում։ Բայց եթե դիսլայքերը գերակշռում են, ապա այստեղ կարող են միջամտել մոդերատորները` դրանից ելնող խնդիրներով։ Այդ պատճառով լավ է ձգտել, որ լայքերն ավելի շատ լինեն։

Певица Сирушо - Sputnik Արմենիա, 1920, 18.05.2021
Սիրուշոն պարում է իր «Body On Body» երգի տակ. տեսանյութ

Դիտման խորությունը. դա ալիքի խթանման գլխավոր բանալին է։ Այն ենթադրում է, որ օգտատերն առանց առաջ տալու և արագացնելու դիտի տեսանյութը մինչև վերջ։

«Դիտման խորությունը հիմնական չափորոշիչն է YouTube–ի ալգորիթմի հետ ընկերանալու համար։ Այն, ըստ էության, դիտողի կարծիքն է. եթե նա տեսանյութը դիտել է մինչև վերջ, նշանակում է, որ այն նրան հետաքրքրել է։ Իսկ դա իր հերթին ալգորիթմի համար կնշանակի, որ ձեր կոնտենտը լավն է։ Այդ դեպքում սյն անձամբ կխթանի ձեր տեսանյութը»,– ասաց Պերվուշինը։

Ըստ նրա` 50% խորությունը, այսինքն տեսանյութի վրա սեղմած և մինչև վերջ այն դիտած բոլոր մարդկանց կեսը, շատ լավ ցուցանիշ է համարվում։

Քլիք/Դիտում. Փոխգործակցություն ցուցադրումների քանակի հետ, այսինքն YouTube–ի կողմից համապատասխան տեսանյութերը ընտրություն։

«Այդ կերպ ռոբոտը կարող է ձեր տեսանյութը «հրամցնել» նրանց, ովքեր հետաքրքրվել են տվյալ թեմատիկայով։ Եվ եթե մարդիկ սեղմում են դրա վրա, այն կշարունակի գործել նույն կերպ։ Դա էլ հենց կոչվում է YouTube–ի խթանում։ Սա է հիմնական տրամաբանությունն ու բանաձևը, որը թույլ կտա գումար վաստակել YouTube–ում»,– հավելեց փորձագետը։

Միևնույն ժամանակ տեսանյութը պետք է հետաքրքիր և դինամիկ լինել, որպեսզի դիտողը չձանձրանա։ Այդ առումով շատ օգտակար են «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի Մեդիադիզայնի վարչության օպերատիվ գրաֆիկայի բաժնի դիզայներ Եվգենի Կոսենկոյի խորհուրդները։

© Sputnik / Aram NersesyanԵվգենի Կոսենկո
Ինչպես գրագետ զարգացնել YouTube–ի ալիքը. Մոսկվայից ժամանած փորձագետների խորհուրդները - Sputnik Արմենիա, 1920, 23.07.2021
Եվգենի Կոսենկո

«YouTube ալիքի ձևավորումը շատ նման է հեռուստատեսային ալիքի ձևավորմանը։ Բայց քանի որ YouTube–ը ինտերնետ հարթակ է, այստեղ անհրաժեշտ են, այսպես կոչված, «դրդող գործողություններ», այսինքն՝ ինտերակտիվ, որը կհետաքրքիր դիտողին», – ասաց փորձագետը։

Նրա խոսքով` շատ կարևոր է ալիքի առաջին դրվագը, որը կմնա դիտողի հիշողության մեջ, ինչպես նաև մոնտաժային կադրի բազմազանությունն ու ենթագրերը` խոսնակների և մասնակիցների անուններն ու պաշտոնները։

«Մոնտաժային «ընդհատող» կադրերն անհրաժեշտ են նրա համար, որպեսզի առանձնացվեն տեսանյութի իմաստային մասերը։ Գրաֆիկական ձևավորման դեպքում շատ կարևոր է կողմնորոշվել թեմատիկայի, ինչպես նաև ալիքի թիրախային լսարանի հարցում»,– նշեց նա։

Google-ը փոխում է համացանցում տեղեկություն որոնելու սկզբունքները

Հետաքրքիր է, որ տեսանյութի որակը որևէ նշանակություն չունի նրա խթանման հարցում։ Այնուամենայնիվ, Կոսենկոյի խոսքով, այն բարելավելու մի շարք եղանակներ կան։

«Եթե պատկերի կետայնությունը ցածր է, կարելի է օգտվել կոնկրետ ինտերնետային ծառայություններից, որոնք կբարելավեն որակը»,– հավելեց մասնագետը։

Նախագծի մասին

SputnikPro-ն Sputnik միջազգային տեղեկատվական գործակալության և ռադիոյի նախագիծն է լրագրողների, պրոֆիլային բուհերի ուսանողների, մամուլի ծառայությունների աշխատակիցների և մեդիաոլորտի այլ մասնագետների համար։ Նպատակը` արտասահմանյան գործընկերների հետ փորձի փոխանակում, մեդիահաղորդակցության և մասնագիտական կապերի զարգացում։ Նախագիծն իրականացվում է 2018 թ․-ի մարտից։ Այդ ընթացքում SputnikPro վարպետության դասեր են անցկացվել Աբխազիայում, Ադրբեջանում, Հայաստանում, Բելառուսում, Մոլդովայում, Հունաստանում, Վրաստանում, Հնդկաստանում, Չինաստանում, Ղրղզստանում, Թուրքիայում, Էստոնիայում և Հարավային Օսեթիայում:

Լրահոս
0