00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ի՞նչ եմ արել, որ տաք սուրճ էլ չեք տալիս. ընդամենը 77 մարդու եմ սպանել»

© AP Photo / Frank AugsteinЖенщина зажигает свечу у импровизированного мемориала жертвам Брейвика напротив острова Утоя в Норвегии
Женщина зажигает свечу у импровизированного мемориала жертвам Брейвика напротив острова Утоя в Норвегии - Sputnik Արմենիա, 1920, 22.07.2021
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Անասելի ծանր է կալանավորի կյանքը քաղաքակիրթ Եվրոպայի ամենաբարեկեցիկ երկրներից մեկում՝ Նորվեգիայում։

«Ի՞նչ եմ արել, որ տաք սուրճ էլ չեք տալիս.ընդամենը 77 մարդու եմ սպանել»

Երբ ուղիղ տասը տարի առաջ՝ 2011 թվականի հուլիսի 22-ին, հրեշավոր հանցագործություն կատարած Արդերս Բրեյվիկին դատապարտեցին 21 տարվա ազատազրկման, նա միանգամից էլ սկսեց բողոքել, ակնարկելով՝ ի՞նչ եմ արել որ՝ ընդամենը 8 մարդու եմ պայթեցրել մայրաքաղաք Օսլոյի կառավարական թաղամասում, ինչից հետո գնացել եմ Ուտոյա կղզի և ավտոմատից սպանել եմ այնտեղի ամառային ճամբարում գտնվող ջահելներից 69-ին։ Եվ այս ամենի համար դուք ինձ բանտ եք նստեցրել, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունք եք ցուցաբերում, նույնիսկ տաք սուրճ չեք տալիս, իսկ ձեր մատուցած սառը սուրճը ես տանել չեմ կարողանում։
Здание Капитолия штата Техас в Остине - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2021
Միշտ չէ, որ աշխատում է «Մեր դեմ խաղ չկա» հանրահայտ սկզբունքը

​Իսկ նորվեգական այդ բանտում պայմաններն իրոք «նվաստացուցիչ» են։ Առանձին բանտախցի տարածքն ընդամենը 32 քառակուսի մետր է, ունի ընդամենը երեք սենյակ՝ մեկը ննջարանն է, մյուսը աշխատասենյակը, ու մեկ էլ ֆիթնեսով զբաղվելու առանձին տեղ կա։ Քանզի այլ բանտարկյալների հետ շփումներն արգելված են, «խեղճ» կալանավորը ստիպված է ամբողջ օրը հեռուստացույց դիտել ու փլեյսթեյշնով խաղեր խաղալ։ Կոտլետներն ու լանգետներն էլ միկրոալիքային վառարանում են տաքացնում, այլ ոչ թե թանկ ռեստորաններից բերում։ Համաձայնե′ք, այսքան «անմարդկային» պայմաններ նույնիսկ մեր հարազատ «Նուբարաշենում» չկան։

​Հինգ տարի այդ «նվաստացմանը» դիմանալուց հետո Անդերս Բրեյվիկը բողոք է ներկայացրել Օսլոյի դատարան։ Ուզում եք՝ հավատացեք, ուզում եք՝ ոչ, բայց առաջին ատյանի դատարանը որոշել է, որ այո′, բանտարկյալի գանգատները հիմնավոր են։ Զոհված երիտասարդների ծնողները շոկի մեջ էին՝ ինչպե՞ս թե, նա սառնասրտորեն սպանել է տասնյակ երեխաների, որոնցից մի քանիսը 14 տարեկան էին, և մեր պետությունը ուզում է բարելավե՞լ նրա առանց այն էլ աննախադեպ ճոխ բանտային պայմանները։ Ավելին, Անդերս Բրեյվիկը իշխանություններից պահանջել էր փոխհատուցել այն 180 հազար եվրոն, որը նա կստանար, եթե աշխատանքից դուրս չգար իր հայտնի «Մանիֆեստը» գրելու համար։ Ճիշտ է, երկրորդ ատյանի դատարանը կտրականապես չհամաձայնեց առաջին ատյանի դատարանի եզրակացության հետ, և Բրեյվիկը մինչև հիմա էլ իր պատիժը կրում է նույն «անմարդկային» պայմաններում՝ միաժամանակ շարունակելով հեռակա ուսուցումը համալսարաններից մեկում։ Ախր շատ անխիղճ են Նորվեգիայի երկրորդ ատյանի դատարանները։

Ձրի պանիրը միայն թակարդում է լինում, կամ ինչ էր, ինչ դարձավ Ցուկերբերգի Facebook–ը

​Էստեղ բայց մեկ այլ հանգամանք կա։ Երբ Բրեյվիկի գործը 10 տարի առաջ դեռ նոր էր քննվում, տրամադրությունները նորվեգական հասարակությունում խիստ հակասական էին։ «Նա աննորմալ է»,– ասում էին շատերը` հավատացած լինելով, որ նորմալ մարդը պարզապես չէր կարող նման բան անել՝ ընդամենը մի քանի ժամում սպանել այնքան մարդու, որքան ողջ Նորվեգիայում սովորաբար մի քանի տարում է սպանվում։ Սակայն մեկնաբաններից մեկը երևի ճիշտ է նկատել՝ եթե երեխաներ սպանած այս մարդը աննորմալ է, նրան ոչ թե բանտ կնստեցնեին, այլ ուղղակի  հոգեբուժական հիվանդանոց կտանեին, մի քանի տարի հետո կրկին կզննեին, կպարզվեր, որ առողջացել է, դուրս կգար հիվանդանոցից ու երեխաների համար հեքիաթներ գրելով կզբաղվեր։

Глава и основатель интернет-компании Amazon.com Джефф Безос - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2021
Երեք երազանք մի տիեզերանավում կամ Բեզոսի աստեղային րոպեները

​Այնուամենայնիվ, ինչո՞ւ էր հասարակության մի զգալի մասը համառորեն հավատում, որ Բրեյվիկը հոգեկան շեղումներ ունի։ Որովհետև հակառակ դեպքում պիտի ընդունեին, որ նա հենց այդ հասարակության ծնունդն է։ Որ նրան այդպիսին է դարձրել հենց այն հանրությունը, որի մի մասնիկն են իրենք։ Եվ ուրեմն, որքան էլ խստորեն դատապարտես նրա արածը, ստիպված պիտի համաձայնես, որ մեղքի մի փոքր բաժինն էլ քոնն է։ Որովհետև չի կարելի անընդհատ կրկնել՝ դե, այս մարդու արածների համար պատասխանատու են նրա բազմաթիվ համախոհները, երկրում առկա շատ որոշակի տրամադրություններն են նրան ոգևորել, ես այդ ամենի հետ ոչ մի առնչություն չունեմ. փոքր մարդ եմ, որը երբեք ձայն-ծպտուն չի հանում։

​Ու մեկ էլ մի խորհուրդ են տալիս վերլուծաբանները՝ կարդացե′ք նրա, այսպես ասած, «ստեղծագործությունը»՝ մանիֆեստը։ Ախր մտքի  փայլատակումների նշույլ էլ չկա այնտեղ, և միանգամից երևում է, որ հեղինակը պարզապես բավական սահմանափակ մտավոր կարողությունների տեր անձնավորություն է։ Ընդհանրապես, եթե ձեզ հետաքրքրող մարդը առնվազն մեկ ստեղծագործություն է գրել, անպայման ընթերցե′ք այդ գիրքը՝ միանգամից շատ բան կհասկանաք հեղինակի էության մասին:

Լրահոս
0