ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Հայտնի ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսն ամուսնանում է, գրում են արտասահմանյան լրատվամիջոցները։
Սփիրսը դատական վերջին նիստերից մեկի ժամանակ մեքենա վարելու հնարավորություն է ստացել։ Հավանաբար, երգչուհին որոշել է այդ իրադարձությունը նշել իր ընկերոջ` Սեմ Ասգարիի հետ սրճարան այցելելով։
Պապարացիները հասցրել էին լուսանկարել հայտնի երգչուհուն այն ժամանակ, երբ նա վերցնում էր սուրճը։ Լուսանկարի վրա նկատել էին, որ աղջկա մատնեմատին թանկարժեք մեծ քարով մատանի կա։ Այդպես Սփիրսը լուրեր հրահրեց այն մասին, որ ամուսնանում է։
Անկախ նրանից, որ շատերն ուրախացել էին այդ լուրից, մյուսները հիշեցրել էին, որ նշանադրությունը կարող էր գաղտնի լինել, բայց հարսանիքը շուտ չի կայանա, քանի որ Սփիրսի խնամակալը դեռ նրա հայրն է։ Երգչուհին առանց նրա համաձայնության ամուսնանալ չի կարողանա։
«Ինձ ներարգանդային պարույր են տեղադրել, որպեսզի չհղիանամ։ Այժմ ուզում եմ ամուսնանալ և երեխա ունենալ։ Ուզում էի հանել պարույրը և երեխա բերել, բայց խնամակալը թույլ չտվեց ինձ։ Նրանք չեն ուզում, որ ես ծննդաբերեմ», – խոստովանել է Բրիթնին։
«Ինձ երջանկություն չբերեց». Ուլյանա Սերգեյենկոն` Դանիլ Խաչատուրովի հետ ամուսնության մասին
Աստղը մոդել և ֆիթնես-մարզիչ իր ընկերոջ հետ ծանոթացել էր 2016 թվականին Slumber Party տեսահոլովակի նկարահանման ժամանակ։