ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. ՀՀ նախագահի աշխատակազմից Sputnik Արմենիային հայտնեցին, որ այսօր ստացել են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունը, որը ներկայացրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Գեներալ–մայոր Կարապետյանն այդ պաշտոնը ստանձնել էր 2021թ. ապրիլի 13–ին:
2018-2021թթ.–ին նա ՀՀ վարչապետի խորհրդականն էր:
Հիշեցնենք` այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել նաև ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը։