ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Գերմանիայի արևմուտքում ջրհեղեղի զոհ դարձածների թիվն ավելացել է ու դարձել 133։ Տեղեկությունը հայտնում է գերմանական Bild պարբերականը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Ռեյնլանդ Պֆալցի հողում տարերային աղետի պատճառով մահացել է արդեն 90 մարդ, իսկ Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում՝ 43։
Ավերվել են շինություններ, քանդվել են կամուրջներ, ճանապարհները հեղեղված են։ Տարերային աղետն ամեն բան քանդում է ճանապարհին։
Իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է ավելանալ։
ԶԼՄ-ները հայտնում են, որ Քյոլնից ոչ հեռու գտնվող Էրֆթշտադտ քաղաքում իրավիճակը վատանում է։
Արդեն մի քանի օր է՝ Գերմանիայում շարունակվում են անձրևները, որոնք պայմանավորված են «Բերնդ» ցիկլոնով։ Տարերքը հիմնականում հարված է հասցրել արևմտյան և հարավարևմտյան շրջաններին, որտեղ գետերը, այդ թվում՝ Ռեյնը, դուրս են եկել ափերից ու լցվել փողոցները:
Տասնյակ տներ են հեղեղվել Ղրիմի Բախչիսարայի շրջանում. տեսանյութ
Որոշ բնակավայրերի հնարավոր չէ մոտենալ հեղեղված ճանապարհների ու ավերված կամուրջների պատճառով։
Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա երկրամասի հինգ շրջանների բնակիչներին տարհանում են, քանի որ ամբարտակի փլուզման վտանգ է առաջացել: Գետի հեղեղումից հետո Տրիր քաղաքից դուրս է բերվել մոտ 350 մարդ։ Ռեյն Էրֆթ շրջանում արտակարգ իրավիճակ է հայտարարվել։
Գերմանիայում մահացածների թիվն աճում է, հեղեղվել են փողոցներն ու տները. տեսանյութ