ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հուլիսի 17-20-ը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 14-16 աստիճանով, հուլիսի 19-20-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40․․․+42 աստիճանի։
© official site of the MES of RAԵղանակի տեսություն
Եղանակի տեսություն
Հայաստանի տարածքում հուլիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ արագությամբ։
Երևանում հուլիսի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում ցերեկը կլինի +31-ից +33, երեկոյան՝ +28-ից + 30 աստիճան։