00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
28 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Իզաբելլա Աբգարյան
Կտրոնների ներկը ջնջվում է, թուղթը՝ ճմրթվում.Աբգարյան
19:47
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենք հնդիկների ու գերմանացիների հետ գործ չունենք, մեր պատգամավորը պետք է լավ ապրի

© Sputnik / Asatur YesayantsПленарное заседание Парламента Армении (5 марта 2019). Еревaн
Пленарное заседание Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.07.2021
Բաժանորդագրվել

Բա էլ ո՞վ լավ ապրի, եթե ոչ պատգամավորը

Եկեք անկեղծ լինենք։ Հայաստանում, որտեղ մարդիկ, մեղմ ասած, այնքան էլ լավ չեն ապրում, այնուամենայնիվ, կան մի քանի տասնյակ մարդիկ, որոնք երջանիկ հնարավորություն ունեն ցանկացած պահի ավելացնելու իրենց ծախսերի համար նախատեսված գումարները, և ոչ թե, ասենք, 7 կամ 10 տոկոսով, այլ միանգամից 5 անգամ։

Այո′, շատ ճիշտ եք, այդ մարդիկ մեր հարազատ պատգամավորներն են, որոնք հենց այդպես էլ վարվեցին, ընդ որում՝ միաձայն։ Եվ սա այն դեպքում, երբ ողջ աշխարհը հասկանում է՝ կորոնավիրուսի պայմաններում շատ ավելի խոցելի են դառնում առանց այն էլ խոցելի խավերը, և տարբեր երկրներում պատգամավորները պարզապես հրաժարվում են իրենց աշխատավարձի մի մասից՝ այն ուղղելով համավարակի դեմ պայքարին։

Депутаты фракции Мой шаг во время внеочередного заседания Парламента (3 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2021
Պարգևավճար մարտին են ստացել. հավելյալ 200 000 դրամը պատգամավորների համար ի՞նչ խնդիր կլուծի

​Հնդկաստանում, օրինակ, դեռ անցած տարվա աշնանը պատգամավորները որոշեցին 30 տոկոսով կրճատել սեփական աշխատավարձներն առնվազն մեկ տարով՝ մինչև պարզ դառնա, թե ինչ ուղղությամբ է զարգանում կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը։ Սինգապուրում, ինչպես հաղորդել է տեղական մամուլը, իրենց աշխատավարձը երեք ամսով կրճատելու որոշում են կայացրել բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները՝ նախագահը, վարչապետը, նախարարները, խորհրդարանի խոսնակը և նրա տեղակալները և այլն։ Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ վեց ամսվա ընթացքում սովորականից 20 տոկոսով պակաս աշխատավարձ կստանան։

​Բայց, կարծում եմ՝ առանձնապես հետաքրքիր է Գերմանիայի օրինակը։ Տեսեք։ Վերջին տասնամյակների ընթացքում բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում Բունդեստագի պատգամավորների աշխատավարձն անընդհատ աճում էր, այս տարի առաջին անգամ պակասեց։ Ինչո՞ւ։ Որովհետև այդ պաշտոնյաներին վճարվող գումարը Գերմանիայում կապակցված է ոչ թե շարքային քաղաքացիների նվազագույն, այլ միջին աշխատավարձի հետ։ Այդ միջին աշխատավարձը տարիներ շարունակ աճում ու աճում էր, բայց անցած տարի կորոնավիրուսի պատճառով մի փոքր կրճատվեց։ Համապատասխանաբար, այս տարվա ընթացքում ավելի քիչ են ստանալու նաև պատգամավորները։ Կասեք՝ դե լավ, աշխատավարձի մեկտոկոսանոց կրճատման հետևանքով գերմանացի պատգամավորը դժվար թե սոված մնա։ Լիովին համաձայն եմ, բայց էստեղ մեզ համար բացարձակ անհասկանալի սկզբունքն է կարևոր՝ եթե ընտրողս 1 տոկոսով վատ է ապրում, ես էլ պարտավոր եմ առնվազն 1 տոկոսով վատ ապրել։ Զարմանալի մարդիկ են գերմանացի պատգամավորները։

Ինչո՞ւ է պատգամավորին լրացուցիչ 200 հազար պետք. պարզաբանում է օրինագծի հեղինակը

​Իսկ գիտե՞ք արդյոք, որ ծախսերը փոխհատուցելու նպատակով պատգամավորներին տրվող այդ գումարները ժամանակին շատ մեծ, աննախադեպ մեծ աղմուկ են բարձրացրել հասարակության շրջանում։ Բայց դա Բրիտանիայում էր։ 2009 թվականին Լոնդոնում լույս տեսնող «Դեյլի թելեգրաֆ» թերթը հենց պառլամենտից ստացված հավաստի տվյալներ հրապարակեց այն մասին, թե ինչի վրա են ծախսել պատգամավորները իրենց հատկացված այդ փողերը։ Դե, բռնվե′ք։ Բրիտանացի պառլամենտականներից մեկը իր բնակարանի համար… նոր զուգարանակոնք էր գնել։ Գիտե՞ք, թե ով էր այդ պատգամավորը։ Ջոն Փրեսքոտը, որը, եթե հիշում եք, նաև փոխվարչապետ է եղել, իսկ հետո դարձել Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցող։

​Որոշ պատգամավորներ իրենց տան համար գորգեր էին գնել, ընդ որում, նրանցից մեկը գորգը գնել էր Նյու Յորքի հնաոճ իրերի խանութից։ Բա հո Մալաթիայի շուկայի մոտ գտնվող գորգերի տոնավաճառից չէ՞ր գնելու։ Ի′նչ կմտածեին ընտրողները, եթե հանկարծ պարզեին, որ իրենց ընտրյալի տանը իսկի Ամերիկայից բերած մի հնաոճ գորգ էլ չկա։ Հաստատ մյուս անգամ չէին ընտրի։ Իսկ կին պատգամավորներից մեկը հարկատուների հաշվին իրեն վճարված փողով փոխել էր իր տան պատի պաստառները։ Ու երբ թերթի թղթակիցը նրան հարցրել էր. «Դա նորմա՞լ եք համարում», զարմացած պատասխանել էր. «Իսկ ի′նչ է, պատգամավորը իր տան հին ու մաշված պաստառները փոխելու իրավունք չունի՞»։

Секретарь фракции Процветающая Армения Арман Абовян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2021
ՌԱԴԻՈ
Ասում էին` ապագա կա, շնորհավորում եմ, թող վայելեն. Աբովյանը` աղմկահարույց նախագծի մասին

​Լեյբորիստական կուսակցության անդամ Թեմ Դալյելը խորհրդարանին 18 հազար ֆունտ սթերլինգի հաշիվ էր ներկայացրել և պահանջել փոխհատուցել իր բնակարանում նոր գրապահարաններ տեղադրելու ծախսերը։ Ինքն էլ էր անկեղծորեն զարմացել, որ ոմանց դա արտառոց էր թվացել. «Բայց լիքը օրինագիծ էր կուտակվել սենյակումս, դնելու տեղ չկար»։

​Քավ լիցի, ամենևին չեմ ուզում ակնարկել, թե մերոնք անպայման վարվելու են այնպես, ինչպես արել են իրենց բրիտանացի անբարեխիղճ գործընկերները։ Իհարկե, մի քիչ տարօրինակ է, որ հայաստանցի պատգամավորները որոշել են իրենց ծախսերը հոգալու համար նախատեսված գումարը 5 անգամ մեծացնել հենց հիմա, երբ կորոնավիրուսից և պատերազմից տուժած շարքային քաղաքացիները չգիտեն, թե ինչպես ծայրը ծայրին հասցնեն։ Բայց դե խոսքը մի չնչին գումարի մասին է՝ 250 հազար դրամ՝ հայաստանցու միջին ամսական աշխատավարձն ընդամենը մի 50-60 հազար դրամով է գերազանցում։ Կոպեկներ…

Լրահոս
0