ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևանում ապօրինի խաղատուն է հայտնաբերվել։
Նշվում է, ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովա փողոցի ժամանցի վայրերից մեկում առանց պետական գրանցման ու հատուկ թույլտվության լիցենզիայի, կազմակերպվում են պոկեր տեսակի շահումով կենդանի խաղեր։ Նաև տեղեկություն էր ստացվել, որ ապօրինի խաղատանը թմրամիջոցներ են շրջանառվում։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ շահումով խաղերը պարբերաբար կազմակերպել են այս տարվա հուլիսից, որոնց ընթացքում վաճառել են 500, 1000, 5000 և 10000 դրամին համարժեք խաղաքարեր և վարձու խաղարկողների միջոցով մասնակիցների շահումներից կատարել որոշակի տոկոսի չափով գանձումներ։ Ապօրինության հետևանքով միայն պետտուրքի մասով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 5 միլիարդ 500 միլիոն դրամի վնաս:
Հուլիսի 7-ին ՔՈԳՎ բերման են ենթարկվել ապօրինի խաղատան մոտ տասը խաղացողներն ու աշխատակիցները, կատարվել են զննություններ:
Հնարավոր է՝ ես էլ գնամ խաղատուն. ՊԵԿ նախագահը մեկնաբանել է իր տեղակալի մասին լուրերը
Բացի խաղատնային պարագաներից, սրահում և բերման ենթարկված անձանց մոտ հայտնաբերվել և վերցվել են օգտագործված կաթուցիչներ՝ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածի հետքերով։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՊԵԿ քննչական վարչություն:
Երևանյան «Հոլիվուդում» գործող ապօրինի խաղատունը պետությանը 5,5 միլիարդի վնաս է պատճառել